«ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ» ՏԱՐԲԵՐԱԿՈՎ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԳՈՐԾՈՒՄ»
Արխիվ 12-16«ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ» ՏԱՐԲԵՐԱԿՈՎ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԳՈՐԾՈՒՄ»
Ոչ իշխանական քառյակը թեպետ հանրությանը «սարեր էր խոստանում» ու դեռ աշնանն էլ` 4 քաղաքական ուժերի միավորման արդյունքները պետք է ամփոփեր հանրահավաքի տեսքով, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ: ՙԺառանգությունը՚ հասկանալով, որ քառյակում պարզապես գլխաքանակ է ապահովում, հիմա էլ հանկարծ որոշել է բարձրաձայնել, որ հրաշալի քառյակը քոչարյանական ուժ է: Թե ինչ է լինելու քառյակի վերջը, եւ ինչպես կավարտվի «Ժառանգության» փնթփնթոցը, «Իրավունքը» պարզեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ նախկին դաշինքի անդամ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ տեսակետը.
- Քառյակի մասին բազմիցս ասել եմ, որ դա սպասարկում է իշխանության սցենարները եւ ոչ ավելին: Եվ ես ասել էի ժամանակին, որ քառյակի մեջ քիչ թե շատ ինձ համար անհասկանալի է «Ժառանգության» այնտեղ գտնվելը: Եվ հիմա, ինչպես ժողովուրդն է ասում, «լավ է ուշ, քան երբեք տարբերակով» է «Ժառանգությունը» գործում:
- Ըստ Ձեզ, «Ժառանգությունը» դուրս գալով քառյակից` կսրբագրի՞ իր անունը:
- Չեմ կարող ասել, դա պետք է իրենցից պարզեք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

