ՙԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ՚ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ Է ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ԳՈՐԾՈՒՄ՚
Ոչ իշխանական քառյակը թեպետ հանրությանը ՙսարեր էր խոստանում՚ ու դեռ աշնանն էլ` 4 քաղաքական ուժերի միավորման արդյունքները պետք է ամփոփեր հանրահավաքի տեսքով, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ:
ՙԺառանգությունը՚ հասկանալով, որ քառյակում պարզապես գլխաքանակ է ապահովում, հիմա էլ հանկարծ որոշել է բարձրաձայնել, որ հրաշալի քառյակը քոչարյանական ուժ է: Թե ինչ է լինելու քառյակի վերջը, եւ ինչպես կավարտվի ՙԺառանգության՚ փնթփնթոցը, ՙԻրավունքը՚ պարզեց ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության նախագահ, ՀԱԿ նախկին դաշինքի անդամ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ տեսակետը. - Քառյակի մասին բազմիցս ասել եմ, որ դա սպասարկում է իշխանության սցենարները եւ ոչ ավելին: Եվ ես ասել էի ժամանակին, որ քառյակի մեջ քիչ թե շատ ինձ համար անհասկանալի է ՙԺառանգության՚ այնտեղ գտնվելը: Եվ հիմա, ինչպես ժողովուրդն է ասում, ՙլավ է ուշ, քան երբեք տարբերակով՚ է ՙԺառանգությունը՚ գործում: - Ըստ Ձեզ, ՙԺառանգությունը՚ դուրս գալով քառյակից` կսրբագրի± իր անունը: - Չեմ կարող ասել, դա պետք է իրենցից պարզեք: