ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՆԴԱՐՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՆԴԱՐՄԻ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պարույր Հայրիկյանի ծննդյան օրվան հրավիրված լրագրողները զարմանքով նկատել էին ՀՀ դրոշի կողքին հավասարապես ծածանվող ԵՄ եւ ԱՄՆ դրոշները: Թե ինչ գործ ունեն այդ օտարերկրյա դրոշները որեւէ տեղ, որը համապատասխան միջազգային կառույցի կամ օտարերկրյա պետության գրասենյակ կամ ներկայացուցչություն չէ` հարցը մի տեսակ հռետորական է դառնում: Որովհետեւ այդ օտար դրոշները հայտնվում են նաեւ փողոցային հրապարակային միջոցառումների ժամանակ` ցույցերին, պիկետներին, էլ չենք խոսում տարատեսակ գրանտածիծ ՀԿ-ների կազմակերպած միջոցառումների մասին` լինի դա դահլիճային, թե բացօթյա պայմաններում:
ԵՐԲ ՏԵՐԵՐԸ ԲԱՇԽԵԼ ԵՆ ԴԵՐԵՐԸ

Պարզ է, որ ամերիկյան, համաեվրոպական, բրիտանական եւ այլ օտար դրոշները եթե ոչ պաշտոնական որեւէ վայրում են ի հայտ գալիս կամ օգտագործվում են պաշտոնապես համապատասխան պետության կամ կառույցի ներկայացուցիչը չհանդիսացող կազմակերպության կողմից, ապա դա միայն մեկ բացատրություն կարող է ունենալ: Նրանք բարձրացնում են իրենց տերերի դրոշները: Բարեբախտաբար, չենք հասել ետմայդանային Ուկրաինայի հալին, ուր ամերիկյան դրոշը կարող է հայտնվել նույնիսկ պետական շենքերի վրա` օրինակ, ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացել, երբ համացանցի ռուսական հատվածում հայտնվեցին լուսանկարներ, թե ինչպես է ամերիկյան դրոշը ծածանվում Ուկրաինայի անվանգության ծառայության շենքի վրա:
Բնական է, որ ամերիկյան հարկատուների հաշվին վճարված գրանտներով սնվողները, տարատեսակ շպիոնօնիկները ցանկություն, նույնիսկ մղում ունեն այդ կերպ երախտապարտ լինել իրենց կերակրող ձեռքին, բայց գրողը տանի, ինչու նորմալ քաղաքացիները պետք է հանդուրժեն այլ դրոշի հայտնությունը, բացի ՀՀ պետական դրոշից:
5-րդ շարասյուների այդ ամբողջ հավաքածուն զօրուգիշեր պախարակում է Ռուսաստանը, ռուս գործչի, դիվանագետի կամ անգամ լրագրողի խոսքի վրա սարքում հսկայական հիսթերիաներ, բայց որեւէ մեկը երբեւէ տեսե±լ է ռուսական դրոշ որեւէ միջոցառմանը, որն անմիջապես ռուսական պետության կողմից կազմակերպված պաշտոնական միջոցառում չլինի: Որեւէ մեկը տեսե±լ է որեւէ ՀԿ-ի միջոցառմանը ռուսական դրոշ: Եվ դա այն դեպքում, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մեր երկրում ունի նաեւ կոնկրետ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված  պաշտոնապես պարտականություններ ունեցող ռազմական բազա, եւ մենք էլ միանում ենք Եվրասիական միությանը, որի կորիզը Ռուսաստանն է:
Այսինքն, մեր ռազմավարական դաշնակիցը իրեն դրսեւորում է համեստ, էթիկայի բոլոր կանոնների պահպանմամբ, իսկ համաշխարհային ինքնակոչ ժանդարմ Ամերիկան ամենուրեք ձգտում է մեր աչքը խոթել սեփական տհաճ ներկայությունը:
Հիշո±ւմ եք, ինչ վայնասուն բարձրացավ Դմիտրի Կիսելյովի հայտնած կարծիքի շուրջ, մինչդեռ Կիսելյովն ընդամենը լրագրող է, այլ ոչ թե ռուսական պետության ներկայացուցիչ: Իսկ, այսպես կոչված, ՙքաղաքացիական հասարակությունը՚ մի ծպտուն անգամ չի հանում, երբ դեսպան Ջոն Հեֆերնը իրեն  թույլ է տալիս ոչ միայն քիթը խոթել մեր ներքին գործերի մեջ, այլեւ հանդես գալ ուղղակիորեն հակահայկական հայտարարություններով: Հենց օրերս դեսպանն առանց այլեւայլության խոսեց, թե պետք է հանձնել բոլոր ազատագրված տարածքները, բացի Լաչինի միջանցքից: Եվ ո±ւր է ՙքաղաքացիական հասարակության՚ կամ ՀՀ իշխանություններին դավաճանության մեջ մեղադրել սիրող ընդդիմադիր կուսակցությունների աղմուկը, ուր են նրանց ցասումնալից հայտարարությունները, երթերը, ցույցերը, ստորագրահավաքները... Չկան, քանի որ ինչպե±ս կարող են իրենց իսկ տերերին դեմ արտահայտվել, չէ± որ իրենց վարձել են, որպեսզի դեմ լինեն ՀՀ իշխանություններին եւ մեր ռազմավարական դաշնակցին: Նաեւ պարադոսքսալ մի վարքագիծ` ամիսներ առաջ բուռն բողոքում էին Որոտանի հէկ-ի վաճառքը թույլատրող ԱԺ որոշման դեմ, իսկ հիմա, երբ գրեթե վերջնագրի տեսքով դեսպան Հեֆերնը ուղղակիորեն սպառնում է ՀՀ իշխանություններին, որ հանկարծ չհրաժարվեն վաճառքից, այդ բուռն բողոքողների ծպտունը դուրս չի գալիս: Նույն ժամանակին տեղի էր ունեցել եւ պարտադիր կուտակայինի պարագայում` դրա դեմ պայքարելը ՙքառյակ՚ ստեղծելու հիմնական առիթներից մեկն էր, բայց արի ու տես, որ այդ բողոքողներից ոչ ոքի ձայնը չլսվեց, երբ նույն Հեֆերնը առավել քան հիացական խոսքեր շռայլեց կուտակայինի հասցեին եւ կոչ արեց հանկարծ դրանից չհրաժարվել:
Էլ չենք խոսում մեր արեւմտալեզների հիսթերիայի մասին` ընդդեմ Ղրիմի ինքնորոշման: Էլ չենք խոսում այն բանի մասին, որ նույն Հեֆերնը հրապարակավ պարգեւատրում է համասեռամոլություն քարոզող եւ երիտասարդությանը անբարոյականության մղող անձանց եւ կազմակերպություններին: Դե, նրանց հենց դրա համար էլ վարձել են: Եվ, ինչպես օրինակ, ՀԱԿ-ի կամ ՙԺառանգության՚ պես որեւէ կառույց կարող է բողոքել դեսպանի այդ քայլերի դեմ, երբ իրենց համար ՙքեռի Սեմը՚ տեր Աստծո տեղ է: Կամ, օրինակ, ինչո±ւ հայհոյախառն բանաստեղծություններ մոգոնող Աղվան Վարդանյանը մի այդպիսի բանաստեղծություն էլ չի նվիրում մեր տարածքների վրա ոտնձգություն կատարող լպիրշագույն ամերիկյան դեսպանին:

ՙՔԱՌՅԱԿՆ՚ ՈՒ ՙՄԱՔՈՒՐ՚ ԱՄԵՐԻԿԱՄԵՏՆԵՐԸ


ՙՔառյակի՚ ներսում, այսպես ասած, ՙցեց գցողը՚ եղավ ՙԺառանգությունը՚` սկսած այն պահից, երբ ամերիկյան ուսումնառություն առած Զարուհի Փոստանջյանը վերադարձավ Հայաստան: Սույն ճղճղան տիկինը միանգամից անցավ հարձակման` ընդդեմ ՙքառյակի՚ առանցքային ուժի` ԲՀԿ-ի, հռչակելով այն Ռոբերտ Քոչարյանի ստեղծած եւ Ռոբերտ Քոչարյանին սպասարկող ուժ: Խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եւ փոխկուսակցապետ Արմեն Մարտիրոսյանը շտապեցին հավաստիացնել, որ ՙքառյակի՚ ու Քոչարյանի միջեւ որեւէ կապ չկա, անգամ Ռ. Հակոբյանը խոսեց Փոստանջյանի կողմից ՙքառյակում՚ սեպ խրելու ցանկության մասին, բայց... Ի վերջո, ճշմարտությունից ամենեւին էլ հեռու չէ այն, որ ՙքառյակը՚ հենց Ռոբերտ Քոչարյանի հենարանն է: Պարզապես, ՙքառյակի՚ պահանջների 12 կետերի վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահի հայտնի հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան մարտի միջոցով իրականացրած յուրահատուկ քաղաքական հետախուզություն, որը ցույց տվեց, որ հանրությունը դեռեւս հույժ բացասական վերաբերմունք ունի նախկին նախագահի նկատմամբ, եւ հրապարակավ ընդդիմությանը գլխավորելու դեպքում այդ ընդդիմությունը կկորցնի իր վարկանիշը: Այդ պատճառով էլ այժմ ՙքառյակում՚ ձգտում են ժխտել Քոչարյանի հետ առնչությունները, բայց նախ` մախաթը պարկում չես թաքցնի, եւ երկրորդը` ՙքառյակի՚ ներսում օբյեկտիվորեն գոյություն ունեցող հակասությունները հաղթահարելի չեն: Թեեւ, խոշոր հաշվով, ՀԱԿ-ի առաջնորդ ԼՏՊ-ն քաղաքական կարիերան շարունակելու մտադրություն չունի` գիտակցելով դրա անհնարինությունը, ու զուտ վրեժխնդրության դրդապատճառներով պատրաստ է սերտագույնս համագործակցել ժամանակին իր ատելության օբյեկտ Քոչարյանի հետ, այնուամենայնիվ, ՀԱԿ-ի հիմքը թունդ արեւմտամետ է, անգամ թուրքամետության տարրերով: Ի հակառակ դրա` ԲՀԿ-ն մեծամասամբ ռուսամետ է, բացառությամբ օսկանյանական թեւի, որին արեւմտամետները կոչում են ՙքաղաքական թեւ՚, եւ կուսակցության կորիզը գործնական եւ գործարար բազում թելերով կապված է ռուսների հետ: Միանշանակ արեւմտամետ է ՙԺառանգությունը՚, իսկ ՀՅԴ-ն ունի ե°ւ արեւմտամետ, ե°ւ հակառակ ուղղվածություն ունեցող թեւեր: Այսինքն, աշխարհաքաղաքական հակասությունը առկա է: Առկա են նաեւ այլ հակասություններ` թեեւ սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու հարցում 100 տոկոսով համակարծիք են Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը, եւ ընդհանուր առմամբ, նրանց հետ համաձայն է ՙԺառանգությունը՚, սակայն ՀՅԴ-ի պարագայում այդ բարեփոխումներն ունեն գրեթե քաղաքական կյանքի իմաստի կարգավիճակ, ու հանուն որեւէ բանի այդ գծից հրաժարվելը ՀՅԴ-ի համար բավականին դժվար է:
Այլ հարց է, թե ինչու են նույն ՙքառյակին՚ ու հետեւաբար Քոչարյանին կտրականապես դեմ թունդ արեւմտամետները, ինչպիսիք են Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը (ովքեր համարվում են ԱՄՆ-ի պոտենցիալ թեկնածուներ` ՀՀ նախագահի ապագա ընտրություններին) եւ գրանտածիծների ամբողջ հավաքածուն: Ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կտրականապես անընդունելի է ԱՄՆ-ի համար, այլ նա ունի ձեւավորված կապեր Ռուսաստանի հետ, նաեւ քաղաքական կենսագրություն, որը չի երաշխավորում ամերիկյան կամակատարությունը: Հենց այդ պատճառով ՙմաքուր՚ ամերիկամետները հարվածում են ՙքառյակին՚` համ իրենք են ավելի նախընտրելի ԱՄՆ-ի համար, համ էլ քաղաքական արեւի տակ իրենց համար տեղ կարող են բացել միայն ՙքառյակի՚ հաշվին: Եվ այսօրվա դրությամբ թունդ հակառուսական կեցվածքի պատճառով նրանք լուսանցքային են հանրային կարծիքի տեսակետից, եւ հանրային կարծիքը աստիճանաբար հնարավոր է փոխել միայն տարիների ինտենսիվ ուղեղալվացման միջոցով: Հենց ուղեղալվացմանն էլ ծառայում են հսկայական ներդրումները քարոզչական դաշտում, իսկ գրանտածիծ ՀԿ-ների միջոցով ստեղծվում է փողի միջոցով ԱՄՆ-ի հետ կապված գործակալական ցանց: Եվ, ի դեպ, վերջին տարիներին տարածված այնպիսի գործելակերպը, ինչպիսին է անչափահասներին ՙապագա առաջնորդների՚ ամառային ճամբարներ ուղարկելը, նաեւ հիմք է դրվում ապագա ֆանատիկոս ամերիկյան ծառաների ցանցի: Այ, այդ ճամբարներում է ստեղծվում այն կոնտինգենտը, որը բազմապատիկ ավելի վտանգավոր է, քան ներկայիս` փափուկ կյանքին, ֆեյսբուքյան սին հերոսություններին եւ սակավամարդ ակցիաներին սովոր ՙտիտղոսային գրանտածիծների՚ կոնտինգենտը:
Համակարգային ամերիկյան աշխատանքի մեկ ուրիշ դրսեւորում է այն, որ մինչեւ մեր երկրի վերջնական մուտքը Եվրասիական միություն, ՙխառը իրավիճակի՚ պայմաններում իրականացվում է լայնածավալ գրոհ` ընդդեմ ավանդական արժեհամակարգը պաշտպանող ուժերի, կառույցների ու անհատների: Տեղեկատվական եւ դատական տեռոր է կազմակերպվում բոլոր նրանց դեմ, ովքեր ցանկություն չունեն համակերպվելու եւ դիմադրում են, այսպես կոչված, ՙտոլերանտությանը՚ համասեռամոլական, աղանդավորական, պացիֆիստական քարոզչության նկատմամբ, ընդդիմանում են բարոյականությունը քայքայող ՙսեքսուալ հեղափոխությունների՚ փորձերին, համատարած լկտի հոգեորսությանը, հակապետական եւ հակազգային մտածողության արմատավորմանը: Օրինակ, արդյո±ք կարելի է պատահականություն համարել, որ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները շռայլորեն եթեր են տրամադրում Եվրասիական միության հակառակորդներին` պեղելով անգամ հանրությանն անծանոթ ՙճ՚ կարգի կերպարների, միաժամանակ նաեւ սերիալների եւ տափակ շոուների միջոցով հետեւողականորեն փչացնելով հեռուստադիտողների բառապաշարն ու լեզվամտածողությունը եւ աներեւակայելիորեն իջեցնելով ճաշակի մակարդակը:
Հեֆերնը, որպես համաշխարհային ժանդարմի պաշտոնական ներկայացուցիչ, ընդամենն այդ ամբողջի գագաթն է: Իսկ երեւացող ու նաեւ չերեւացող մասերն էլ, հետեւողականորեն համակարգային աշխատանք են անցկացնում ամենուրեք, ուր գործելու թեկուզեւ չնչին հնարավորություն կա: Չէ որ կանաչ թղթադրամներ տպող հաստոցը կանգ չի առնում ու երբեք չի դանդաղեցնում իր աշխատանքը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում