ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՄԱՄԻՏ ՉԷ ՋՈՆ ՀԵՖԵՐՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՄԱՄԻՏ ՉԷ ՋՈՆ ՀԵՖԵՐՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը համակարծիք է Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե. «Ես և Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն: Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի: Կարևոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության համար, կապված բուն ԼՂՀ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը»:
«Իրավունքի» թղթակիցն այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ հետաքրքրվեց`արդյոք Հեֆերնի այս հայտարարությունը չի նշանակում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արցախյան հակամարտության խնդրի լուծումը հենց այդ եղանակով է տեսնում:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ չի ցանկանում բարեկամ երկրի ներկայացուցչի հայտարարությունները մեկնաբանել, բայց «ամեն մի միջնորդ երկիր հետապնդում է ոչ միայն ընդհանուր սկզբունքներ, այլև սեփական քաղաքականությունը»: «Մենք դեմ ենք մադրիդյան սկզբունքներին: Մենք կողմ ենք Արցախի ճանաչմանն ու տարածքային ամբողջականությանը»,-ասաց քաղաքական գործիչը` հավելելով, որ եթե Հեֆերն իրոք նման հայտարարություն է արել, ինքը դրան համաձայն չէ:
Մանրամասները`տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

