ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է «ՔԱՌՅԱԿԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱ՞ՆԸ
Արխիվ 12-16ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է «ՔԱՌՅԱԿԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱ՞ՆԸ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ողջունում է «քառյակի» գործունեությունը, բայց կարծում է, որ աշնանը կերևա`«քառյակը» դուրս կգա՞խորհրդարանի պատերից, խորհրդարանական համագործակցությունից պիտի վերածվի ընդհանուր ուժի, թե ոչ:
Վերջերս «Քառյակի» ուժերի ղեկավարները`Գագիկ Ծառուկանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, հանդիպումներ են ունեցել: Հովհաննիսյանը, հանդիպման մասին խոսելով ասաց, որ կա անկեղծ ցանկություն թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ փոխելու երկրում առկա իրավիճակը:
Խոսելով «Քառյակի» 12 կետերի մասին` նախագահի նախկին թեկնածուն ասաց, որ եթե միայն «Ժառանգությունը» լիներ, ապա առաջ կքաշեր 12 կետից ավելի պահանջներ ու չէր սպասի մինչև աշուն, բայց քանի որ չորս ուժերն այդպես են որոշել, աշնանը միասնական հարթակ կունենան
Եթե «Քառյակի» ուժերը այնուամենայնիվ չպահանջեն նախագահի հրաժարականը կամ փողոց դուրս չգան, հնարավոր է «Ժառանգությունը» լքի քառյակը: «Ես «քառյակ» եզրը չեմ օգտագործում, բայց ոչ մի խորհրդարանական ուժ այդ համագործակցությունից կարծում եմ դուրս չի գա: Այլ հարց է, որ այդ համագործակցությունը ինչ հեռանկար ու բովանդակություն կունենա»,- ասաց քաղաքական գործիչը:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին,Րաֆֆի Հովհաննիսյանը դրան լուրջ չի վերաբերում: Նրա խոսքով` վիճահարույց շատ կետեր կան` օրինակ նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը 7 տարով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

