ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ՄԻՆՉ ՕՐՍ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄԱՐՍԵԼ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ՄԻՆՉ ՕՐՍ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄԱՐՍԵԼ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չնայած գորիսյան ողբերգական դեպքից արդեն մեկ տարի է անցել, բայց կան մարդիկ, ովքեր չեն դադարում պատվերներ տալ որոշ լրատվամիջոցների, որպեսզի ժամանակ առ ժամանակ հիշեցնեն հանրությանը դեպքի մասին: Սակայն այդ տեսակ վերաբերմունք ներկայացնող եւ մարդկանց իրականությունն այլ կերպ ներկայացնող լրագրողերին շատերն են ճանաչում եւ հասկանում, որ Բուդաղյանների թեմային նրանք անրադառնում են ոչ նրա համար, որ ցավում են կատարվածի համար, այլ զուտ նրա համար, որ փորձեն խեղել իրականությունը, տպաավորություն ստեղծել, որ նրանք Բուդաղյանների ցավով տառապում են ավելին, քան վերջիններս եւ ինչու չէ նաեւ գումար աշխատել ու հերթական անգամ փորձել բացասական ֆոնի վրա ներկայացնել Սյունիքի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանին: Այն դեպքում, երբ իրավապահ մարմինները բազմիցս խոսել են դեպքի մանրամասների մասին, եւ օրենքով, փաստերով ապացուցել, որ Խաչատրյանների ընտանիքին այլ բան չէր մնում, քան ինքնապաշտպանվել: Մոռանում են, որ գիշերով, հարբած վիճակում, ոչ թե Խաչատրյաններ են գնացել Բուդաղյանների տան վրա հաշիվներ մաքրելու, այլ հակառակը: Այնպես, որ նույնիսկ դեպքին անտեղյակ ընթերցողը կամ ունկնդիրը կհասկանա, որ պարբերաբար նմանատիպ հոդվածներ ներկայացնող լրագրողների միակ նպատակը Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների անունները անտեղի վարկաբեկելն է, ուրիշ ոչինչ: Չնայած մի կողմից էլ կարելի հասկանալ այդ պատվիրատուններին, ըստ երեւույթին, նրանք չեն կարողանում մարսել Խաչատրյանի հաջողությունները, որ անկախ ոմանց գործադրած ջանքերի, Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարը շարունակում է վայելել ինչպես սյունեցիների, այնպես էլ իրեն ճանաչող մարդկանց հարգանքն ու վստահությունը: Ասվածի վառ ապացույցը հունիսի 8-իր ընտրություններն են, երբ գործող մարզպետը եւ եւս երկու թեկնածուներ համախմբվեցին, բայց չկարողացան հաղթել Սյունիքի նախկին մարզպետի կողմից առաջադրված թեկնածուին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

