ՆՐԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ Պ.ՍԵՎԱԿԸ, Հ.ՇԻՐԱԶՆ ՈՒ ԱՎ.ԻՍԱՀԱԿՅԱՆԸ, ԻՍԿ ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ԵՆՔ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ՎԱՐՊԵՏԻ 80

Արխիվ 12-16

ՆՐԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ Պ.ՍԵՎԱԿԸ, Հ.ՇԻՐԱԶՆ ՈՒ ԱՎ.ԻՍԱՀԱԿՅԱՆԸ, ԻՍԿ ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ԵՆՔ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ՎԱՐՊԵՏԻ 80 ԱՄՅԱԿԸ


Այսօր լրանում է գրող, դրամատուրգ, Մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի Գրողների միության անդամ, ՀԳՄ «Վաստակի համար» ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԻ ծննդյան 80-ամյակը:

Կարայանի հեղինակությամբ առաջին «Օրեր և կրակներ» գիրքը տպագրվել է 1961 թվականին, որին հաջորդել են «Թողեք ապրենք», «Առականի՝ ցավեր քանի», «Արևը գեղեցիկ է մայրամուտին», «Փշոտ քարեր», «Թիկունք», «Փրկություն», «Լեռները ծաղիկներ չեն վաճառում», «Լուսաբացին ընդառաջ», «Անդրանիկի երգը» և մի շարք այլ աշխատություններ:

Ռոբերտ Կարայանը աշխատել է նաև Հեռուստառադիոպետկոմում, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում, եղել «Երասխ» թերթի խմբագիր, «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից:

Դեռևս 15-17 տարեկանում պատանի գրողին նկատել ու քաջալերել են ժամանակի մեծերը՝ Սևակը, Շիրազը, Իսահակյանն ու այլոք…

«Իրավունքը», շնորհավորելով մեծանուն գրողի տարեդարձը, քաջառողջություն ու բեղմնավոր գրիչ է մաղթում և ամփոփիչ թռիչք անցկացնելով գրողի կենսագրության շուրջ՝ ներկայացնում տարբեր ժամանակաշրջաններում նրան ուղղված խոսքերն ու խոհերը:

«...Պատանին ճոխ հայերենով գրած ունի հաջող ոտանավորներ, ես հույս ունեմ, որ նրանից գրող դուրս կգա»:  ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ, 1953թ.

«Ով կարող է անում է, ով չի կարողանում ուսուցանոմ է: Սիրեցի և գնահատեցի երիտասարդ հեղինակի «Մեր մեջ գժեր չկան» վիպակը՝ վաղը լավ բան անող նրա խելոք, հայրենաբառ արձակի հուսադրող սկիզբը»: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ, 1961թ.

« Գրական հանրությանը  անծանոթ է Ռոբերտ Կարայանի «Ռեքվիեմ. պոեմը ցավի և մաքառման» ստեղծագործությունը, որն իրավամբ արաժանի է ամենայն ուշադրության ու խոսքաշատ գնահատանքի»: ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆ, 1979թ.

Սարդարապատյան հայոց մեծ հերոսամարտին նվիրված «Փրկություն» խորագրով պատմավեպի առիթով.«Հայրենաշունչ գրող  Ռոբերտ Կարայանին՝ գնահատանքով և օրհնությամբ» Վազգեն առաջին Կաթողիկոս Ամենայն հայոց, 1983 թ.

«Ռոբերտ Կարայանի առակներից քչերը չեն, որ երկար ապրելու շնորհն ունեն իրենց վրա, քանի դեռ մարդուս մեջ կապրի նրա երկաթե հոգին»: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ, 1984թ.

«Ռոբերտ Կարայանը ժամանակակից հայ արձակագրության հիշյալ դեմքերից է: Նրա ստեղծագործության համար հատկանշական է ակտիվ, անհանգիստ դիրքը, թափանցումն անցյալի ոլորտի ու ներկայի հարաբերությունների մեջ, քաղաքացիական կենսահայեցողությունը»: ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 1980 թ.

«Ռոբերտ Կարայան՝ միշտ անհանգիստ, պրպտող: Նրա առակներում ներքին ցավի ճիչեր կան, որոնք գովերգում են մարդկայինը, բարին, առաքինին՝ անբարոյից, չարից փրկելու անհաշտ առաքելությամբ.  սա է բանաստեղծի մտահոգությունների ու անհանգստությունների հարուստ աշխարհը: Եթե այս ամեն ժառանգությունը գրականություն բերեր մեկ ուրիշը, ոչ թե մի ըմբոստ գրող, ապա նա մի քանի անգամ ավելի արժանացած կլիներ բազում մրցանակների, դափնիների»: ՍԵՎԱԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 1983 թ.

«Ոչ թե հրատարակվել է, այլ լույս է տեսել լույսին արժանի գործ՝  «Փրկություն», որով նա իր  հայրենասիրական ուղղվածությամբ ոչ թե երեկվա, այլ ապագայի մասին է խոսում: Նա մեզ երկարակյաց ուրախություններ է պարգևել: Նրան տեսնում եմ հայրենիքի հետ ճշմարտության մեջ…»: ՎԱԶԳԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

 

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Հ.Գ. Ռոբերտ Կարայանի դստեր՝ Մարինե Կարայանի հարցազրույցը կարդացե՛ք «ԻՐԱՎՈՒՆՔԻ» «Հետաքննություն» հավելվածում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում