ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆՈՐԻՑ ՄԵԿՆԵԼՈՒ Է ԳԵՐՄԱՆԻԱ
Արխիվ 12-16ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆՈՐԻՑ ՄԵԿՆԵԼՈՒ Է ԳԵՐՄԱՆԻԱ
Ինչպես մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էր «Իրավունքը», հուլիսի 7-ին Հայաստան պետք է վերադառնար դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը: «Իրավունքի» հետ զրույցում Կ. Մկրտչյանի հայրը, Գրիշա Մկրտչյանը, ասաց, որ որդին հունիսի 6-ի լույս 7-ի գիշերն է Հայաստան ժամանել:
Դերասանի հոր խոսքով` տղան իր ոտքով վերադարձել է Հայաստան, բավական լավ տրամադրությամբ, կարողանում է քայլել, բայց հոկտեմբերին նորից պետք է մեկնի Գերմանիա`բուժզննություն անցնելու նպատակով:
Հիշեցնենք, որ հայտնի դերասանն իրենց բակում անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել նախորդ տարի դեկտեմբերի 26-ին, որի պատճառով լուրջ վնասվածքներ էր ստացել: Բուժման նպատակով Կարեն Մկրտչյանը այս տարվա մարտի 16-ին մեկնեց Գերմանիա և մինչև այժմ այնտեղ է` բժիշկների վերահսկողության ներքո:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

