«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՍՊԱՌՈՂ»
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՍՊԱՌՈՂ»
Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» եւ «Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության» նախագահ Միլետա Հակոբյանի խոսքով`այսօր Հայաստանի շուկան ոչ անվստահելի է, ոչ էլ փայլում է իր վստահությամբ, քանի որ շուկայում կան ե°ւլավ եւ° անորակ ապրանքներ: Ըստ նրա, բնակչության առողջությանն ամենաշատը վնասում է շուկայում վաճառվող ներկրված ապրանքները, որոնց պիտանելիության ժամկետները երկար են լինում եւ հավելումները շատ են օգտագործվում, նույնիսկ լինում են դեպքեր, երբ ապրանքատեսակը կրկնաժակետով է: Միլետա Հակոբյանը ցավով է նշում, որ Հայաստանում չկա քաղաքակիրթ սպառող. «Մենք խելացի ազգ ենք, բոլորս էլ մեզ մի քիչ «նապոլեոն» ենք զգում, սակայն կա մի հատկություն, որը չգիտես ինչու մեր հայերը մոռանում են.այն անձինք ովքեր գիտեն իրենց իրավունքները սպառողական շուկայում, նրանք չգիտես ինչու չեն կարող կամ չեն ուզում պաշտպանել այդ իրավունքները: Պատճառը այն է, որ ամաչում են կամ կա այլ խնդիր»,-նշում է ՄԻԼԵՏԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Չնայած տկն. Հակոբյանը չի բացառում, որ վերջին տարիներին սպառողների կողմից բողոքները ավելացել են, եթե նախկնում բողոքողների թիվը հասնում էր 10 –ի, ապա այսօր բողոքների թիվը հասնում է 50-ի: Մ.Հակոբյանը փաստում է, որ ապրանքի անորակությունը շատ դեպքերում արտարդրողի հետ կապ չունի, քանի որ վերջինս արտադրանքը թողարկում է ստանդարտներին համապատասխան, իսկ երբ ապրանքը հասնում է խանութ բավարար պայմաններում չպահելու դեպքում այն սկսում է կորցնել որակը` անկախ այն հանգամանքից սովորական խանութ է, թե սուպերմարկետ: Նրա հաղորդած տվյալների համաձայն` սննդի անորակության դեպքերի հետ կապված բողոքներից շատերը ստացել են իրենց լուծումը, հնարավոր է, որ դրանցից մեկ կամ երկուսը դեռ լուծված չեն: Բողոք ունեցող սպառողները կարող են կազմակերպությանն ուղարկել իրենց բողոքները գրավոր կամ հեռախոսազանգի միջոցով եւ պարտադիր չէ, որպեսզի նրանք նշեն իրենց անունը:
Անդրադառնալով այս սեզոնին ամենաշտ օգտագործվող մերգերից սեխին եւ ձմերուկին Մ.Հակոբյանը բոլոր սպառողներին հորդորեց մինչեւ հուլիսի 15-ը ո°չ ձմերուկ ո°չ էլ սեխ չօգտագործել, քանի որ վաճառվող բոլոր ձմերուկները ներկրված են` տեղական ձմերուկ դեռեւս չկա:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
°

