ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇՈՒՏՈՎ ՄԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿՈՒՆԵՆԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇՈՒՏՈՎ ՄԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿՈՒՆԵՆԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր առիթներով հայտարարել են, որ մեր երկիրը մինչև տարվա վերջ կանդամակցի Մաքսային միությանը: «Իրավունքի» թղթակիցն այսօր հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանից հետաքրքրվեց` արդյոք արդեն հստակ է`Հայաստանը ինչ ծավալների արտահանումներ է իրականացնելու և կոնկրետ`ինչ արտադրանք է արտահանելու: «Արտահանվելու է այն, ինչ արտադրվելու է Հայաստանում` տրիկոտաժ, սնունդ, պահածոներ, կոնյակ: 170 մլն ռուսական շուկան շահեկան է այնքանով, որ տարիներ շարունակ մեր ապրանքներն ունեն իրենց ճանաչվածությունը»,- ասաց Սաֆարյանը:
Ի դեպ, որքան էլ զարմանալի թվա, բայց Ռուսաստանը, ըստ Սաֆարյանի, շուտով սննդի մեծ կարիք է ունենալու, քանի որ Ուկրաինայից սննդամթերք չեն ներմուծելու.«Ժամանակն է արդեն, որ մենք որոշակիացնենք երկաթգիծ կառուցելու խնդիրը, որպեսզի Իրանով մենք ապանքները դուրս բերենք Սիբիր, Ղազախստան, Բուլղարիա»:
Մանրամասները`տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

