«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՈՐՈՇ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՑԵ ՍԿՍԵՆ ԱՇԽԱՏԵԼ».ՓՈՐՁԱԳԵՏ
Արխիվ 12-16«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՈՐՈՇ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՑԵ ՍԿՍԵՆ ԱՇԽԱՏԵԼ».ՓՈՐՁԱԳԵՏ
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը վստահ է, որ կառավարության վերջին փոփոխությունը, որով շրջանառության հարկը 3,5 տոկոսից իջավ մինչև մեկ տոկոս դրական ազդեցություն կունենա ՓՄՁ-ի վրա: Այսօր կա 30.000 փոքր և միջին ձեռնակություն, որոնք այս փոփոխությունից հետո գուցե սկսեն աշխատել: Բացի շրջանառության հարկի փոփոխությունից`Սաֆարյանի կարծիքով պետք է փոքր և միջին բիզնեսն ազատել հարկային ճնշումներից:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով էլ անհրաժեշտ է, որ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, հայրենական ապրանք արտադրող ընկերությունները կարողանան իրենց արտադրանքը արտահանել այլ երկրներ: «ՓՄՁ-ի այսօրվա վիճակը գնահատելու համար պետքէ հասկանալ` քանիսն է փակվում, քանիսն է բացվում: ՓՄՁ ասելով` Հայաստանում ավելի շատ հասկանում են առևտրային գործունեություն ծավալող ընկերություններ: Քանի դեռ ՓՄՁ-ին չենք տվել արտադրական ուղղվածություն, նրանք ունենալու են խնդիր»,- կարծում է տնտեսագետը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի սկզբին մեկ ամիս ժամանակ էր տվել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, ընդհանուր խաղի կանոններով խաղալու, ստվերից դուրս գալու համար: Հետաքրքիր է`«Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին արդյոք որևէ փոփոխություն զգում է այս առումով: Ձեռնարկության ղեկավարը կես կատակ կես լուրջ պատասխանեց.«Ամառ է, դրսում շոգ է,մենք էլ ստվերում երբեք չենք եղել: Արևահարվում ենք: Ընդհանուր իրավիճակի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց ինձ վրա`որպես ձեռնարկության ղեկավարի, ճնշումներ չեմ զգում»:
Ճնշումներ իր վրա չի զգացել, բայց որոշ հարցերում Բեկիրսկին պետության աջակցության բացակայությունը զգացել է`մասնավորապես անհրաժեշտ է ճանապարհ ապրանքը դուրս տանելու համար: «Լարսի ճանապարհը պարբերաբար փակվում է: Ժամանակին լաստանավով տեղափոխելու հնարավորություն ունեինք, հիմա դա չկա: Մենք հստակ բեռնափոխադրման հնարավորոթյուն չունենք»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

