«ԵԹԵ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՍ ԱՆՈՒՄ, ԼԱՎ ԵՍ ԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ԱՅՆ ՉՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ ԲԻԶՆԵՍ»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՍ ԱՆՈՒՄ, ԼԱՎ ԵՍ ԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ԱՅՆ ՉՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ ԲԻԶՆԵՍ»

 

Վերջերս «Հայաստան, Արցախ, Սփյուռք» հասարակական նախաձեռնության շրջանակներում երեւանյան ակումբներից մեկում տեղի ունեցավ բանավեճ-քննարկում` «Բարեգործություն» թեմայով: Բանավեճ-քննարկմանը մասնակցում էին ԲՈՒՀ-երի հոգեւոր պատասխանատու, բարեշնորհ Գեղամ սարկավագ Ավետիսյանը, խմբագիր-գրող Մամիկոն Խուրշուդյանը, «Էլմար» կինոստուդիայի տնօրեն, դերասան Արմեն Դալաքյանը, «Art & show» ընկերության հիմնադիր, դերասան Ալեքսանդր (Սաշա) Գրիգորյանը, ԲՀԿ երիտասարդական ուսանողական խորհրդի նախագահ Սարգիս Մելիքյանը եւ DJ Էրվինը (Նավասարդյան): Մերօրյա բարեգործների ու բարեգործության ընդունելի եւ ոչ ընդունելի տարբերակների մասին բանախոսների տեսակետները խիստ տարբեր էին, բայց մի հարցում միասնական էին բոլորը` բարեգործությունը պետք է անել սիրով ու սրտի թելադրանքով:


«ԱՄԵՆ ՄԵԿԸ ՀԱՇՎԵՏՈՒ Է ԻՐ ԽՂՃԻ ԱՌԱՋ»


ԲՈՒՀ-երի հոգեւոր պատասխանատու ԳԵՂԱՄ սարկավագ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ խոսելով բարեգործության մասին` նշեց. «Մենք ավելի շատ կարիք ունենք սիրո: Կարեւոր չէ, որ այդ բարեգործությունը լինի լոկ գումար տալով: Երբ դու մեկի աչքերի մեջ ժպիտ ես արթնացնում, երբ կոտրված, հոգեպես ընկճված մեկին փորձում ես օգտակարություն բերել, երբ փորձում ես մարդուն օգնել վերադառնալու ընտանիքի գիրկը, իրեն հանրության մեջ լիարժեք մարդ զգալու, դա ամենամեծ բարեգործությունն է: Պողոս Առաքյալն ասում էր. «Ինչ-որ անեք, սիրով արեք»: Հետեւաբար ձեր արարքի մեջ կխնդրեմ` սեր դնեք»: Ապա հավելեց. «Ամեն մեկս գիտենք բարեգործությունն ինչպես ենք անում, եւ ամեն մեկը հաշվետու է իր խղճի առաջ: Եվ կոչս է` եթե չեք կարող գումարով օգնել կարիքավորին, սեր ցուցաբերեք: Թող սիրով մղված մեր բոլոր ծրագրերը ի կատար ածվեն: Եվ ամենակարեւորը, բարեգործությունը չպետք է լինի ի տես բոլորին: «Եթե աջ ձեռքդ բարեգործություն է անում, ապա ձախը թող չիմանա», - սա է մեզ սովորեցնում Աստվածաշունչը»:


«ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ ԵՄ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒՆ»


Իսկ խմբագիր-գրող ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ խոսեց այն մասին, թե որքանո՞վ է ճիշտ այս կամ այն բարեգործական նախաձեռնությունը լուսաբանել զանգվածային լրատվական միջոցներով. «Կտրականապես դեմ եմ չլուսաբանելուն, որովհետեւ դա շատ դեպքերում լինում է վարակիչ եւ մարդիկ արձագանքում ու միանում են բարեգործությանը»: Ի գիտություն չարախոսների էլ նշեց. «Ինձ չի հետաքրքրում, թե տանը նստած ինչ-որ մարդիկ կարող են ասել, թե  նայեք ինքն իր PR-ի մասին է մտածում, այլ ինձ համար կարեւոր է այն, որ ավելի լայն շերտեր, ավելի լայն զանգվածներ,  տեսնելով բարի գործը, իրենք էլ ոգեւորվեն եւ միանան»: Ըստ Մ. Խուրշուդյանի, բարեգործություն անելիս պետք է շատ նրբանկատ լինել, որպեսզի մարդիկ չսովորեն դրան. « Նրանց պարզապես պետք է օգնել դուրս գալ դժվար իրավիճակից եւ շարունակել ապրել ինքնուրույն»:


«ԵԹԵ ԵՍ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ԲԱՐԻՆ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ԴԱ ԷԼ Է ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»


Շարունակելով Մ. Խուրշուդյանի խոսքը` «Art & show» ընկերության հիմնադիր, դերասան ԱԼԵՔՍԱՆԴՐ (ՍԱՇԱ) ԳՐԻԳՈՐՅԱՆԸ  տարանջատեց բարեգործություն ակնկալողներին երկու մասի. «Նման մարդիկ, իմ կարծիքով, երկու տեսակ են լինում. մի մասը նրանք են, ովքեր, իրոք, ունեն դրա կարիքը եւ ի վիճակի չեն աշխատել, իսկ մյուս մասը նրանք են, ովքեր պարզապես պորտաբույծ են ու ցանկություն չունեն աշխատելու»: Ինչ վերաբերում է մերօրյա բարեգործներին, Ա. Գրիգորյանը նրանց կարճ անդրադարձավ. «Ես այդ մարդը չեմ, որ ասեմ, թե  ով է բարեգործը կամ ով` ոչ: Ով կարողանում է թող անի բարեգործություն, Աստված իր հետ: Իսկ ով էլ չի անում, միգուցե հնարավորություն չունի, էլի Աստված իր հետ: Բարեգործությունն ինձ համար բարի գործ անելն է: Եթե ես ինչ-որ մեկի բարին եմ ցանկանում, դա էլ է բարեգործություն»: Ապա հորդորեց. «Ժողովուրդ, բարի՛ եղեք, անկեղծ եմ ասում»:


«ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԻՋՈՑԱՌՈՒՄ»


«Էլմար» կինոստուդիայի տնօրեն, դերասան ԱՐՄԵՆ ԴԱԼԱՔՅԱՆՆ էլ խոսեց բարեգործության անընդունելի տարբերակների մասին. «Ինչպես Գեղամ սարկավագն ասաց, եթե աջ ձեռքդ բարեգործություն է անում, ապա ձախը թող չիմանա, բայց բարեգործությունն այսօր դարձել է խաղալիք ու մեզ մոտ ճիշտ հակառակն է երբեմն կատարվում: Որոշ մարդիկ աջ ձեռքով բարեգործություն են անում, ձախով էլ հետ են վերցնում: Եթե բարեգործություն ես անում, լավ ես անում, բայց այն չպետք է դարձնել բիզնես: Կամ ավելի վատ` այսօր Հայաստանում բարեգործությունը դարձել է միջոցառում»: Բարեգործության իր համար ընդունելի տարբերակի մասին Ա. Դալաքյանը ասաց. « Այո, ես մասնակցում եմ բարեգործական ծրագրերի, որովհետեւ ինքս միշտ կանգնած եմ այն մարդկանց կողքին, ովքեր ունեն օգնության կարիք: Ես դրանով ուրախ եմ, որ կարողանում եմ մարդկանց օգնել»: Եզրափակելով խոսքը` նշեց. «Եթե այսօր դու պատրաստ ես կողքիդ մարդուն օգնել, դա արդեն բարեգործություն է: Պետք չէ այդ մասին անընդհատ շեշտել, դա արա քեզ համար, որովհետեւ վերեւում Աստված կա ու ամեն ինչ տեսնում է»:


«ԲԱՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ ԱՌԱՆՑ ԱԿՆԿԱԼԻՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ»


Ըստ ԲՀԿ երիտասարդական ուսանողական խորհրդի նախագահ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆԻ. «Բարգործություն պետք է անել առանց ակնկալիք ունենալու, եթե դու ունես հնարավորություն եւ տեսնում ես կարիքավոր ինչ-որ մեկին: Նախեւառաջ բարեգործությունը բարի կամենալն է: Եթե դա կա քո մեջ, դու կանես ու չես ասի, թե այս մեկին պետք է օգնեմ, որովհետեւ դրական արձագանք կստանա, իսկ այս մյուսին չօգնեմ, քանի որ ոչ մեկ չի տեսնի: Սա արդեն սխալ մոտեցում է, որն ավելի շատ չարի կողմից է ուղորդված»:  Ամփոփելով խոսքը` նշեց. «Ճիշտ բարեգործությունն այն է, երբ մարդ անշահախնդիր անում է այդ բարեգործությունն ու հասնում նպատակին»:


«ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ԹԵ  ԴԱ PR ՔԱՅԼ Է»


Իսկ բանախոսներից DJ ԷՐՎԻՆԸ (ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ) անդրադարձավ այն շահարկումներին, թե համերգային բարեգործությունն այսօր դարձել է PR քայլ. «Չեմ համարում, թե  դա PR քայլ է: Մենք այսօր շատ առաջարկներ ենք ստանում այս կամ այն բարեգործական միջոցառմանը մասնակցելու, բայց ես դա անում եմ զուտ իմ խղճի համար եւ ուրախ եմ, եթե կարողանում եմ, որեւէ մեկին օգնել»:

Թեժ քննարկումն ավարտվեց այն մեծ հույսով ու հավատով, որ մարդիկ բարեգործություն անելիս չեն առաջնորդվի սեփական անձը գովազդելու գայթակղությամբ, այլ իրականում կանեն դա միմիայն դիմացինին օգնելու ու սատարելու մտադրությամբ: Այնպես որ, մարդի՛կ, մի՛ զլացեք օգնել դիմացինին, չէ՞ որ Աստված մի արասցե, բայց վաղն էլ դուք օգնության կարիք կարող է ունենաք:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում