ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ «ԱԽՈՐԺԱԿԸ» ՉԻ ՓՈԽՎԵԼ.ԴՈՒԲԱՅԸ ԴԵՌԵՎՍ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ «ԱԽՈՐԺԱԿԸ» ՉԻ ՓՈԽՎԵԼ.ԴՈՒԲԱՅԸ ԴԵՌԵՎՍ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի սոցիալ- տնտեսական խնդիրների պատճառով ոչ բոլորն են, ցավոք, կարողանում մեկնել արտերկիր հանգստանալու նպատակով: Իսկ հայրենի երկրում հանգստանալը ևս շատ դեպքերում մատչելի չէ շարքային քաղաքացիների համար: Արի ու տես, սակայն, որ մեր մեծահարուստների համար հանգիստ անցկացնելը «մատչելի է» թե՛ Հայաստանում, թե արտերկրում:
«Արմենիան թրավել» ընկերոթյան ղեկավար Մարինա Կպրյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ մեծահարուստների նախասիրությունները հանգստյան գոտիների առումով չեն փոխվել: «Արաբական միացյալ էմիրությունները`նույն ինքը Դուբայը, դեռ պոպուլյար է նրանց համար, քանի որ այնտեղ մատուցում են բարձրակարգ ծառայություններ»,- ասաց մեր զրուցակիցը:
Արաբական միացյալ էմիրություններին զուգահեռ աստիճանաբար գրավիչ են դառնում եվրոպական երկրները` Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա: Հայաստանում մեծահարուստների համար «մոդայիկ» են Ծաղկաձորը, Ջերմուկը, Դիլիջանը:
Հ.Գ. Հուսով ենք` Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մեր մեծահարուստների նախասիրություններում փոփոխություններ կլինեն` Դուբային գոնե մի որոշ ժամանակ կփոխարինեն նախկին ԽՍՀՄ և ներկա ԱՊՀ երկրները: Իսկ շարքային քաղաքացիների համար գուցե վերադառնան հին ու բարի ժամանակները, երբ նախկին ԽՍՀՄ երկրներով ճանապարհորդելը սովորական երևույթ էր:
Մանրամասները` տեսանյութում
Սոնա Դավթյան

