ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ ՊԵՏՔ Է ՓԱԿՎԱԾ ՀԱՄԱՐԵ՞Լ

Արխիվ 12-16

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ ՊԵՏՔ Է ՓԱԿՎԱԾ ՀԱՄԱՐԵ՞Լ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ինչպես հայտնի է, ամռանը մեծանում է զբոսաշրջիկների հոսքը Հայաստան: Եվ այդ ժամանակ ենք զգում մայրաքաղաքում  և հանրապետությունում առկա այն խնդիրները, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում  զբոսաշրջության վրա: Դրանցից մեկը քաղաքի աղտոտվածությունն է ու հասարակական զուգարանների սակավությունը: «ԱՐՄԵՆԻԱՆ ԹՐԱՎԵԼ» ընկերության  նախագահ Մարինա Կպրյանի խոսքով, եթե նախորդ տարիներին հասարակական զուգարանների բացակայություն իրոք նկատելի էր, ապա  հիմա կարծես թե խնդիրը որոշ չափով լուծվել է.մայրաքաղաքում և ՀՀ-ի մի շարք վայրերում  կան հասարակական զուգարաններ: Բայց ահա աղտոտվածութան խնդիրը շարունակում է արդիական մնալ թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում:

Իրականում, ըստ Մարինա Կպրյանի, զբոսաշրջության ոլորտի խնդիրներն իրոք շատ են: Դրանցից մեկն օրինակ այն է, որ Հայաստան հիմնականում գալիս են տարեց զբոսաշրջիկները, իսկ երիտասարդ օտարերկրացիները` ոչ: «Այս ուղղությամբ մենք դեռ անելիքներ ունենք»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Հ.Գ. Թեև մայրաքաղաքի տարբեր վայրերում  կան հասարակական զուգարաններ, սակայն  դրանց թիվը քիչ է, բացի այդ` քչերը գիտեն դրանց տեղը: Ի դեպ,այս  առնչությամբ չենք կարող չհիշատակել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք Հայաստան ներկրված 340.000 դոլար արժողությամբ երկու բիոզուգարանները, որոնք  ինչպես  խոստովանել էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը, նորմալ չեն  գործում:

Մանրամասները` տեսանյութում


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում