ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ և ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ՄԵՐ ԷՍ ՕՐՎԱ ՕՐԸ»
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ և ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ՄԵՐ ԷՍ ՕՐՎԱ ՕՐԸ»
Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը և շարունակելու է խախտել, քանի որ թուրքը մնում է թուրք` վստահ են քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն ու դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:
Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը, անդրադառնալով Ադրբեջանի վերջին դիվերսիային և հայկական կողմից դրան տրված համարժեք պատասխանին, ասաց, որ քսան տարի շարունակ Հայաստանը եղել է պատասխանողի կարգավիճակում և սպասել`ինչ քայլեր կձեռնարկի թշնամին, որ հակահարված տա: «Վերջապես 20 տարվա ընթացքում հայկական կողմն սահմանում առաջխաղացում ունեցանք և դա պետք է շարունակական լինի»,- ասաց Վարդանովը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիայի միջազգային արձագանքին, թե՛ քաղաքագետ Շաքարյանցի, թե՛ Վովա Վարդանովի համար անընդունելի են հատկապես ԵԱՀԿ ՄԽ-ի հերթապահ, իսկ ավելի կոնկրետ`Շաքարյանցի բնութագրմամբ ԽՍՀՄ-ի կոմկուսի արձագանքին նմանվող հայտարարությունը` ուղղված երկու կողմերին այն դեպքում, երբ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտում է Բաքուն. «Գիտեք, ամերիկացիների մոտ կարծես թե ստացվում է էշ ձևանալը: Նրանք մոռանում են, որ եթե հերթապահ խոսքն են ուղղում գոնե պետք է Արցախին էլ պետք է չմոռանան, չէ՞որ նա ևս հակամարտության կողմ է»:
Ի դեպ, քաղաքագետը, խոսելով նաև արցախյան հակամարտության խնդրի մասին, ասաց, որ որոշ սխալներ գալիս են 1990-ականներից` Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներից. «Գիտեք, սխալը երբ է սկսել` 1992-ի ամռանը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնեց Սադարակի բարձունքը: Ես մասնակցել եմ էդ բանակցությունների առաջին մասին: Հեյդար Ալիևը և Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստեցին մեր էս օրվա օրը»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

