«ՉԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ` ԻՆՉԸ ՆՐԱՆ ՍՏԻՊԵՑ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՎՐԱ»
Արխիվ 12-16«ՉԵՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ` ԻՆՉԸ ՆՐԱՆ ՍՏԻՊԵՑ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՎՐԱ»
Նախօրեին հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել Գառնի գյուղում: Գյուղի 26-ամյա բնակչին կախված են հայտնաբերել սեփական տան լոգարանում: «Երիտասարդը շատ կիրթ, դաստիարակված, բարձրագույն կրթության տեր անձնավորությւունն էր, չէր աշխատում, ծնողների հետ հողագործությամբ էր զբղվում: Ամուսնացած չէր, թե ինչն է նրան դրդել այդ քայլին հայտնի չէ, ողջ գյուղը ապշած է, չենք հասկանում ինչը նրան ստիպեց ձեռք բարձարցնել սեփական կյանքի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Գառնիի գյուղապետ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
Նշենք, որ դեպքի առիթով կատարվում է քննություն: «Զննությամբ երիտասարդի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նա չի թողել նաև որևէ գրություն»,- տեղեկացարին ոստիկանության մամուլի ծառայությունից:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

