Էմիլ Մարկի հայ-իտալական նշանադրությունը. «ՍԵՐՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»

Արխիվ 12-16

Էմիլ Մարկի հայ-իտալական նշանադրությունը.

«ՍԵՐՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»

 

Հայտնի մոդել, գրող, թարգմանիչ ԷՄԻԼ ՄԱՐԿԸ «Իրավունքին» տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ, մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ նա տարված է օտարուհիներով ու դա է իր արտասահմանյան երկարատեւ ճամփորդությունների պատճառը, պատասխանել էր հետեւյալը. «Երբ սիրահարվում ես, այդ պահին կարծում եմ` ազգությունը մղվում է երկրորդական պլան: Կարեւորագույնն այն է, որ ընտրյալիդ հետ լինես հարմոնիայի մեջ»: Եվ, իսկապես, «Իրավունքը» չսխալվեց, իսկ Էմիլ Մարկը Մարսելում գտավ իր միակին ու անկրկնելիին` ՖՐԱՆՉԵՍԿԱ ՄԱՆԶԱՐԻԻՆ, ով ազգությամբ իտալուհի է: Ավելին` հենց Մարսելում հուլիսի 3-ին կայացավ երջանիկ զույգի նշանադրության արարողությունը: Այս կարեւորագույն իրադարձության, մարսելյան սիրո ու ամուսնության մասին, «Իրավունքը» զրուցեց Է. Մարկի հետ` եւս մեկ անգամ շնորհավորելով ու երջանկություն մաղթելով նոր կազմավորվող հայ-իտալական ընտանիքին:

- Էմիլ, փաստորեն, շատերը կարծում էին, որ Դուք Մարսելում Ձեր նոր գրքի համար մուսա եք փնտրում, սակայն իրականում գտաք Ձեր կյանքի մուսային:

- Կյանքի մուսա ունենալը կարեւոր նախապայման է երջանիկ լինելու, կյանքը լիարժեք վայելելու ու նաեւ հոգեպես երջանիկ լինելու համար եւ դա ինձ էլ բաժին հասավ:

- Որտե՞ղ եք ծանոթացել:

- Ֆրանչեսկայի հետ ծանոթացել եմ երեք տարի առաջ: Դուք էլ գիտեք, որ շատ էի շրջագայում Եվրոպայում ու մի անգամ էլ համալսարանում ծանոթացա ապագա կնոջս հետ: Իհարկե, այդ պահին մտքովս չէի կարող անցկացնել, որ իմ առջեւ ապագա կինս էր կանգնած: Շատ հաճախ էինք միմյանց հետ ժամանակ անցկացնում, իսկ ժամանակի ընթացքում ընկերությունը վերածվեց լուրջ հարաբերության:

- Այնուամենայնիվ, ինչո՞ւ այդքան հափշտապ կայացավ Ձեր նշանադրությունը:

- Չեմ կարծում, որ հափշտապ էր, քանի որ կյանքումս ամեն ինչ իր ժամանակին է տեղի ունենում:

- Ինչպե՞ս ընդունեցին Ձեր նշանադրության փաստը հարազատներդ, քանի որ հեռու եք նրանցից եւ այս կարեւոր իրադարձությանը նրանք ներկա չէին, այդ թվում նաեւ Ձեր ընկերները:

- Իհարկե, ընկերներիս, հարազատներիս եւ ամենակարեւորը` ընտանիքիս բացակայությունն ինձ տխրեցնում էր, սակայն որոշել ենք, որ Հայաստանում էլ ենք նշելու անպայման մեր նշանադրության տոնը:

- Մի փոքր կպատմե՞ք Ձեր մարսելյան նշանադրությունից, քանի որ, կարծես թե, այն բոլորովին էլ նման չէր ավանդական հայկական նշանադրություններին:

- Շատ գեղեցիկ արարողություն էր ջերմ միջավայրում` մեր մարսելյան ընկերների հետ: Տպավորված եմ ու խոսքեր դեռ չեմ գտնում զգացողություններս արտահայտելու համար…

- Իսկ ե՞րբ եք պատրաստվում ամուսնանալ:

- Ամուսնության մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, կապրենք, կտեսնենք:

- Արդյո՞ք եվրոպական շատ ընտանիքների նման նշանադրությունից հետո պատրաստվում եք ապրել միասին` չսպասելով ամուսնության արարողությանը:


 

-Կինս դասախոս է հարեւան քաղաքում, դեռեւս միասին չենք ապրում, բայց շուտով…

- Ընդհանրապես երջանիկ զույգը որտե՞ղ է պատրաստվում ապրել` Հայաստանո՞ւմ, թե Ֆրանսիայում:

- Մենք շարունակելու ենք ապրել Ֆրանսիայում, չնայած` երկուսս էլ օտարերկրացի ենք` կինս իտալուհի է, ես` հայ: Երկուսս էլ այստեղ ենք աշխատում եւ ներկա պահին պատրաստվում ենք Ֆրանսիայում մնալ:

- Ի վերջո, ինչո՞ւ Էմիլ Մարգարյանն ընտրեց օտարազգի գեղեցկուհու եւ ոչ թե հայուհու:

- Սերն ազգություն չի ճանաչում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում