Ա. ԲԱՂԴԱԴՅԱՆ. ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԸՄԲԻՇԻ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ

Արխիվ 12-16

Ա. ԲԱՂԴԱԴՅԱՆ. ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԸՄԲԻՇԻ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ


Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայացած ըմբշամարտի ՙԳերմանիայի Մեծ մրցանակի՚ (German Grand Prix) մրցաշարում ըմբշամարտի Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել է 6 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ: 59 կգ քաշային Ռոման Ամոյանը իր բոլոր մրցակիցներին հաղթել է չոր հաշվով եւ դարձել է ոսկե մեդալակիր:
Մեր ըմբիշը քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել է Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Ասլանյանին, իսկ եզրափակիչ գոտեմարտում հանդիպել է հայազգի մեկ այլ ըմբիշի` Լեհաստանի ներկայացուցիչ Էդվարդ Բարսեղյանին, որին հաղթել է 3:0 հաշվով:
Ոսկե մեդալակիրների թվում են նաեւ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ջուլֆալակյանը, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, որ եզրափակիչ գոտեմարտում 2:1 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Սերեֆ Թուֆենկի նկատմամբ:

85 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Արթուր Շահինյանը քառորդ եզրափակչում նախ 2:1 հաշվով հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն ուկրաինացի Ժան Բելեյուկին, իսկ եզրափակիչում` 5:3 հաշվով պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Իլդեմ Կանսուին եւ ոսկու արժանացել: Եվ, վերջապես, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի հասավ` իր հերթին եզրափակչում 9:1 հաշվով հաղթելով Թուրքիայի ներկայացուցիչ Իլդեմ Սենկինլիին:
Իսկ ահա 59 կգ քաշային Կարեն Ասլանյանը Ռոման Ամոյանից կրած պարտությունից հետո երկու գոտեմարտ հաղթելով կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին:
Արդյունքում՝ հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում վաստակած 75 միավորով գրավեց առաջին տեղը:
Իսկ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1 մեդալով թիմային հաշվարկում գրավեց 14-րդ տեղը: Մեդալ նվաճած մեր միակ ներկայացուցիչը Դավիթ Սաֆարյանն էր, ով վիճարկել է ոսկե մեդալը ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիեւի հետ, սակայն զիջեց Եվրոպայի չեմպիոնին եւ բավարարվեց արծաթե մեդալով: ՙԳերմանիայի Մեծ մրցանակի՚ մրցաշարի, Դավիթ Սաֆարյանի ելույթի մասին ՙԻրավունքի՚ հետ խոսեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մազիչ ԱՐԱՅԻԿ ԲԱՂԴԱԴՅԱՆԸ.
- Սա Դավիթի համար երկրորդ մրցաշարն էր` երկար դադարից հետո: Ընդհանուր առմամբ նորմալ էր, Դավիթը վնասվածքից հետո մոտ երկու ամիս չէր մարզվել, իսկ այստեղ չի պարտվել պատահական ըմբիշի: Հուլիսի 4-ին կմեկնարկի մեր ուսումնամարզական հավաքը, որին Դավիթը եւս կմասնակցի: Հավաքին մեզ հետ կմասնակցեն նաեւ վրացիները, կիրգիզները… Մինչ աշխարհի առաջնությունը, դեռ բավականին ժամանակ ունենք, հուսանք ամեն ինչ լավ կլինի:
- Իսկ ինչպես կգնահատեք Դավիթ Սաֆարյանի ներկայիս ֆիզիկական վիճակը:
- Ամեն ինչ նորմալ է, առաջիկա ուսումնամարզական հավաքների ժամանակ ավելի շատ շեշտը կդնենք տեխնիկաֆիզիկականի վրա: Ժամանակ կա, սեպտեմբերին կկայանա աշխարհի առաջնությունը, այնպես որ, կհասցնենք տեխնիկականի վրա ավելի շատ աշխատել:

Ավելացնենք, որ Արայիկ Բաղդադյանը օգոստոսի 18-ին կներկայացնի այն կազմը, որը կմասնակցի աշխարհի առաջնությանը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում