ԵՎՐՈՊԱԿԱՆ ՙԱՐԺԵՔՆԵՐԻՆ՚ ՀԵՏԵՎԵԼՈՎ` ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆԸ

Արխիվ 12-16

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՙԱՐԺԵՔՆԵՐԻՆ՚ ՀԵՏԵՎԵԼՈՎ`
ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆԸ


Այն անփույթ եւ անտարբեր վերաբերմունքը, որը ցուցաբերում ենք մեր պատմամշակութային արժեքների նկատմամբ` հանգեցնում է նրան, որ ամեն ինչ ոչնչանում, ավերվում կամ դառնում է անարժեք: Ինչ կատարվում է հայկական մշակութային արժեքների նկատմամբ, որոնք դարերի ընթացքում են ստեղծվել, պահպանվել եւ հասել են մեզ` առնվազն  նշանակում է ՙթքած՚ ունենալ, թե ինչ կլինի դրանց հետ: Ինչպես ասում են` բոլոր արժեքները արժեքազրկեցին, հիմա էլ հերթը հասավ Զվարթնոցի եւ Գառնիի տաճարներին, որտեղ օրեր շարունակ ՙտաշի-տուշիները՚ չէին դադարում` կիսամերկ մարդկանց մասնակցությամբ: Իհարկե, երեւույթը հանրության կողմից դժգոհությունների առիթ հանդիսացավ, որոնք մտահոգված են հայկական արժեքների պահպանմամբ, իսկ պատկան մարմիներն էլ ի պատասխան` հույս հայտնեցին, որ ոչ թե պղծում, քանդում են հուշակոթողներն, այլեւ հետեւում եվրոպական ՙարժեքներին՚, որտեղ ընդունված են նման երեւույթները: Այս դեպքում միայն մնում է ամենուրեք ու ամենքին բղավել` ձեր եվրոպական արժեքներն ու ավանդույթները ձեզ պահեք, մենք ունենք մերը` հայկականը:
Այնուամենայնիվ, մինչ Հայաստանում կհետեւեն Եվրոպային, Թուրքիան ոտքն Արեւմտյան Հայաստանում ՙպնդեցնելու՚ համար սկսել է նոր գործընթաց. Վանի տուրիզմի եւ մշակույթի վարչությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին` Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի  հուշարձանների պահպանության ցանկում ներառելու համար: Թե ինչ քաղաքականություն է ուզում բանեցնել Թուրքիան, դեռ պարզ չէ.

ՙՄԵՐ ԿԵՐՈՒԽՈՒՄԵՐՈՎ ԼԱՎ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՉԵՆՔ ԹՈՂՆՈՒՄ՚


Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ.
- Հայաստանը այս դեպքում պետք է միայն ուրախ լինի, որ այն պետությունը, որը միշտ քանդել է մեր արժեքները, եւ մենք միշտ դրան ականատես ենք եղել, այժմ ոչ թե քանդում, այլ վերականգնելուց հետո փորձում է Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Վերջապես Թուրքիան մեր հուշարձանների նկատմամբ մի քիչ ուշադրություն է ցուցաբերում: Եթե Թուրքիայի կատարած այս քայլի պատկերին դիտարկենք այն վերաբերմունքը, որը ցուցաբերում ենք մեր հուշարձանների նկատմամբ, որոնք վաղուց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում են, ապա կասեմ, որ մենք այդ վայրերում կազմակերպած մեր կերուխումերով լավ տպավորություն չենք թողնում՚:

ՙՔԱՅԼԵՔ ՄԵՐ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ԿՏԵՍՆԵՔ ԱՄԲՈՂՋ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚


ՀՀ Ազգային արխիվի տնօրեն ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆ.
- Իմ կարծիքով Թուրքիայում կան որոշակի փոփոխություններ, թեկուզ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը, մենք մտածում էինք, որ այնտեղ խաչ չի լինելու, սակայն եղավ: Չնայած` Թուրքիայի կողմից կատարված ամեն մի քայլ ունի քաղաքական որոշակի ենթատեքստ, հնարավոր է, որ ամեն ինչ անում է Եվրոպայի ՙաչքը՚ մտնելու համար: Ինչ վերաբերում է մեր վերաբերմունքին դեպի մեր հուշարձանները, ապա կասեմ, որ վերաբերմունք չկա, այն շատ վատ է: Այսպիսի մի խոսք կա` ՙհայի հետին խելքը՚, ամեն ինչ անում ենք հետո փոշմանում: Մենք դեռ կազմակերպված չենք: Վերջերս Լիտվայում էի, այնտեղի փողոցներում քայլելիս քեզ մարդ ես զգում, հիացած եմ փողոցների մաքրությամբ, չկա կես մետր հող, որը կանաչապատ չլինի: Քայլեք մեր փողոցներով եւ կտեսնենք ամբողջ իրականությունը՚:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում