«ՆՐԱ ԱՉՔԵՐԸ ՄԻՇՏ ԹԱԽԾՈՏ ԷԻՆ, ՊԱՏՃԱՌԸ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԷՐ»

Արխիվ 12-16

«ՆՐԱ ԱՉՔԵՐԸ ՄԻՇՏ ԹԱԽԾՈՏ ԷԻՆ, ՊԱՏՃԱՌԸ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԷՐ»

 

Այսօր նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգու ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ծննդյան օրն է: Հայ կատակերգուն այսօր կբոլորեր իր 84 ամյակը: Սակայն, ինչպես ասում են, «ով մահացել է, բայց չի մոռացվել` անմահ է»: Մհեր Մկրտչյանի մահվանից հետո անցել են 20 երկար ու ձիգ տարիներ, սակայն մինչեւ այսօր մեծ դերասանը շարունակում է յուրաքանչյուր հայի հիշողության մեջ մնալ իր կերտած կերպարներով եւ ընկերների հուշերով... Վերջերս իր հոբելյանական համերգով կրկին Հայաստանում էր Մ. Մկրտչյանի խաղընկեր ՎԱԽԹԱՆԳ ԿԻԿԱԲԻՁԵՆ, ով ընդգծեց, որ այսօր չկան, օրինակ` Մհեր Մկրտչյանի նման անհատականություններ: Իր իսկ խոսքով, նման անհատականություններ հազարից մեկ են ծնվում. «Մկրտչյանը շատ հումորով մարդ էր, սակայն նրա աչքերը միշտ թախծոտ էին: Եվ պատճառը` ճակատագիրն էր»: Ռուս հայտնի սցենարիստ ՎԻԿՏՈՐՅԱ ՏՈԿՈՐԵՎԱՆ իր «Այնպես վատ է, ինչպես այսօր» վերնագրված գրքում անդրադարձել է հայ վարպետին ու անկեղծացել, որ նույնիսկ Մհեր Մկրտչյանն իրեն ամուսնության առաջարկություն է արել: «Նկարահանման հրապարակ ժամանեց Ֆրունզիկ Մկրտչյանը, «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գ.Դանելիան մեզ ծանոթացրեց. «Նա ֆիլմի սցենարիստն է»,- այսպես մեզ ներկայացրեց Դանելիան: Ֆրունզիկն ուշադիր նայեց ինձ ու ասաց. «Նման է...»: Հետո մտածեց եւ ի սրտե առաջարկություն արեց. «Արի ինձ մոտ հյուրանոց»: Ես էլ հարցրեցի` ինչո՞ւ: Թեպետ հարցս անհեթեթ էր, էլ ինչո՞ւ պիտի երիտասարդ կնոջը տղամարդը հյուրանոց հրավիրեր: «Կամուսնանամ», -հաստատեց Ֆրունզիկը: Գրողը տանի, որ ես չանհանգստանամ հետեւանքների համար: Ես նայեցի նրա վրա եւ տեսա, որ նա գինովցած է ու միայնակ: Անկեղծ ասացի, որ չեմ գա, որպեսզի մարդուն թյուրիմացության մեջ չգցեմ: Եվ Ֆրունզիկը չնեղացավ»:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում