«ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ ՉԷ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՆՄԱՆ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ ՉԷ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՆՄԱՆ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ»


ՀՀ ժողովրդական արտիստ, Բնության եւ հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ նույնպես անհանգստացած է մեր սրբավայրերի պղծմամբ:

«Իրավունքի» հետ զրույցում խոսելով Զվարթնոցի տաճարի տարածքում տեղի ունեցած վերջին դեպքերի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկից այն հանելու մասին`  վարպետն այսպես արձագանքեց.«Նման խիստ վերաբերմունք, եթե կա` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկից հանելու, ճիշտ է, որպեսզի ապագայում մենք խուսափենք նման սրբապղծություններից: Սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ նման սրբապղծություն են անում: Մի քանի տարի առաջ` այն դաժան տարիներին, ինչ-որ մի անասունի, չեմ ափսոսում այդպես անվանել նրան, որ նա կարդա այս տողերն ու հասկանա, որ ինքն անասուն է, քմահաճույքի պատճառով «Կարմիր գիրք» մտած եղնիկներից մորթեցին, որպեսզի այդ անասուն հաստավիզը հյուրասիրի իր հյուրերին: Լինելով հայ ես մի րոպե չէի կասկածի, նրան դեմ կտայի պատին ու կգյուլլեյի: Ես մի կատակ էի անում ու մի պատմություն պատմում, որ պապիկի մոտ գովում են երեխային, ասում, որ ինչ լավ թոռնիկ ունես, նա էլ, թե` ես, որ իրեն գիտեմ, նա այդքան էլ լավը չէ: Մի օր հյուր են լինում, այս երեխան երկար կանգնած նայում է տան թութակի վանդակին, կողքից ասում են, թե փնովում էիր երեխային, տեսնում ես` ինչպես է զմայլվում թութակով: Պապն էլ զարմացած ասում է, որ իմ թոռնիկին լավ իմանալով` չեմ հավատում: Ասում են` բալիկ ջան, ի՞նչ ես այդքան երկար նայում, ասում է. պապ, մտածում եմ, այս ծտի միսը կուտվի՞... Այ, հոգեբանություն, հիմա պարզ չէ՞, որ նրա շրջապատում եղնիկ ուտող այդ հաստավիզներից կան, դրա համար էլ, այդ երեխան այդպես է մտածում: Ես վախենում եմ, որ հանկարծ այդ վատ օրինակը չդառնա տարածելի: Դրա համար ես կողմ եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկից ոչ թե հանեն բոլոր հայկական հուշակոթողները, այլ` խստորեն ասեն, որ հանելու ենք, որ մարդիկ սկսեն դրա մասին լուրջ մտածել: Մենք այդ ազգն ենք, մեզ պետք է խստորեն պատժել երբեմն, որպեսզի վատ բան չանենք: Այդ առումով, կարծում եմ, շատ ճիշտ էր Բենջամին Սքոթը, որը շատ ուշադրություն էր դարձնում մատաղ սերնդի դաստիարակությանը, նա մի քանի անգամ գրքեր գրեց. մեկում` որ երեխաներին պետք է խստությամբ դաստիարակել, մյուսում` հերքեց, թե բարությամբ պետք է դաստիարակել: Եվ կյանքի վերջում եկավ այն եզրակացության, որ երեխաներին պիտի օրինակով դաստիարակել, որովհետեւ հազար անգամ կարող ես նրան ասել, որ ծխելը վնաս է եւ դա ասել գլանակը ձեռքիդ: Երեխան երբեք չի լսի Ձեզ եւ կծխի, որովհետեւ նա տեսնում է հակառակը: Հիմա որքան ուզում ես ասել` բարի եղեք, լավը եղեք, եթե տեսնում են, որ շրջապատում առաջինն աչքի ընկնողը վատն է, դա են ընդունում»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հ.Գ.
Ռ. Քոթանջյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունքի» առաջիկա համարում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում