ՙԺԱՄԱՆԱԿՆ Է` ՆՎՆՎԱՑՈՂ ՈՒ ԼԱՑԱԿՈՒՄԱԾ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԺԱՄԱՆԱԿՆ Է` ՆՎՆՎԱՑՈՂ ՈՒ ԼԱՑԱԿՈՒՄԱԾ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵԼ՚


2015 թվականը հայերիս համար շատ կարեւոր տարի է, քանի որ լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որի ժամանակ յաթաղանին զոհ գնաց 1,5 մլն հայ, շատերն էլ որբացան, գաղթվեցին եւ զրկվեցին սեփական հողից: 1915 թվականի մեծ ողբերգությունից անցել է 1 դար, սակայն Թուրքիան մինչեւ այսօր չի ընդունում իր ոճրագործությունը:
2015 թվականին ընդառաջ արդեն կան որոշակի ծրագրեր, որոնք ուղղված են լինելու Ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը: Ծրագրերը համակարգելու համար ստեղծվել է հանձնաժողով, որտեղ ընդգրկված են տարբեր ոլորտներ ներկայացնող անձինք: Սակայն զարմանալի է, որ ծրագրերը կարգավորող հանձնաժողովի մեջ ընդգրկված չեն ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության ոչ մի անդամ, սա այն դեպքում, երբ Հայոց ցեղասպանությունը դատապարտող եւ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժ պահող բազմաթիվ ստեղծագործություններ են գրվել նույն այդ միության անդամների կողմից եւ ներկայացվել ամբողջ աշխարհում: Թե ինչո±ւ հանձնաժողովի մեջ չկան կոմպոզիտորներ, պարզ չէ, սա զարմանալի է նաեւ միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԻ համար, ով  ՙԻրավունքի՚ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ  առաջին հերթին պետք էր 1915 թվականի ոճրագործությունը դատապարտող տարբեր ստեղծագործությունների մրցույթներ անցկացվեին, որը ցավոք սրտի չեղավ:

ՊԵՏՔ ՉԷ ԼՈՂԱԼ ՍՈՎՈՐԵԼ, ՀԵՏՈ  ՆՈՐ ԼՈՂԱՎԱԶԱՆՈՒՄ
ՋՈՒՐ ԱՎԵԼԱՑՆԵԼ


Այս ամենը, սակայն, չի խանգարել կոմպոզիտորներին, նրանք այսօր  անգործ նստած չեն` գրում են ստեղծագործություններ. ՙԵս խոսում եմ երաժշտական մեծ ժանրի մասին, որը կարող էր արտացոլել Ցեղասպանության ամբողջ պատմությունը: Ինչ-որ մեկն ասաց, թե թող կոմպոզիտորները գրեն իրենց ստեղծագործությունները, հետո մենք մրցույթ կանցկացնենք, սա նման է այն երեւույթին, երբ ասում են գնա` լողալ սովորիր, հետո նոր լողավազանում ջուր կավելացնենք: Բարեբախտաբար վերջերս  ԱՄՆ-ում ես կարողացա հանդիպել հետաքրքիր անձնավորության` Սոնա Վանին, ով բազմաթիվ բանաստեղծություններ է գրել Ցեղասպանությանը նվիրված, նրա ֆինանսավորմամբ էլ հայտարարեցի վոկալ-գործիքային երաժշտության մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն հունվարի սկզբին: Նախատեսված է նաեւ համերգ, որտեղ կհնչեն այդ ստեղծագործությունները: Ես դեռ հույս ունեմ, որ կկարողանանք կազմակերպել ու անցկացնել սիմֆոնիկ համերգ՚:

ՙՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ
ԾՐԱԳՐԵՐԸ ՏՐՎԵԼ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ
ՀԱՅԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ՚

Արամ Սաթյանը ցավով է նշում, որ սիմֆոնիկ համերգ անցկացնելու համար տարբեր մարդկանց է դիմել, ովքեր համարվում են մշակույթի մարդիկ, սակայն վերջիններս ապշեցրել են Ա. Սաթյանին, երբ  հայտնել են, թե ի±նչ պարտադիր է նման համերգի անցկացումը. ՙՉեմ հասկանում այն մարդկանց դիրքորոշումը, ովքեր ղեկավարում են մշակույթը: Ինքս գրել եմ ՙ1915 թիվ՚ ստեղծագործությունը` կամերային նվագախմբի, դուդուկի եւ հարվածային գործիքների համար, որը մեծ հաջողությամբ կատարվեց Սոչիում: Ցավում եմ, որ այդ ստեղծագործության պրեմիերան տեղի ունեցավ դրսում, տեսնում եք մեր եւ դրսի մոտեցումները: Ինչու պետք է այսօր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված  ծրագրերը տրվեն այն մարդկանց, ովքեր կապ չունեն երաժշտության եւ ընդհանրապես հայի մտածողության հետ: Ժամանակն է` նվնվացող ու լացակումած երաժշտությունը մի կողմ դնել: Մենք հաղթող ժողովուրդ ենք, կարողացել ենք հաղթել Սարդարապատում, Արցախում, ինչու այդ ամենը չպետք է արտացոլվի նաեւ երաժշտության մեջ: Մինչեւ այսօր չի ստեղծվել ոչ մի բալետային եւ օպերային ստեղծագործություն, ինչը պետք է լինի պետպատվերի շրջանակներում՚:

ՄԵՆՔ ՉԵՂԱԾ ՏԵՂԻՑ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉՆ  ԱՐԺԵՔ ՈՒՆԻ

Ա. Սաթյանի խոսքով, Կոմպոզիտորների միության կազմակերպած այն համերգները, որոնք այսօր անցկացվում են տարբեր երկրներում 2015 թվականին ընդառաջ` իրենց ծրագրի նախապատրաստական աշխատանքերի միայն առաջին փուլն է. ՙՄեր միությունը հասարակական կազմակերպություն է, եւ այդ ծրագրերն իրականացնելը շատ դժվար է, սակայն մենք չեղած տեղից ստեղծում ենք այն, ինչն արժեք ունի, միշտ էլ ասել եմ, որ մեր կոմպոզիտորական դպրոցը հիանալի է եւ բարձր է դասվում ամբողջ աշխարհում: Հայ կոմպոզիտորներն այն մարդիկ են, ովքեր աշխատում են եւ անպայման  կստեղծեն այնպիսի ստեղծագործություն, որը Ցեղասպանության ամբողջ պատմությունը կարտացոլի երաժշտականորեն, որը կներկայացվի ամբողջ աշխահում՚:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում