ՆՅԱՐԴԱԲԱՆԸ` ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ. «ՇՈԿՈԼԱԴ ԿԵՐԵ′Ք, ԼՈՂԱՎԱԶԱՆ ԱՅՑԵԼԵ′Ք»

Արխիվ 12-16

ՆՅԱՐԴԱԲԱՆԸ` ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ. «ՇՈԿՈԼԱԴ ԿԵՐԵ′Ք, ԼՈՂԱՎԱԶԱՆ ԱՅՑԵԼԵ′Ք»


- Այս տարի դուստրս դիմորդ է: Նա շատ լարված պարապում է` բարձրագույն հաստատություն ընդունվելու համար: Քննություններից մեկի ընթացքում ստամոքսի խանգարում է ունեցել, դող ձեռքերում, արագասրտություն:
Համացանցում կարդացել եմ, որ սթրեսը թոթափելու համար հարկ է առավոտյան մեղրաջուր խմել, ճի՞շտ է:

 

Հարցին պատասխանում է թիվ 2 բուժմիավորման նյարդաբան ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ.


-Մեղրաջուր խմելը, սովորաբար, ժողովուրդը սովոր է կիրառել հիշողության լավացման նպատակներով, բայց ոչ սթրեսի թոթափման: Այն մի փոքր կարող է բարձրացնել տրամադրությունը. ուղեղը սնուցվում է գլյուկոզայով, ինչի շնորհիվ անհատն իրեն մի փոքր ավելի լավ է զգում: Ինչ վերաբերում է դիմորդների սթրեսային իրավիճակին եւ ի՞նչ է պետք անել նման վիճակից դուրս գալու համար, պատասխանը սուբյեկտիվ կարող է դիտվել, քանի որ ամեն ինչ կախված է մարդու տեսակից, խառնվածքից, նպատակային խնդիրներից, ֆիզիկական հատկանիշներից, կա՞ն արդյոք ուղեկցող հիվանդություններ, թե ոչ,  բնավորության ինչպի՞սի գծեր ունի անհատը:  Այսինքն` նյարդայի՞ն է, թե ոչ, մի փոքր սթրեսը կարո՞ղ է նրան հրահրել դիսկոմֆորտի: Առո՞ղջ է, դիմորդը, թե ոչ:   
Որպես կանոն, մենք բոլորս էլ, երբ ֆիզիկական գերաշխատանք ենք կատարում կամ մտավոր, անկախ մեր կամքից, կենտրոնանում ենք ինչ-որ բանի շուրջ, ստիպված ենք  լինում ավելի շատ էներգիա ծախսել, ինչի արդյունքում դառնում ենք ավելի խոցելի թե հիվանդությունների, ձեռքբերման առումով, թե′ այլ: Քրոնիկական հոգնածության ֆոնի վրա կարող են ի հայտ գալ տարբեր տեսակի վեգետատիվ դրսեւորումներ: Նկատի ունեմ`  հուզմունքից, լարվածությունից, այստեղ մեկ գործոն չէ, բոլորը փոխկապակցված են: Կարող է առաջանալ, այսպես կոչված, գրգռված աղու համախտանիշ` փորկապության կամ փորլուծության տեսքով, ստամոքսի ցավեր: Բանն այն է, որ այստեղ ներգրավված է մեր վեգետատիվ նյարդային համակարգը: Մենք երբեք չենք կարող վերահսկել սրտի զարկերի, շունչ քաշելու քանակը: Դա մեզանից անկախ է իրականացվում, ինքնավար: Ուստի` մեզանից յուրաքանչյուրը հակված է` այս կամ այն տեսակի նյարդային խնդիրներ ունենալու: Կախված է նաեւ, թե օրական քանի ժամ է դիմորդը պարապում, արդյո՞ք դա նորմալ է իր օրգանիզմի համար:

Պետք է աշխատել այնքան, որքան ներում են ուժերը: Ժամանակի ճիշտ բաշխում կատարեք, հանգստի եւ աշխատանքի համար, ընտրեք ավելի հարմար տարբերակ: Ներդաշնակ եղեք ինքներդ Ձեզ հետ:
Հարց է ծագում, դիմորդը, որն ուզում է ինչ-որ մասնագիտություն ձեռքբերել, որպեսզի պիտանի մարդ դառնա հասարակության համար, արդյո՞ք գիտակցում է, որ դժվարությունները հաղթահարելով` հասնելու է այն ամենին, ինչին ձգտում է: Այս ամենը գիտակցելով` որոշակի կոմֆորտի կբերի:
Հանգստյան ժամանակահատվածը, որը նախատեսվում է քննություններից կամ պարապմունքներից դուրս անցկացնել, սիրելի զբաղմունքին նվիրեք` դրական լիցքերի համար. մեկի համար` երաժշտություն լսելն է, մյուսի` լրացուցիչ գրականության ընթերցանությունն է, որը տվյալ դեպքում կարող է հոգնեցնել աչքերը, ինչը ցանկալի չէ: Լողավազան այցելե′ք: Ջուրն ինքնին հակադեպրեսանտ է: Շոկոլադ կերե′ք, չափավոր սնվե′ք: Այս շրջանում կարող եք ավելորդ քաշ հավաքել, քանի որ սնվելու գործընթացը շատերի համար ամենահաճելի պահերից է:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում