ԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉՈՒ ՙՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵՑ՚ ՙՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ՚ ԿԱՍԿԱԴԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉՈՒ ՙՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵՑ՚ ՙՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ՚ ԿԱՍԿԱԴԸ


Ինչպես հայտնի է, վերջերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ` ՙՈրոտան՚ հէկ-ի սեփականաշնորհման հայտնի պատմության հետ կապված: Տարօրինակ` այն առումով, որ պարոն Քոչարյանը, թերեւս իրավացիորեն, սխալ է համարում հէկ-ի մասնավորեցումը, այն էլ. ՙԾայրահեղ կասկածելի ձեւովª անտեսելով օրենսդրության պահանջները ¥շրջանցելով խորհրդարանը¤...՚: Այն դեպքում, երբ դրան անմիջապես հակադարձեց ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, թե. ՙՍա ամենեւին էլ առաջին նախադեպը չէ մեր երկրում, երբ մասնավորեցվում է գույքային համալիրը, ոչ թե ընկերությունը, եւ որ այդ համալիրը մասնավորեցվում է կառավարության համապատասխան որոշումերով: Այսպես, 2003 թվականին Հայաստանի իշխանությունները մասնավորեցրել են ՙՍեւան-Հրազդանյան Կասկադ՚ ՓԲԸ եւ ՙՀրազդանի ջէկ՚ ՓԲԸ գույքային համալիրները...՚:
Մի խոսքովª էներգետիկայի նախկին նախարարը նախկին նախագահին մեկ շատ պարզ ակնարկ է հղումª այն, ինչ անում ենք, քեզանից ենք սովորել: Ով ով, բայց ակնհայտ է, որ դեռ 2000-ականների սկզբներից էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրած պարոն Մովսիսյանը ՙսեփականաշնորհման՚ այդ նույն պատմությունների անմիջական ականատեսն է, առանցքային դերակատարներից մեկը, եւ կարող է ներկայումս շատ ուրիշ հետաքրքիր մանրամասներ եւս հիշեցնել Ռ. Քոչարյանին: Իհարկեª այդ ժամանակ նաեւ իր ՙհամեստ՚ դերակատարման մասին է ստիպված լինելու խոսել, ինչը նույնիսկ շատ վտանգավոր կարող է լինել` հաշվի առնելով, որ այդ էներգետիկ մասնավորեցումները աչքի էին ընկնում ոչ միայն որպես ՙառեղծվածային՚ գործարքներ, այլ կապված էին մեծ-մեծ փողերի հետ: Ընդ որում, ժամանակին այս ամենի մասին հնչել են լրջագույն մեղադրանքներ, որոնք, ճիշտ է, տարիների ընթացքում կարողացան օրակարգից հանել, սակայն մինչ օրս էլ դրանք պահպանվում են դանդաղ գործունեության ականների տեսքով:
Պարոն Մովսիսյանի հիշատակած օբյեկտներից ՙՀրազդանի ջէկ՚-ը ամիսներ առաջ արդեն իսկ հերթական անգամ սկանդալի կիզակետում էր հայտնվել, որի ժամանակ նույնպես ծավալվեց Քոչարյան-Մովսիսյան հեռակա ՙբանավեճ՚: Եվ հազիվ էր սկսել դա քիչ-քիչ մոռացության մատնվել, երբ նույն տիպի հեռակա ՙբանավեճի՚ թեմա դարձավ նաեւ ՙՍեւան-Հրազդանյան՚ կասկադը: Ընդ որում, եթե ՙՀրազդանի՚ ջէկ-ի մասով վիճակը դեռ այն օրերին էր քիչ թե շատ պարզ, քանի որ այն ՙօտարվեց՚ ՙԳույքª պարտքի դիմաց՚ բանաձեւի շրջանակներում, ապա ՙՍեւան-Հրազդանյան՚ կասկադի պատմությունը շատ ավելի մութ էր:
Ասենքª մինչ այժմ էլ այդ գործարքի հետ կապված դեռ շատ հարցեր մնում են թանձր ստվերում: Պաշտոնական աղբյուրները այն օրերին, ավելի կոնկրետª 2003թ. մարտին, երբ ընդունվում էր համապատասխան որոշումը, տեղեկացրին միայն, որ կասկադը ռուսական ՙՌԱՕ ԵԷՍ՚-ին, այսինքնª հայտնի օլիգարխ Չուբայսի գլխավորած համակարգին է փոխանցվում ատոմակայանի միջուկային վառելիքի դիմաց ունեցած 40 միլիոն դոլար պարտքի դիմաց: Ավելի կոնկրետª կասկադը գնահատվեց 25 միլիոն, այսինքնª դրանով փակվեց միջուկային վառելիքի պարտքի մի մասը միայն, իսկ մնացած 15 միլիոնը պետք է մարվեր երկու տարվա ընթացքումª ներհանրապետական շուկայում սպառված էլեկտրաէներգիայի վաճառքի հաշվին: Ընդ որում, այդ գործարքի կնքման պահին ՙՍեւան-Հրազդանյան՚ կասկադը արդեն մոտ 9 ամիս գրավադրված էր նույն վառելիքային պարտքի դիմաց:
Իհարկեª կարելի է նաեւ համեմատության մեջ դնել ՙՈրոտանի՚ հէկ-ի ներկայիս դեռ կիսատ մնացած եւ ձախողման հույսեր ներշնչող գործարքի 180 միլիոն դոլար ¥բացի այդª 70 միլիոն դոլարի ներդրումային պարտավորություն¤ գնի եւ ՙՍեւան-Հրազդանյան՚ կասկադի 25 միլիոնի միջեւ: Սակայն խնդիրը այդ չէ: Հարցն այն չէ, թե ՙՍեւան-Հրազդանյան՚ կասկադի այդ գործարքի ընթացքում քանի-քանի օրենսդրական նորմեր ոտնատակ արվեցին: Այսինքնª եթե պետությունը ճարահատյալ էր դրան գնում, ապա ինչ կարող ես անել: Այլ հարց է, թե ինչու պետք է պետությունը ճարահատյալ գնար այդ քայլին: Իսկ ահա հարցը մի քանի ենթահարցեր ունի. ինչու եւ ինչպես գոյացավ այդ 40 միլիոն դոլար պարտքը, կայի±ն կոնկրետ մեղավորներ, որեւէ մեկը պատասխան տվեց ¥այդ հարցը ժամանակին նաեւ իրավապահների ուշադրության կենտրոնում էր¤: Եվ վերջապես, կարող էր այդ պարտքը այլ միջոցներով մարվել, արդյոք ճիշտ էր ՙՍեւան-Հրազդանյան՚ կասկադը ընդամենը 25 միլիոն դոլար գնահատելը եւ այդպես շարունակ:
Ավելի քան տասնամյա հեռավորությունից հնարավոր է այդ հարցերի պատասխանները գտնել: Փորձենք...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Թեմայի շարունակությունըª ՙԻրավունք-Հետաքննության՚ չորեքշաբթի օրվա համարում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում