ՙՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՂԱՎԱՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՏԱՐԱԾՔ Է ԽԼՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ  ՏԱՂԱՎԱՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՏԱՐԱԾՔ Է ԽԼՈՒՄ

Հայաստանի Ագրարային համալսարանի հարակից տարածքում ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունն իրականացնում է շինարարություն, որը հարուցել է  թե° բուհի դասախոսների, թե° ուսանողների, թե°  ղեկավարության դժգոհությունը: ՙԻրավունքի՚ հետ զրույցում  համալսարանի պրոռեկտոր ՊԱՐՈՒՅՐ ԷՖԵՆԴՅԱՆԸ ներկայացրեց խնդրի էությունը:
1994 թ.-ին  նախկին Գյուղինստիտուտը վերանվանելով Հայաստանի ազգային ագրարային համալսարան` ժառանգել է Գյուղինստիտուտի ողջ գույքը: Երկու տարի առաջ այն դարձավ ՊՈԱԿ, եւ կառավարության համապատասխան որոշման համաձայն` ամբողջ շինությունները պետության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրվեցին բուհին: ՕԵԿ-ի եւ  Ագրարարային համալսարանի  համար կռվախնձոր դարձած տարածքը բուհի նախկին ավտոսպասարկման կետն էր, որը եւս  համարվում է  համալսարանի սեփականություն:
2004-ին ՕԵԿ-ը դիմել էր կառավարություն` խնդրելով բուհի տարածքից իրեն տրամադրել 520 քառակուսի մետր տարածք, բուհը տվել էր համաձայնություն, որից հետո կառուցվել էր ՕԵԿ-ի շենքը: Այդ ընթացքում կառուցվեց նաեւ Արթուր Բաղդասարյանի համար ավտոտակ ու ջերմատուն: ՙԱվտոտնակը 2006-ին քաղաքապետարանի կողմից ճանաչվեց ինքնակամ կառույց  եւ պետական սեփականություն, իսկ 2007-ին  կառավարությունը այն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով տվեց մեզ, որը կադաստրում ստացավ պետական գրանցում՚:
Այս տարվա մայիսի 23-ին, սակայն  բուհին  պատկանող ավտոտնակը սկսեցին քանդել: Հիմնավորումը, որը ներկայացրել է կուսակցությունը համալսարանի ղեկավարությանը, մեկն է` դա իրենց տարածքն է, որի քանդման համար իրենք ունեն թույլտվություն, եւ այն անձամբ պրոռեկտորը տեսել է. ՙԻրենք ունեն ե°ւ քանդելու թույլտվություն, ե°ւ դրան կից ճարտարապետանախագծային հանձնարարություն՚:
Այդ վիճելի տարածքը համալսարանի համար կարեւոր է այնքանով, որ, ինչպես տեղեկացրեց համալսարանի պրոռեկտորը, նախատեսվում է   այդտեղ տեղայակել  մեծ քանակով գյուղտեխնիկա:
Պարույր Էֆենդյանի խոսքով` շրջանառվող լուրերի համաձայն` ՕԵԿ-ը ցանկանում է այնտեղ ՙԵրեւան TV՚ հեռուստաընկերության համար տաղավար սարքել (հեռուստաընկերությունը վերջերս գնել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը-խմբ.):
Ագրարային համալսարանը դիմել է ոստիկանություն ու քաղաքապետարան եւ կարողացել ժամանակավորապես դադարեցնել շինարարությունը, բայց  համալսարանի ղեկավարությունը դիմելու է դատարան` իրավական ճանապարհով խնդիրը լուծելու համար:
Խնդրի առնչությամբ փորձեցինք կապ հաստատել նաեւ ՕԵԿ անդամների հետ, սակայն  հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում