ՊԱՂՊԱՂԱԿԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՉԿԱ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՊԱՂՊԱՂԱԿԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՉԿԱ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ


Ամռան այս շոգին, գաղտնիք չէ, որ բազմապատկվում է պաղպաղակի սպառումը: Դրա հետ մեկտեղ շատացել են նաեւ սպառողների տարաբնույթ դժգոհությունները: Վերջին ժամանակներս մեր ստացած բողոքներում, թեեւ հիմնականում խոսվում է պաղպաղակի որակից, սակայն քիչ չեն նաեւ գների հետ կապված դժգոհությունները:
Եթե տարիներ առաջ Հայաստանում սպառողը կարող էր գնել միայն 2-3 տեսակի պաղպաղակ, եւ գների ու որոկի հարցում կողմնորոշվելն էլ հեշտ էր, ապա այսօր ընտրության հնարավորությունները մեծացել են. մարդիկ կարող են իրենց ընտրությունը կատարել մոտավորապես 100 տեսակ պաղպաղակի միջեւ: Բայց նաեւ ակնհայտ է, որ այս համատեքստում չի գործում  ՙինչքան ապանքատեսակը շատ, մրցակցությունըª մեծ, այնքան այն կլինի որակով եւ էժան՚ սկզբունքը: Համենայնդեպսª բազմապատկվել են բողոքները, որ  այս կամ այն կոնկրետ պաղպաղակը, թեեւ անցած տարվա համեմատ թանկացել է 10 մինչեւ 30 դրամով, սակայն համային առումով այն էականորեն զիջել է դիրքերը:
Իրականացված ուսումնասիրությունները եւս մոտավորապես նույն բանի մասին են վկայում: Օրինակª անցած ամիս պաղպաղակի շուկայում ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ հասարակական կազմակերպության կողմից  կատարված դիտարկումների արդյունքում հայտնաբերվել էին այնպիսի պաղպաղակներ, որտեղ նույնիսկ չի եղել մակնշում, այս դեպքում արտադրողները սպառողին ՙնեղություն՚ չտալու համար զերծ են պահել իրենց հիերոգլիֆներից: Շուկայում շատ են հանդիպում դեպքեր, երբ սպառողին  խաբելով` բուսայուղով պատրաստված պաղպաղակը  հրամցնում են կարագով պատրաստված պաղպաղակի փոխարեն: ՙՍպառման շուկայից հայտնաբերեցինք պաղպաղակներ, որի վրա նշված չէր նրա տեսակը, մասնավորապես` նշված չէր բուսական պաղպաղակ, ինչը կարեւոր հանգամանք է, իսկ պաղպաղակի փաթեթի վրա` հետեւի մասում, փոքր տառերով նշված էր, որ կա բուսայուղ. այս դեպքում սա արդեն մոլորեցնող հանգամանք է: Սխալ մակնշման կամ դրա բացակայության դեպքերը շատ էին, մենք հորդորում ենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` իրացման շուկայում կատարել նմուշառում եւ այն ենթարկել լաբորատոր փորձաքննության` պարզելու համար` այդ սննդամթերքը անվտանգ է, թե` ոչ՚,- ՙԻրավունքի՚ հետ զրույցում փաստեց ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ ՀԿ նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ: Անդրադառնալով պաղպաղակի թանկացմանը` Բ. Պիպոյանը հավելեց, որ դա պայմանավորված չէ որակի բարձրացմամբ. ՙՊազապես չկա վերահոկողություն, չկա` կարգավորում՚:
Պաղպաղակի վրա չկա մակնշում, ժամկետն անց է եւ թանկ, սա արդեն հասկանալի է, եւ հայ իրականության մեջ մի տեսակ սովորական երեւույթ է դարձել: Սակայն սրան գումարվում է նաեւ այն, որ  սպառողը չգիտի,  թե արտադրամասում պաղպաղակը պատրաստելու ժամանակ  պահպանվո±ւմ են սանիտարահիգիենիկ կանոնները, թե` ոչ: Այս հանգամանքը, չգիտես ինչու, դարձել է պարտիզանական գաղտնիք, եւ ինչպես Բ. Պիպոյանը նշեց, իրենց կազմակերպությունը եւս չի կարող ՙբացահայտել՚ այդ գաղտնիքը, քանի որ արտադրամասեր այցելելու համար չունի պետական լծակներ:
Քանի որ ամռան ավարտին դեռ 2 ամիս կա, եւ այդ ընթացքում ամենաշատ վաճառով ապրանքատեսակը շարունակելու է մնալ պաղպաղակը, ուստի` պրն Պիպոյանը տեղեկացրեց, որ շուտով պաղպաղակի շուկայում կրկին կանցկացվի դիտարկում` պարզելու համար, թե նախորդ ամսվա պատկերը  փոփոխվել է, թե նույնն է:
Մինչ կկատարվի այդ դիտարկումները, եւ սպառողը կստանա իր հարցերի ՙփափագած՚ պատասխանը բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը հորդորում է պաղպաղակ գնելու դեպքում` գնել փաթեթավորված պաղպաղակ, մանավանդ, երբ այն գնում են երեխաների համար: Ցանկալի է, որ գնված պաղպաղակը լինի կաթնային, իսկ եթե երեխան շատ է ուզում ուտել շոկոլադապատ, ապա խորհուրդ է տրվում  կաթնային պաղպաղակի վրա տնային պայմաններում ավելացնել կակաո եւ տալ երեխային, թունավորումներից եւ այ խնդիրներից խուսափելու համար:
Ու հաշվի առնելով, որ այս ապրանքատեսակի հիմնական սպառողների թվում են երեխաները, առնվազն տարակուսանք է հարուցում պատկան մարմինների լավագույն դեպքում միայն ձեւական մոտեցումները տվյալ շուկայի նկատմամբ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում