ԲՈԼՈՐԸ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՅԴԱՆԸ ԿԿՐԿՆՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՈԼՈՐԸ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՅԴԱՆԸ ԿԿՐԿՆՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


2013 թվականի հոկտեմբերից Ուկրաինայում սկսվեցին բողոքի փոքր ակցիաներ, որոնք օրեր անց վերածվեցին բազմամարդ բողոքի ակցիաների, ինչն էլ հանգեցրեց  հեղաշրջման: Ուկրաինական Մայդանը արդյունքն էր այն բազում մեծ ու փոքր հակասությունների, որոնք, ի վերջո, հանգեցրեցին այդ իրավիճակին: Եվ ահա դրանից հետո քիչ չեն եղել կանխատեսումներ, թե մայդանները կարող են արտահանվել նաեւ այլ երկրներ: Ընդ որում, այդ ցանկում են մեր բոլոր հարեւաններըª Թուրքիա, Վրաստան, իսկ ադրբեջանական մայդանի մասին վերջերս խոսում էր անգամ այդ երկրի ամերիկյան դեսպանը: Հայաստանյան մայդանի մասին եւս խոսակցություններ քանիցս հնչել են, եւ հիմա էլ նոր ՙմարգարեություններ՚ կան, թե նման դեպքերի պետք է սպասել աշնանը: Ուրեմն` ինչքանով է այն հնարավոր. հարցի շուրջ իրենց կարծիքը հայտնեցին մարդիկ, ովքեր ուշադիր հետեւում են Հայաստանում եւ աշխարհում կատարվող իրադարձություններին:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ նշեց.
- Մենք չունենք հնարավորություններ, որ մարդկանց վարձենք եւ բերենք Երեւան, սա շատ պարզ ու հստակ է: Մենք Ուկրաինա չենք, մենք Սիրիա ու Եգիպտոս չենք, որտեղ կարելի է բնակչությանը շատ դաժան ու բաժանարար գծերով մասնատել: Այնպես որ, ես վստահ եմ, որ մեզ մոտ Մայդանի դեպքերը  կրկնելը հնարավոր չէ: Ովքեր էլ փորձեն քայլ անել` այդ դեպքերը Հայաստանում կրկնելու, ապա կասեմ, որ մենք նրանց մեկ առ մեկ դեմքով ճանաչում ենք: Երեւանում ամերկացի 500 հոգի վարձկաններ չեն կարող հեղաշրջում կատարել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նույնպես բացառեց, որ Մայդանի դեպքերը կարող են տեղի ունենալ Հայաստանում.
- Իհարկե, Մայդանի դեպքերը Հայաստանում չեն լինի, ես ո°չ ցականում եմ, որ լինի, ո°չ էլ կլինի: Դե, չի բացառվում, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ լինեն ցույցեր, ընդվզումներ, բայց այդպիսի մեծ ծավալի չեն հասնի: Այնպիսի անկարգություններ, որոնք տեղի ունեցան Ուկրաինայում, չի սպասվելու մեզ մոտ, այդ մասին անգամ մտածելը հարիր չէ մեր ժողովրդին: Մայդանի դեպքերը բերեցին Ուկրաինայի մասնատմանը, ինչ է, ուզում են Հայաստա±նն էլ մասնատվի:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ եւս ժխտեց Մայդանի դեպքերի կրկնությունը Հայաստանում, շատ չմանրամասնելով` մեկնաբանեց.
- Ոչ, Մայդանի դեպքերը մեզ մոտ չեն  կրկնվելու:


Z-PR  սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում իրականացրել է սոցհարցում` պարզելու համար` Հայաստանում կկրկնվեն   Մայդանի դեպքերը,  թե` ոչ:
1. Ինչքան էլ լինեն տարբեր հարցերի շուրջ դժգոհություններ, ժողովուրդը նաեւ Ուկրաինայի օրինակով տեսավ Մայդանի կործանարար հետեւանքները եւ նման գլոբալ առճակատումների չի գնա- 73%:
2. Հայաստանում դժգոհությունը նաեւ արտագաղթի տարբերակով է արտահայտվում: Այնպես որ, մայդանի համապատասխան կրիտիկական զանգված չի հավաքվի-19%:
3. Ճիշտ կազմակերպման դեպքում միգուցե հնարավոր է դժգոհության փոքր օջախները ի մի բերել` մայդանի տեսքով- 6%:
4. Այո, մայդան կլինի-2%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում