ԱՂԱՆԴ, ՈՐԸ ՙԿԻՆ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻՆ ԴՐԴՈՒՄ Է ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԱՇՏՈՆՅԱՆՆԵՐԻ ՀԵՏ՚

Արխիվ 12-16

ԱՂԱՆԴ, ՈՐԸ ՙԿԻՆ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻՆ ԴՐԴՈՒՄ Է
ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԱՇՏՈՆՅԱՆՆԵՐԻ ՀԵՏ՚


Հայաստանում հայտնվել է նոր աղանդ` ՙԱրեւաբուժութուն՚ անունով, որը ֆինանսավորվում է Թուրքիայից: Վերոնշյալ աղանդի մասին մանրամասներ հայտնեց, օրերս ՙԱզդակ՚ ակումբում հյուրընկալված Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ով ի սկզբանե նշեց. ՙՙԱրեւաբուժություն՚ աղանդից մահացել է երեք մարդ, իսկ ՙԽորան՚ աղանդից գրանցվել է մեկ ինքնասպանության դեպք՚: Անդրադառնալով ՙԱրեւաբուժություն՚ աղանդի տարածման արմատներին` բանախոսը նշեց.
-Այս աղանդի մասին մենք հասցրել ենք մեկ անգամ եւս խոսել. այն թուրքական աղանդ է, եւ ֆինանսավորման աղբյուրը եւս Թուրքիան է: Նրանք ի սկզբանե գործում էին Փարաքարում, բայց վերջերս մասնաճյուղ են բացել նաեւ Զեյթուն թաղամասում: Վերջիններս իրենց ՙհյուրերին՚ հյուրասիրում են թեյ, աղ եւ կաթ: Ցանկացած մասնակից օրական երեք լիտր թեյ աղի հետ կամ կաթ աղի հետ պարտադիր պետք է խմի: Զեյթունում աղանդի գործունեությունը իրականացնում է Ակսել եւ Ծովինար ամուսնական զույգը, ովքեր Ոսկու շուկայում ունեն իրենց տաղավարը, այսինքն` ժողովրդից խլած ոսկին նաեւ այնտեղ են վաճառում:
Պարզվում է, որ աղանդի գործունեության արդյունքում գրանցվել են նաեւ մահվան դեպքեր: Ըստ Ս. Հովհաննիսյանի.
- Տարեց մարդիկ, ովքեր ունեն առողջական ինչ-ինչ խնդիրներ, տվյալ դեպքում` ճնշման տատանումներ, ինչ-որ մեկի խորհրդով մասնակցելով իրենց հավաքներին` մեկ ամիս հետո` աղի, կաթի, թեյի պրոցեդուրան անցնելուց հետո, իրենց մոտ առաջացել է քաղցկեղ: Բացի այդ, ըստ մահացողներից մեկի կնոջ` վերը նշված հեղուկները խմելուց հետո ամեն օր պետք է արեւին նայել եւ ինչ-որ թուրքական տերմիններ օգտագործել, եւ, որ ամենակարեւորն է` արեւին նայելուց հետո իրենք ամպեր են տեսնում: ՙԱրեւաբուժություն՚ աղանդից գրանցվել է մահվան երեք դեպք, երեքն էլ Երեւանի բնակիչներ են: Վերջին երկու դեպքը գրանցվել է տասնհինգ օր առաջ, իսկ առաջին դեպքը` Ֆրանսիայում եւ մահացողը կրկին հայ էր: ՙԱրեւաբուժություն՚ աղանդը ունի մեկ առանձանահատկություն եւս` կանանց դրդում են սեռական հարաբերությունների` պաշտոնյանների հետ:

ՙՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԱՆԴՆԵՐԸ, ՑԱՎՈՔ, ՕՐ ՕՐԻ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ՚

Մեր զրուցակցն անդրադարձավ նաեւ Հայաստանում աղանդների ընդհանուր վիճակին.
- Այս պահի դրությամբ երկու հարյուր հիսունից ավել աղանդ կա: Շատ-շատերին մենք բացահայտել ենք, բայց, ցավոք սրտի, մեր բացահայտումներից հետո վերջիններս սկսում են ավելի փակ գործել, եւ նրանց հետագա գործունեության մասին ինֆորմացիա ստանալը դժվարանում է: Բայց ամեն դեպքում, նրանք ունեն իրենց հետեւորդները: Այսօր ՙԱվետարանական՚ աղանդը նշում է, որ մոտ երկու հարյուր հազար հետեւորդ ունի ողջ հանրապետությունում: Եհովայի վկաների հետեւորդների թիվը հիսուն հազարից անցնում է: Հետեւաբար` աղանդավորների քանակը Հայաստանի բնակչության տասը տոկոսից ավելի է: Դրա հոտ մեկտեղ աղանդները Հայաստանում, ցավոք, օր-օրի շատանում են: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում մեր հանրապետություն ներթափանցել են բազմաթիվ գաղտնի եւ շատ ակտիվ գործունեություն ծավալող աղանդներ: Այսօր աղանդը Հայաստանում ամենաուժեղ բիզնեսն է: Չնայած, դրան զուգահեռ պետք է փաստենք նաեւ, որ կան աղանդներ, որոնք լուծարման փուլում են, ինչպես օրինակ ՙԿյանքի խոսք՚ եւ ՙԽորան՚ աղանդը:
Բանախոսը նշեց նաեւ, որ.
- Կան աղանդներ, որոնք գործում են միայն մարզերում: Օրինակª ՙԱստծո դեսպանատուն՚, ՙԱստծո զինվորներ՚, ՙՍեւանի ավետաբեր եկեղեցի՚ աղանդները, որոնք մայրաքաղաքում ունեն միայն իրենց գլխամասը: Աղանդներ կան, որ մարզերում ներգրավում են հետեւորդներ` ամառային բակային ճամբարների միջոցով. ճամբարներում արդեն երեխաներին են քարոզում: Արդյունքում` թե° ծնողներին, թե° երեխաներին դարձնում են աղանդավոր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում