ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ


Լեւոն Տեր-Պետրոսյանի` Հայաստանը կործանելու առաջին ծրագիրը անհաջողությամբ պսակվեց դեռ 1998թ., սակայն այդքանով ԼՏՊ-ն, իհարկե, չսահմանափակվեց եւ մի քանի տարի իր սեւ տանը փակվելուց հետո նրա մոտ հղացավ Հայաստանը կործանելու հերթական հրեշավոր, բայց կրկին ձախողման դատապարտված ծրագիրը, որի իրագործումը սկսեց արդեն 2007-ից: Եվ հիմա, երբ հետադարձ հայացք ենք նետում, ուսումնասիրում նրա գործողությունների հաջորդականությունն ու փոխկապակցվածությունը, տպավորություն է ստեղծվում, որ ՀՀՇ-ի առաջնորդը հատուկ աշխատել եւ Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզ է մշակել:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱԶՄԱՔԱՆԴՈՒՄԸ

Մինչ այն ներկայացնելը, փորձենք հասկանալ, թե ինչ նախապայմաններ են անհրաժեշտ` երկիրը կործանելու համար:
Պատմությունը, իսկ հատկապես` հայոց պատմությունը մեզ սովորեցնում է, որ պետությունը կործանելու համար նախեւառաջ անհրաժեշտ է պառակտում մտցնել, պառակտել ազգին, իշխող դասին եւ նույնիսկ պառակտում մտցնել նույն ճամբարներում, ասենք` իշխանության կամ ընդդիմության շարքերում: ԼՏՊ-ն պատմության լավ գիտակ է եւ քաջատեղյակ է այս ամենին, նաեւ` որպես հրեական ուղեղներով ղեկավարվող ԱՄՆ-ի գործակալ` ծանոթ է պետություններ կործանելու եւ ստրկացնելու արեւմտյան մեթոդներին, որոնց մեջ, ի դեպ, նույն պառակտումը կիրառվում է: Իսկ ԱՄՆ-ի կողմից տարբեր երկրներում տարիներ շարունակ կիրառվող մեթոդների արդյունքը գունավոր հեղափոխությունն է, ինչը արդեն իսկ հաջողվել է մի շարք երկրներում, իսկ որտեղ էլ ձախողվել է, միեւնույն է` նպատակներից մեկը` համատարած ավերածությունները եւ ճգնաժամը, այնտեղ իրականություն են դարձել: Թե ինչի են վերածվել այդ երկրները` հասկանալու համար բավական է ուշադրություն դարձնել Լիբիային, Սիրիային, Ուկրաինային եւ այլն...
Վերադառնանք ԼՏՊ-ին, ով 2007-ին հոգնելով միայնությունից եւ իր սեւ տան պատերից, նաեւ արդեն գծած լինելով մեր երկրի կործանման ճանապարհային քարտեզը, կրկին հրապարակավ հիշեցրեց իր գոյության մասին: Եվ ի±նչ տեղի ունեցավ դրանից հետո. մինչ այդ երկրում կար ընդդիմություն, ընդդիմադիր ուժեր, որոնք արդեն հասունացել էին եւ գնում էին միավորման: Կային ընդդիմադիր առաջնորդներ` ի դեմս Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի, որոնց ձայնն այն ժամանակ համենայնդեպս լսելի եւ ընդունելի էր, եւ որոնք կարող էին միավորվել մի դրոշի ներքո: Բայց եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր շուրջը համախմբեց միայն ՀԺԿ-ին, ՙՀանրապետություն՚ կուսակցությանը եւ ՀՀՇ-ածին մի քանի այլ կուսակցությունների ու գործիչների, իսկ այնպիսի քաղաքական ուժեր, ինչպիսիք էին ՍԻՄ-ը, ՙԱզգային միաբանություն՚ կուսակցությունը, ԱԺՄ-ն, ավելի ուշ նաեւ` ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, դուրս մնացին այդ անընդունելի անձի շուրջ միավորումից եւ արդյունքում դարձան իշխանական: Ընդդիմությունը պառակտվեց, թուլացավ, սակայն կար ժողովրդի մի ստվար զանգված, որը տենչում էր փոփոխությունների եւ պատրաստ էր պայքարելու: ԼՏՊ-ի հաջորդ քայլերն ուղղված էին այդ զանգվածին թուլացնելու եւ պառակտելու` նախեւառաջ հիասթափեցնելու միջոցով: Բոլշեւիկյան մեթոդներով կազմակերպելով 2008-ի մարտի 1-ի դեպքերը եւ նախապես անհանդուրժողականություն տարածելով ու ատելություն սերմանելով` ամենաճակատագրական պահին ԼՏՊ-ն կրկին հանգրվանեց իր սեւ տանը` իրեն վստահող ժողովրդին թողնելով անառաջնորդ, անկառավարելի, ինչի արդյունքը 10 զոհերն էին:
Ժողովրդի մի հատվածին հուսախաբ անելու եւ հիասթափեցնելու առաջին փուլն ավարտելուց հետո` մարտի 1-ից որոշ ժամանակ անց, ԼՏՊ-ն անցավ ընդդիմությունը ավելի թուլացնելու եւ պառակտելու հաջորդ փուլին` ստեղծելով ՀԱԿ դաշինքը, որը ՀՀՇ-ի վերածնունդն էր, եւ որում ի սկզբանե ընգրկված էր 17 կուսակցություն, որոնց մեծ մասն իրենցից ոչինչ չէր ներկայացնում: Սա մի կեղծ ընդդիմադիր միավոր էր, որը պետք է վիժեցներ իրական առողջ ընդդիմության ձեւավորման գործընթացը: Իբրեւ թե, տարբեր ուժերին միավորող այս միությունն իրականում իր իսկ ներսում սկսեց էլ ավելի պառակտել նույն ուժերին եւ տարաձայնություններ առաջացնել: Ծրագիրը հանճարեղ էր մտածված. սկզբից ստեղծել միություն, հետո` ՀՀՇ-ն արդեն ուղղակի ձեւով վերանվանելով` ստեղծել ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցություն` ՀԱԿԿ, եւ միության մնացած 16 կուսակցությունների անդամներին մեխանիկորեն դարձնել ՀՀՇ-ական: Հաշվարկված էր նաեւ, որ միության մնացած անդամներից շատերն էլ միանշանակ չէին համաձայնի դառնալ մեկ կուսակցություն` ՀՀՇ, եւ մեխանիկորեն դուրս կմնային ասպարեզից: Այդպես էլ եղավ. տեղի ունեցավ հերթական պառակտումն ու թուլացումը: Արդյունքում ՀԱԿ-ը փաստացի կորցրեց ՙՀանրապետություն՚ կուսակցությանը, Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Պետրոս Մակեյանին, բայց սրան քիչ անց կանդրադառնանք, քանի որ այս կորուստները կապված էին նաեւ ԼՏՊ-ի ՙԲՀԿ-ացման՚ հետ:
Հիմա ուշադրություն դարձնենք մեկ այլ կարեւոր հանգամանքի` ԼՏՊ-ն ՀԱԿ-ը հերթական անգամ պառակտելով` ՀԱԿԿ ստեղծեց միայն 2013-ին, երբ արդեն այս ընթացքում հասցրել էր իրագործել ընդդիմադիր զանգվածին հիասթափեցնելու ծրագրի հերթական փուլը` հրաժարվել էր մասնակցել նախագահական ընտրություններին` ցինիկաբար պատճառաբանելով, թե 68 տարեկան է: Արդյունքում` նախագահի թեկնածու առաջադրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը. եւս մեկ պառակտում: Սակայն, երբ քիչ անց ԼՏՊ-ն կուսակցություն ստեղծեց, ապա այդ դեպքում 68 տարեկան լինելու հանգամանքը նրան բնավ չխանգարեց գլխավորել այդ կուսակցությունը: Այսինքն, ԼՏՊ-ն գործել է հստակ գծված մեխանիզմով. առաջին քայլ` պառակտել ընդդիմությանը, երկրորդ քայլ` հիասթափեցնել ընդդիմադիր զանգվածին եւ այդպես շարունակ:

ԾՈՒՂԱԿ ԲՀԿ-Ի ՀԱՄԱՐ

Ընդդիմությանը կազմաքանդելու գործում ԼՏՊ-ի ամենաուժեղ հարվածը եղավ ՀԱԿ-ի ՙԲՀԿ-ացումը՚, որը` որպես գործընթաց, Լեւոն Տեր-Պետրոսյանը սկսեց 2011-ից` իր հայտնի ՙքաղաքագիտական վերլուծությամբ՚ եւ արդեն 2014-ին վերածեց ողջ ընդդիմադիր դաշտի ՙԲՀԿ-ացման՚` ՙհրաշալի քառյակի՚ տեսքով: Ի դեպ, այդ նույն ՙհրաշալի քառյակում՚ ընդգրկվածներից ՙԺառանգությանը՚ ԼՏՊ-ն հասցրել էր ՙքցել՚ արդեն 2013-ին, երբ փաստացի կես միլիոն հետեւորդ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցելու փոխարեն` ՀԱԿ-ը ակտիվ կերպով անցավ նրան հարվածելուն եւ փնովելուն: Այնինչ, իրականում երկրում իրավիճակը փոխել ցանկացողը կարող էր օգտվել նման պատեհ առիթից, օգտագործել այդ կես միլիոն մարդու ներուժը եւ իրականացներ ՙցանկալի՚ փոփոխությունները: Բայց ԼՏՊ-ի ծրագիրն այլ էր:
Վերադառնանք ՙԲՀԿ-ացմանը՚. Գագիկ Ծառուկյանի հետ կապված` ԼՏՊ-ն նույնպես ուներ իր ծրագրերը` օգտագործել վերջինիս ռեսուրսները, արհեստականորեն բարձրացնել նրա վարկանիշը, նրան ՙպաս տալ՚ ընդդիմադիր զանգվածի մի զգալի հատվածը` արդյունքում է°լ ավելի քչացնելով այդ նույն ընդդիմադիր զանգվածը, այնուհետեւ դրդել, որպեսզի Ծառուկյանը դառնա նախագահի թեկնածու, ինչը, սակայն, ԼՏՊ-ն չկարողացավ անել: Ի դեպ, ԲՀԿ-ի հետ մերձեցումը ինքնին ենթադրում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ թեկուզ չերեւացող, բայց շատ հնարավոր մերձեցում: Իր հետագա քայլերով Լեւոն Տեր-Պետրոսյանը հասկացրեց, որ նաեւ դրան է ընդունակ իր նպատակին հասնելու համար` անկախ նրանից, թե ժամանակին ինչ թշնամական հարաբերությունների մեջ է եղել Քոչարյանի հետ: Եվ դա էլ ՀԱԿ-ում ամենաթարմ տարաձայնությունների ու նոր պառակտման պատճառներից մեկը դարձավ: Խոսքը Արամ Մանուկյան-Լեւոն Զուրաբյան հակամարտության մասին է: Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը վերջերս Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցից հետո ասել էր, որ իր համար նման գործիչ գոյություն չունի: Այս հայտարարությունը, ինչպես պարզվեց, Լյովիկ Զուրաբյանի սրտով չէր, իսկ գաղտնիք չէ, որ Լյովիկ Զուրաբյանը` նախ Քոչարյանի հետ համագործակցելու ախորժակ ունի, բացի այդ` ԼՏՊ-ի անմիջական կամակատարն է ՀԱԿ-ում եւ նրա իրավահաջորդը դառնալու հավակնորդը: Եվ ահա Լյովիկ Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի միջեւ սեւ կատու անցավ, ինչը վերաճեց սեւ կատուների երամի, որոնք անցան նաեւ ՀԱԿ-ի երիտթեւի անդամների միջով: ԼՏՊ-ի եւս մեկ ծրագիր հասավ իր նպատակին` ՀԱԿ-ը հայտնվեց հոգեվարքում: Ի դեպ, ՙԲՀԿ-ացման՚ այս երկարատեւ ծրագրից տուժեց նաեւ ԲՀԿ-ն, քանի որ արեւմտամետ ԼՏՊ-ի ազդեցության ներքո ռուսամետ ԲՀԿ-ում ակտիվացավ եւ ուժեղացավ օսկանյանական` արեւմտամետ թեւը, որը, ինչպես արդեն պարզ է հայտնի սրճարանային զրույցի ձայնագրությունից, Լյովիկ Զուրաբյանի հետ նույն ՙգծի՚ վրա են:
Վերջում` կրկին մի փոքր էլ քառյակի մասին: Քառյակի կազմավորման նպատակը նախ` ԱԺ-ի աշխատանքը կազմալուծելու փորձն էր, ապա` կրկին Ծառուկյանի ռեսուրսներն օգտագործելը, քանի որ քառյակն առերես հավաքված է ԲՀԿ-ի շուրջ, եւ ավելի հեռահար նպատակ` նախկին երկու նախագահների` Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի համար նպաստավոր հող նախապատրաստելը: Սա, իհարկե, ավելի թաքնված նպատակ է, ինչը, սակայն, երկար թաքցնել հնարավոր չի լինի: Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր մերձեցումն էլ ԼՏՊ-ին պետք չէր լինի, եթե չլիներ Մաքսային միությանն անդամակցելու հանգամանքը: Այս իրողությանը Արեւմուտքի ծառա ԼՏՊ-ն չափից դուրս արագ համակերպվեց` հավանաբար հաշվարկելով, որ չհամակերպվելու դեպքում նա ամբողջությամբ կհայտնվի քաղաքական լուսանցքում, քանի որ ռուսաֆոբիա տարածելու ամերիկյան տեխնոլոգիան Հայաստանում, լավագույն դեպքում, աշխատում է ընդամենը 50-100 մարդու շրջանում, այսինքն` անարդյունավետ է: Իսկ ՄՄ մտնելու իրողության հետ համակերպվելու դեպքում, բնականաբար, Քոչարյանը` որպես ՌԴ իշխանությունների կողմից հարգանք եւ կշիռ ունեցող գործիչ, ԼՏՊ-ի համար ձեռնտու եւ պետքական կարող էր դառնալ: Այսինքն, ծերուկը պահի տակ իրեն չկորցրեց եւ կատարեց հաշվարկ` երկու զուգահեռ սցենարներով. եթե ամերիկյան սցենարը չաշխատի, ապա կաշխատեցնի ռուսական սցենարը: Ամեն դեպքում, չենք կարող հերքել, որ ԼՏՊ-ն խելացի, փորձառու եւ հմուտ գործիչ է, քանի որ հրեշավոր ծրագրերն էլ են տաղանդ պահանջում:

ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում