ՙՙՀՀԿ-Ն ՄԻԱՅՆԱԿ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ՚

Արխիվ 12-16

ՙՀՀԿ-Ն ՄԻԱՅՆԱԿ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ՚


Որքան էլ որ զարմանալի է, քառյակի մաս կազմող ՙԺառանգություն՚ կուսակցության տարբեր ներկայացուցիչներ տարբեր կերպ են արտահայտվել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ: Մասնավորապես` Զարուհի Փոստանջյանը ԲՀԿ-ին անվանել է Քոչարյանի կողմից ստեղծված կուսակցություն, Արմեն Մարտիրոսյանը` թե քառյակը չի կարող համագործակցել Քոչարյանի հետ, իսկ կուսակցության ֆրակցիայի ղեկավար Ռուբիկ Հակոբյանը անդրադառնալով Փոստանջյանի հայտարարությանը` նշել է, որ վերջինիս ասածները չեն կարող սեպ խրել քառյակի ներսում: Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, փորձեցինք քաղաքական գործիչներից հետաքրքրվել, արդյոք դա չի տանում քառյակի կամ առնվազն ՙԺառանգություն՚ կուսակցության տրոհմանը:
ՙՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՍԱԾՆԵՐԻՆ ՔՈՄԵՆԹՆԵՐ ԱՆԵԼԸ ԱՆԻՄԱՍՏ ԵՄ
ՀԱՄԱՐՈՒՄ՚

ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ առհասարակ չցանկացավ մեկնաբանել Փոստանջյանի հայտարարությունը` այն անիմաստ համարելով. ՙՔաղաքական պրոցեսները, ընդհանուր առմամբ, ստատիկ վիճակում չեն լինում, անընդհատ գնում են փոփոխություններ, բայց որեւէ կուսակցության ներկայացուցչի կողմից արված հայտարարությունները հիմք ընդունել եւ դրա հիման վրա վերլուծություններ անել, կարծում եմ` ճիշտ չէ: Այնպես որ, զերծ կմնամ որեւէ մեկնաբանություններ անելուց, որովհետեւ ավելորդ եմ համարում: Ես Զարուհի Փոստանջյանի մեկնաբանությունները առհասարակ ոչ ցանկություն ունեմ մեկնաբանելու, ոչ էլ իմաստ եմ տեսնում: Ամեն մարդ ունի կարծիքի իրավունք, եւ ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր այդքան լուրջ են վերաբերվել տիկին Փոստանջյանի հայտարարությանը, այնպես որ, մեր մեկնաբանության կարիքը չկա: Եվ ընդհանրապես, Զարուհի Փոստանջյանի ասածներին քոմենթներ անելը անիմաստ եմ համարում՚:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ հիմնվում է միայն Ռուբիկ Հակոբյանի խոսքի վրա. ՙԵս չեմ կարող ասել, թե ինչը կարող է նախադրյալ դառնալ կուսակցության տրոհմանը, որովհետեւ հարցը բացառապես ՙԺառանգության՚ ներքին խոհանոցին է վերաբերում, եւ ես ինձ թույլ չեմ տա, քաղաքական այլ ուժի ներքին խոհանոցի մեջ մտնել: Մի բան կարող եմ ասել քառյակի շրջանակներում. այն, որ քառյակը առաջնորդվում է այն օրակարգային հարցերով, որտեղ կա համաձայնեցում, չկա այնպիսի հարց, որին թեկուզ քառյակի մեկ կուսակցություն դեմ արտահայտվի, եւ դա դառնա չորսի միասնական օրակարգի հարց: Եվ քառյակը, կարծում եմ, հենց դրանով է ուժեղ, որ միասնական է շարժվում առաջ: Մնացած հարցերը, թե որ կուսակցության ներսում ինչ կարող է լինել, կամ ինչ տեսակետներ կան, դա բացառապես այդ կուսակցության ներքին խնդիրն է: Մի բան հստակ է, կուսակցության տեսակետը պետք է արտահայտի մեկը, եւ քանի որ քառյակի ֆորմատը, ըստ էության, ձեւավորված է պառլամենտում եւ ֆրակցիայի ղեկավարն է ներկայացնում, ես կարծում եմ, որ այս դեպքում Ռուբիկ Հակոբյանը ներկայացնում է հենց ՙԺառանգություն՚ կուսակցության տեսակետը: Պառլամենտից դուրս քառյակի ձեւաչափ` որպես այդպիսին, չկա, կան առանձին հարցեր կամ համատեղ ակցիաներ, բայց բուն քառյակի ձեւաչափը պառլամենտում է՚:

ՙՔԱՌՅԱԿԸ ԱՅԺՄ ԿՓՈՐՁԻ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԴՈՒՐ ԳԱԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ՚

ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ համար էլ նորություն չէ ՙԺառանգություն՚ կուսակցության ներկայացուցիչների` միեւնույն հարցի շուրջ տարբեր տեսակետներ լսելը. ՙԻնչ մնում է ՙԺառանգություն՚ կուսակցությանը, մի քանի անգամ առիթ եղել է, եւ հիմա նորից կասեմ: Այդ կուսակցությունում մենք միշտ էլ ականատես ենք եղել, թե ինչպես կարող են մի կուսակցության մեջ տարբեր մարդիկ տարբեր ժամանակահատվածում եւ տարբեր առիթներով միեւնույն հարցի շուրջ տարբեր կարծիքներ ունենալ, այնպես որ, սա ինձ համար սովորական բան է, երբ ՙԺառանգություն՚ կուսակցության անդամները կարող են տարբեր կարծիքներ ունենալ` միեւնույն հարցի շուրջ: Դա իրենց մոտ ընդունված բան է՚:
Անդրադառնալով քառյակի գործունեությանը` նա հավելեց. ՙԻնչ մնում է քառյակի գործունեությանը, ապա ասեմ, որ քառյակին պետք էր, որ ինչ-որ հարցի շուրջ իրենք փորձեին համախբվել եւ այդ համախմբվածությունը պահել այնքան ժամանակ, մինչեւ կփորձեն` ըստ իրենց, աշնանը հրավիրել առաջին հանրահավաքը եւ, թե այդ հանրահավաքին որքան մարդ կմասնակցի, իրենք դա կփորձեն վերագրել, որ տեսեք` մենք հավաքեցինք X թվով մարդու եւ այլն: Այսինքն` նրանք փորձում են ամեն ինչ անել, որ ժողովուրդը այսօր իշխանության կատարած ամեն մի լավ բանի թերահավատորեն վերաբերվի, փորձում են դրա շուրջ սուր քննադատություններ հնչեցնել` իհարկե, հիմնականում` անտեղի, եւ դրանով իսկ ցույց տան, որ իրենք միասնական են, եւ ժողովրդին ցույց տան, որ իրենց միասնության արդյունքում իրենք կփորձեն աշնանը ժողովրդին նորից հանել փողոցները, հրապարակները եւ իրենց հերթական դժգոհությունները հրամցնեն ժողովրդին: Քառյակը շատ լավ հասկացավ, որ իրենք այլեւս խորհրդարանում չեն կարող թելադրողի դերում հանդես գալ, քանի որ այսօր ՀՀԿ-ն միայնակ կարողանում է իր առջեւ դրված խնդիրները լուծել եւ չթողնել, որպեսզի խորհրդարանի աշխատանքները կազմալուծվեն: Եվ այդ ֆոնի վրա, քառյակը այժմ կփորձի, այլ կերպ ասած, դուր գալ ժողովրդին, որի մի մասը չի խորանում կամ չի ուզում տեսնել այն դրական խնդիրները, որոնք այսօր երկրի նախագահի, կառավարության եւ իշխող կուսակցության կողմից են արվում, սա է ընդամենը՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում