ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԲԱՑՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋ ՌՈՒՍԱԿԱՆ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԲԱՑՎՈՒՄ Է


Ի դեպ, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը Հայաստանում, ավելի կոնկրետ, հայաստանյան քաղաքացիների կողմից կարեւորվում էր մի քանի նկատառումներից ելնելով: Նախª դրա տակ ենթադրվում է ՌԴ-ից առանցքային նշանակության մի քանի ապրանքատեսակների, այդ թվումª նավթամքերքների ներկրում էականորենն ցածր դրույքաչափերով: Երկրորդը, որ ավելի շատ կրքերի տեղիք է տվել, Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի, այնտեղ մնալու եւ աշխատելու պայմաններն էին, որոնք, ինչպես հայտնի է, այս տարեսկզբից էականորեն բարդացվել էին, կապված ռուսական միգրացիոն օրենսդրության փոփոխության հետ:
Այս երկու առանցքային հարցն էլ իր լուծումն ստացել է մինչ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: Նախª օրերս Ռուսաստանը վերջնականապես հաստատեց այն համաձայնագրերը, ըստ որոնց Հայաստանը հնարավորություն ունի ռուսական որոշ ապրանքատեսակներ, այդ թվումª նավթամթերք ներկրել առանց ՌԴ-ում գործող արտահանման 30 տոկոսանոց մաքսադրույքների կիրառման:
Ինչ վերաբերում է Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքին եւ այնտեղ մնալուն, ապա այդ առնչությամբ երեկ ՀՀ կառավարությունը հաստատեց երկու որոշում: Առաջինով նախատեսվում է. ՙՄեկ Կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս Կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի` հաշվառման կանգնելու) պարտականությունից՚: 30 օրից հետո արդեն. ՙՏվյալ քաղաքացին պարտավոր է գրանցվել (ըստ գտնվելու վայրի` հաշվառման կանգնել) մուտքի պետության իրավասու մարմիններում` այդ պետության  օրենսդրությանը համապատասխան՚:
Շատ ավելի կարեւոր է երկրորդ որոշումը, որը վերաբերում է աշխատանքային գործունեությանը: Այն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիների համարª ՌԴ-ում եւ ՌԴ քաղաքացիների համարª ՀՀ-ում նախատեսում է նման իրավասություններ. ՙԱշխատողի մուտքը, գտնվելը եւ աշխատանքային գործունեությունը աշխատանքի տեղավորման պետության տարածքում կարգավորվում է այդ պետության օրենսդրությամբ: Աշխատողն իրավունք ունի աշխատանքային գործունեություն իրականացնել առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու թուլտվության՚:
Բայց նաեւ աշխատանքային գործունեությունը պետք է իրականացնել հետեւյալ մեխանիզմով. ՙԱշխատողի աշխատանքային գործունեությունը ձեւակերպվում է աշխատանքի տեղավորման պետության աշխատանքային օրենսդրության համաձայն` գործատուի հետ կնքված աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրով: Գործատուն (պատվիրատուն) իրազեկում  է լիազորված մարմիններին կնքված աշխատանքային (ծառայությունների մատուցման)  պայմանագրերի  մասին: Կնքված աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը հիմք է աշխատանքի տեղավորման պետության տարածքում աշխատողի եւ նրա ընտանիքի անդամների ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարաձգելու համար` աշխատանքային պայմանագրի  գործողության ժամկետով` առանց աշխատանքի տեղավորման պետության սահմաններից դուրս գալու, բայց ոչ ավելի քան մեկ տարի, որը հաշվարկվում է աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից՚:
Այս փոփոխությունները կիրառման մեջ դնելու ժամկետները, թերեւս, վերջնականապես կհստակեցվեն Սոչիում կայանալիք ՌԴ-ի եւ Հայաստանի վարչապետների հանդիպման ժամանակ: Ամեն դեպքումª ձգձգումներ կարծես թե չեն սպասվում:
Մասնագետներն այս ամենը, ըստ էության, գնահատում են որպես փաստացի միասնական աշխատանքային շուկայի ձեւավորում: Սրա հետ մեկտեղ կան տվյալներ, որ նույն ժամանակահատվածում իր վերջնական լուծումը կստանա նաեւ ՙդեպորտների՚ տխրահռչակ հարցը:
Թե Հայաստանի համար ինչ նշանակություն ունի ռուսական աշխատանքային շուկան, որի հաշվին տարեկան մուտքերը գնահատվում են մոտավորապես 2,5-3 միլիարդ դոլարի կարգի ¥ինչը համադրելի է հայաստանյան պետական բյուջեի հետ¤, հազիվ թե որեւէ մեկը չգիտակցի: Այս մեխանիզմները, ի դեպ, նախատեսված են նաեւ Եվրասիական միության շրջանակներում, եւ այն փաստը, որ Ռուսաստանը հնարավորություն է տալիս Հայաստանինª մինչ այդ միության գործարկումը ազատ մուտք ունենալ ռուսական աշխատաշուկա, թերեւս այն հերթական ապացույցն է, թե ինչու էր պետք մեզ հեռու մնալ ամեն տեսակի եվրաասոցացիաներից: Չնայած վստահ ենք, որ էլի Հայաստանում կգտնվեն այնպիսիք, ովքեր այս ամենը քննադատելու հազար ու մի ձեւ կգտնեն: Միայն թե այդ մեծ-մեծ խոսքերից հետո լավ կլինի, որ փորձեին նաեւ բացատրել, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե ընկնեինք նրանց այդ փայլուն ճառերի խելքին եւ հայտնվեինք ռուսական այդ 3 միլիարդ մուտքերից զրկվելու շեմին...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում