ՙԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է


Այն, որ Ուկրաինայում ընթացող ներկայիս զարգացումներում ԱՄՆ-ի հիմնական նպատակներից մեկն էլ Ռուսաստանին պատերազի մեջ ներքաշելն էր, նոր բան չէ: Իմաստն էլ դժվար չէ հասկանալ. այն պահին, երբ ռուսական տանկերը կանցնեն սահմանը, ԱՄՆ-ը փայլուն հնարավորություն է ստանում դա ներկայացնել ոչ միայն որպես Ուկրաինայի ինքնիշխանության կոպիտ ոտնահարում, այլ նաեւ, որ տվյալ դեպքում շատ ավելի էական է, դա համարել նաեւ Եվրոպայի անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք:

ԴՈՆԲԱՍԻՆ ՎԻՃԱԿՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ


Իհարկե, այն, որ Ուկրաինա մտնելուց հետո ռուսները հազիվ թե շարունակեն իրենց ռազմական երթը դեպի Արեւմուտք, նման իրավիճակում արդեն ոչ մեկին չի հետաքրքրի: Պարզապեսª դա կարող է դառնալ փայլուն առիթ նախª ռուսական սպառնալիքով Եվրոպայում սարսափի մթնոլորտ տարածելու, ապաª ՆԱՏՕ-ի ողջ պոտենցիալը ռուսական այդ սպառնալիքի դեմ ուղղելու համար: Այդ ընթացքում հաստատ առաջ կգա նաեւ այն գաղափարը, որ ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերը բավարար չեն, պետք են նոր ստորաբաժանումներ, բազաներ կենտրոնացնել, դրա համար եվրոպական երկրները կպարտավորեցվեն հավելյալ ֆինանսավորում հատկացնել եւ այլն: Արդյունքումª մի կողմից այդ ծախսերը բավականին ծանր հարված կդառնան եվրոպական ճգնաժամային տնտեսության համար, մյուս կողմից էլª ՆԱՏՕ-ական նոր զորքերը, խոշոր հաշվով, կվերածվեն ոչ միայն այդ արհեստական ռուսական սպառնալիքը զսպող օղակի, այլեւ ամերիկյան վերահսկողությունից ակնհայտորեն դուրս գալ փորձող Գերմանիայի եւ Ֆրանսիայի համար հավելյալ զսպաշապիկի:
Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Ուկրաինայում, ակնհայտորեն այդ սցենարի հերթական փուլն է: Այսինքնª Գերմանիան եւ Ֆրանսիան նախ պարտադրեցին Պորոշենկոյինª հայտարարել զինադադար:
ԱՄՆ-ը ուկրաինական բենդերանացիստական ուժերի միջոցով հայտարարեց, որ զինադադարը երկարաձգելու դեպքում Պորոշենկոն կհայտնվի Յանուկովիչի վիճակում, եւ օլիգարխ-նախագահը հրաժարվեց զինադադարից: Վերսկսված մարտական գործողությունների ընթացքում Կիեւի զինուժի հիմնական հարվածներն ուղղված են խաղաղ բնակավայրերի դեմ, անգամ նրանց, որտեղ գործնականում ինքնապաշտպանության ուժեր չկան: Դրա հետ մեկտեղ աստիճանաբար գործադրվում է շատ ավելի ծանր զինտեխնիկա, ինչը շեշտակիորեն ավելացնում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը:
Ընդ որում, այդ ամենի ֆոնին այս օրերին կարելի է նկատել, որ Ռուսաստանի ներսում ընթանում է կազմակերպված քարոզարշավ` Ուկրաինա զորք մտցնելու Վ. Պուտինին հասցեագրված պահանջով: Այդ քարոզարշավը հատկապես թեժացվում են ռուսական ՙհինգերորդ շարասյան՚ մեջ ներառված կոնկրետ ուժերի կողմից, որոնք դեռ միայն վերջերս էին տրամաբանորեն 180 աստիճանով հակառակ դիրքերից խոսում, թե ուկրաինական գործերին միջամտելը ռուսական քաղաքական էլիտայի կողմից իրականացվող հանցագործություն է: Մի խոսքովª գլոբալ իմաստը ակնհայտորեն նորից նույնն էª ստիպել Ռուսաստանինª զորք մտցնել Ուկրաինա: Կհաջողվի± հասնել այն ծայրահեղ իրավիճակին, որ Մոսկվան ստիպված լինի գնալ այդ ուղղությամբ. դա, իհարկե, ժամանակը ցույց կտա: Բայց մինչ այդ նկատենք, որ նախօրեին տեղի ունեցավ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կրկին առաջին պլան մղվեց զինադադարի թեման ու դրա հետ մեկտեղª Կիեւի եւ Դոնբասի ուղիղ բանակցությունների անհրաժեշտության հարցը: Դա, իհարկե, նշանակում է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան (դեռ մի կողմ թողնենք ռուսներին¤ շարունակում են ակտիվորեն փորձել կանգնեցնել պատերազմը, ինչը որ նույն ակտիվությամբ հրահրում է ԱՄՆ-ը: Այսինքնª նաեւ էական հարց է դառնում, թե այս երկու իրար հակասող արեւմտյան ճնշումների տակ հայտնված Պորոշենկուն, ի վերջո, որ ուղղության վրա է կանգնելու: Պատերազմի ֆինանսական կորուստներն ահռելի են: Գումարած դրանª արդեն իսկ նկատելի է, որ Կիեւը բացի դոնբասյան ռազմաճակատից` բախվում է ներքին սոցիալական ՙռազմաճակատի՚ հետ եւս: Եվ այս իրավիճակում հազիվ թե Պորոշենկոն չգիտակցի, որ անգամ մեկ-երկու ամիս պատերազմը շարունակելու դեպքում սոցիալական աղետը կանխելու բոլոր ՙկարմիր գծերից՚ այն կողմ է հայտնվելու: Այսինքն, եթե գնալով մեռնում է Դոնբասում արագ հաղթական պատերազմի հույսը, ապա միակ ելքը մնում է Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի առաջարկած բանակցային գործընթացը, որը կարող է եւ ղարաբաղյան բանակցությունների օրինակով տասնամյակներ ընթացք ստանալª Դոնբասին դե ֆակտո դարձնելով անկախ, դե յուրեª բանակցային թեմա:

ՏՈՏԱԼ, ԲԱՅՑ ԱՆԻՄԱՍՏ ՔԱՐՈԶ

Այս սցենարը, անշուշտ, կնշանակի, որ ուկրաինական պատերազմը Պուտինը հաղթում է առանց ԱՄՆ-ի համար այդքան ցանկալի ռազմական միջամտության: Թե դրանից հետո ինչ է երգելու Պուտինից պատերազմ պահանջող ներռուսական ամերիկյան քարոզչամեքենան, այնքան էլ էական չէ: Բայց նկատենք, որ մոտավորապես նույն քարոզչական սխեման այսօր տեսանելի է նաեւ Հայաստանում, թեեւ այն այստեղ ուղղված է ոչ թե պատերազմական, այլ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության թեմային: Նկատի ունենք հետեւյալը. ներկայումս Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացել, թե ինչու է հետաձգվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: Իհարկեª բոլորովին այլ հարց է, թե իրականում հետաձգվո±ւմ է, թե ոչ կամ եթե հետաձգվում է, ո±րն է իրական պատճառը: Պարզապես նախ նկատենք, որ այս մասին հիմնականում աղմկում են ներհայաստանյան այն ուժերը, որոնք դեմ են այդ անդամակցությանը: Այսինքնª տրամաբանորեն այդ ուժերը պետք է միայն ուրախանային, թե, տեսեք, անդամակցությունը ձգձգվում է, ուրեմն կարող է եւ ձախողվել: Բայց չէ, ուրախանալու փոխարեն մի իսկական ողբ են սարքել, ընդ որում, չմոռանալով տեղը-տեղի հայհոյել ռուսներին, թե, տեսեք, Հայաստանին դավաճանել են եւ փորձում են մեր փոխարեն Ադրբեջանին տանել Եվրասիական միություն: Բայց չէ± որ, եթե ռուսներն այդպիսի նպատակ ունենային, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կործանարար համարող մեր արեւմտամետները պետք է միայն շնորհակալ լինեին ռուսներին, որ մեզ թողնում են, որ եվրոպական երջանիկ ուղիներով առաջ գնանք եւ մեր փոխարեն Ադրբեջանին են տանում ԵՏՄ-ի ճիրաններում կործանվելու: Բայց չէ, շնորհակալության փոխարեն ռուսներին միայն հայհոյում են, եւ այս հակասությունը վկայում է այլ բանի մասին: Այսինքնª կա°մ մեր արեւմտամետները ԵՏՄ-ին դեմ խոսելով, իրականում բոլորովին այլ կարծիքի են, որ, իրենց ասածի պես, եթե  ռուսները փորձում են մեր փոխարեն այնտեղ տանել Ադրբեջանին, ապա Հայաստանին դատապարտում են կործանման, եւ ոչ թե եվրոպական դրախտի: Սա անհավանական տարբերակն է: Եվ ավելի ռեալ է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի, այսպես ասենք, դեռ ստորագրված չլինելը պարզապես հակառուսական տոտալ քարոզարշավի առիթ է դարձել: Այսինքնª կարելի է փորձել այդ անդամակցության հետ մեծ հույսեր կապած հայաստանցիների բացարձակ մեծամասնության մոտ կարծիք ստեղծել, թե, տեսեք, դուք այդքան մտածում էիք այդ մասին, իսկ ռուսները մեզ խաբում են:
Թե այս քարոզչությունը ինչ էֆեկտ կունենա, էական չէ, քանի որ այն պահին, երբ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը կստորագրվի, այդ քարոզների հետեւանքներն ու արդյունքները միանգամից կդառնան զրոյական:
Բայց մյուս կողմից էլ հարց է, թե արդյոք իրականում չի± ձգձգվում այդ պայմանագրի ստորագրումը: Ընդ որում, այսօր էլ ղազախները շրջանառության մեջ են դրել միտք, թե այն կարող է ստորագրվել հոկտեմբերինª Մինսկում կայանալիք Պուտին, Նազարբաեւ, Լուկաշենկո հանդիպման ժամանակ: Բայց մյուս կողմից էլ, անկախ այն բանից, թե այս տարվա ընթացքում որ օրը կստորագրվի այդ փաստաթուղթը, ոչ մի բան չի փոխվում: Նախª Մոսկվան, Մինսկը եւ Աստանան, որոնք ստորագրել են այդ պայմանագիրը, իրենք էլ դեռ Եվրասիական միության անդամներ չեն այն պարզ պատճառով, որ այդ միությունը սկսելու է գործել գալիք տարվա հունվարի 1-ից: Բացի այդª պայմանագիրը ստորագրող պետությունների խորհրդարանները դեռ այն չեն վավերացրել եւ, ըստ ամենայնի, դա տեղի կունենա Մինսկում տեղու ունենալիք հիշատակված հանդիպումից հետո: Մի խոսքով, որ մինչ այս տարեվերջ Հայաստանը ոչ միայն կստորագրի այդ պայմանագիրը, այլեւ կվավերացնի եւ 2015թ. հունվարի 1-ից բոլորի հետ կհայտնվի Եվրասիական միությունում, վստահ ենք, որ կարող է տեղի չունենալ միայն մեկ եւ գործնականում անհավանական պատճառով, որ եթե առհասարակ հունվարի 1-ին ԵՏՄ-ի մեկնարկը չտրվի: Մնացածըª սովորական քարոզչություն է...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում