Դեռ 2 տարի առաջ նախկին զինդատախազ...
Արխիվ 12-16
Դեռ 2 տարի առաջ նախկին զինդատախազ, այժմ իբր թունդ ընդդիմադիր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ հայտարարագրել էր բավականին ծանրակշիռ սեփականություն` Մեղրաձոր գետի վտակներից մեկի վրա 2007-ից գործող փոքր հէկ: Իսկ սեփական հէկ-երը, ինչպես հայտնի է, վերաբերում են, այսպես կոչված, ՙօլիգարխիկ կայֆերին՚: Հիմա հարց` այդ ինչպես է պարոն Ջհանգիրյանը ընդդիմադիր, եթե շարունակում է մնալ այդպիսի օբյեկտի տեր, ու տարբեր պատժիչ ու վերահսկող մարմինները ոչինչ չեն արել: Կհավատաք, որ հնարավոր է այդպիսի զարմանալի բան, որ մարդը լինի թունդ ընդդիմադիր, անկեղծորեն իշխանափոխության կողմնակից լինի, եւ նրա այդպիսի ընտանեկան բիզնեսը հանգիստ ծաղկի ու բարգավաճի: Ճիշտ է, մեր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը այդպիսի հեքիաթների թերեւս հավատա, բայց մեր ընթերցողը` դժվար թե:
Այնպես որ, երբ գա ՙթեժ՚ քաղաքական աշունը` հետաքրքիր սյուրպրիզներ սպասեք այդ ՙընդդիմադիր՚ պատգամավորից: Իսկ փոխած կոշիկներից ավելի շատ կուսակցություն փոխած քաղաքագետ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ բավականին զարմանալի տեսակետ հայտնեց Յուրի Վարդանյանին Վրաստանում դեսպան նշանակելու մասին. ՙՄարդիկ նշանակվում են բիզնես-ծրագրերն առաջ մղելու համար, եւ մենք պետք է ուրախ լինենք, որ Յուրի Վարդանյանը բիզնեսմեն չի, այլ` սպորտսմեն: Ավելի լավ` թող լինի սպորտսմեն եւ սպորտի կազմակերպիչ, քան` բիզնեսմեն, որը ծավալում է բիզնես գործունեություն՚: Լավ, եթե մասնագիտությամբ քաղաքագետ մարդը ասեր, որ պետք է դիվանագիտական կրթություն ունեցող մարդուն նշանակել դեսպան, կլիներ բնական, թե չէ, զարմանալիորեն, ընկել է սարուձոր ու փիլիսոփայում` սպորտսմենն է ավելի լավ, թե` բիզնեսմենը: Ուստի, արձանագրելով հանդերձ, որ հարգարժան քաղաքագետը, երեւանցու խոսքով ասած, արդեն ՙյուղ է վառում՚, մնում է նրան հարցնել` իր նախկին կուսակցություններից որի±ն է ավելի լավ ՙքցել՚` ՀՅԴ-ի±ն, ՀԺԿ-ի±ն, ԲՀԿ-ի±ն...
Իսկ հայտնի հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ զարմանալի ճշգրիտ դիտարկում է արել, թե ինչպես են փչացնում ամեն մի կարգին բան. ՙԱզնիվ մղումով առաջացած շարժումների մեջ, միանգամից թափանցում են ուժեր, պատեհապաշտներ, որոնք կարող են շարժումը վարկաբեկել: Սա եւս խրտնեցնում է հասարակության մյուս անդամներին` շարժմանը միանալու, այդ շարժման անաղարտությանը, ազնվությանը հավատալու համար՚: Այ, իսկը վերաբերում է հոսանքի թանկացման դեմ պայքարող նախաձեռնությանը: Ստույգ գիտեմ, որ նորմալ մարդիկ են, այդտեղ գրանտածիծներ ու խառախուռա չկա: Սակայն շարժման երկրորդ ցույցին միանգամից եկան ու ՙշիթիլ եղան՚ Զարուհի Փոստանջյանը, Ստյոպիկ Սաֆարյանը, Լյովիկ Զուրաբյանը ու նման այլ կերպարներ եւ ամեն ինչ ՀԱԿմեջ արին: Շարժման ֆեյսբուքյան էջում էլ շատ արագ գրեթե 6 հազար հոգի հավաքվեց, սակայն կողմնակի հակաիշխանական թեմաներով այնքան անկապ գրողներ հայտնվեցին, որ խեղճ խմբավարները նույնիսկ չեն հասցնում այդ աղբը հեռացնել: Դե ինչ, զարմանալով եւ միաժամանակ տխրությամբ արձանագրենք, որ հերթական խելքը գլխին շարժումն էլ դրին շատ արագ ապականեցին: Ինչեւէ, մնում է հաջորդ ինքնաբուխ շարժմանը հորդորել` հենց որ տեսնեն վերը հիշատակված կերպարների կամ դրանց նմանների մոտիկ գալը, միանգամից վզակոթին տալով քշեն:
21-րդ դարում շատ տարածված են էլեկտրոնային ստորագրահավաքները, ու, բնականաբար, նաեւ ուրիշի փոխարեն կեղծ ստորագրելը: Զարմանալիորեն, այդ ճակատագրից չխուսափեց եւ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ: Նա էլփոստով ստացել էր անգլերեն նամակ, ուր նրան շնորհակալություն են հայտնում ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանի դեմ ծավալված ստորագրահավաքին մասնակցելու համար: Իր ֆեյսբուքյան էջում նախարարն ամբողջովին մեջբերեց այդ անգլերեն նամակը եւ փիլիսոփայորեն նկատեց, որ նույնիսկ իր տեղն են քվեարկել: Դե ինչ, իրոք որ նախարարի հետ տեղի ունեցածը շատ տհաճ է... Ախր, այն պահին, երբ ամերիկյան դեսպանը բացեիբաց պարգեւատրում է համասեռամոլությունն ու անբարոյականությունը տարածող հայտնի թափթփուկներին, մեկ էլ քեզ տեղեկացնեն, թե դու ինչ-որ խնդրագրով դիմել ես ԱՄՆ Պետդեպին... Յախք: Ի դեպ, դեսպան Հեֆերնի` թափթփուկներին պարգեւատրելու կապակցությամբ, ՙՖեյսբուքում՚ էլ տարածվել է բավականին օրիգինալ մաղթանք` որ դեսպանի ժառանգներն էլ դառնան համասեռամոլ, որպեսզի նրա ՙքոքը կտրվի՚:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

