Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի` կուսակցությունը ՙքառյակի՚ ներսում վերջերս ոչ այնքան հաճելի կացության մեջ է ընկել:
Պատճառն այն է, որ ներքին մակարդակով ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանգել են այն եզրակացության, որ պետք է միասնաբար ընդունել ԼՏՊ-ի առաջարկած` սահմանադրական բարեփոխումների կտրուկ մերժումը եւ անցնել նախապատրաստական աշխատանքների` նույն ԼՏՊ-ի ասած ՙսահմանադրական հանրաքվեն դարձնենք ռեժիմի տապալման հանրաքվե՚ բանաձեւով գործելու համար: Սակայն ՀՅԴ-ն արդեն վաղուց հասցրել է թիվ 1 կարեւորություն տալ հենց սահմանադրական բարեփոխումներին, ու այդ հարցում 180 աստիճանով տեսակետ փոխելը կհանգեցնի կուսակցության հեղինակազրկման: Բացի այդ, դաշնակները այնքան էլ չեն հավատում, որ ՙքառյակը՚ ի վիճակի կլինի տապալել խորհրդարանի աշխատանքները կամ կազմակերպել մեծածավալ հանրահավաքներ, ու ցանկություն չունեն ռիսկի տակ դնել սեփական բավականին բարվոք հարաբերությունները ՀՀԿ-ի հետ: Ինչեւէ, աստիճանաբար ՀՅԴ-ի ու մյուսների միջեւ կոնֆլիկտ է հասունանում: