ՙՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԾԱԽՆԴՐՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԾԱԽՆԴՐՈՐԵՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ


Չորեքշաբթի ՙՄխիթարիչ՚ բարեգործական ընկերության հիմնադիր, հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ մոտ էին եկել ոստիկանության քննչական վարչությունից ու գրավոր բացատրություն էին պահանջում: Պարզվում է` ՙԵհովայի վկաները՚, ինչպես վերջին շրջանում շատերի, այնպես էլ Խ. Ստամբոլցյանի դեմ բողոք են ներկայացրել:
Ինչպես ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց պարոն Ստամբոլցյանը. ՙՙԵհովայի վկաները՚ հատուկ գրականության համար պատվիրված ստենդ են կանգնեցրել քաղաքի տարբեր հատվածներում ու իրենց գրքերն են բաժանում: Ես հունիսի 21-ին անցնում էի եւ տեսա, որ նրանք կանգնած են իրենց ստենդներով: Պահանջեցի, որ հավաքեն ու հեռանան, բայց չլսեցին: Ես էլ, ուղղակի, իրենց սալյակը շուռ տվեցի գետին` ասելով, որ իրավունք չունեք հոգեորսություն անել այստեղ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ՙԽղճի ազատության մասին՚ օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա,  որովհետեւ սա հոգեորսություն է: Սրանք գետնից հավաքեցին, նորից շարեցին իրենց գրքերը, ես արդեն մի քիչ հեռացել էի, բայց տեսա ու նորից եկա` պահանջելով հեռանալ: Բանավեճ սկսվեց, թե դուք ի±նչ իրավունք ունեք, ո±վ է ձեզ թույլ տվել, ես էլ ասացի, որ իրենք իրավունք չունեն` ես որպես քրիստոնյա, ՀՀ քաղաքացի իրավունք ունեմ, եւ դուք օրենք եք խախտել: Ու արդեն երկրորդ անգամ սայլակը շուռ տվեցի գետին, մի քանի հոգի էլ խառնվեցին: Ես այդ ստենդի մոտ կանգնող տղային ասացի` տղա ջան, երիտասարդ ես, բանակ էլ չես ծառայել, բայց քո ընտանիքի ապահովութունն ու քո հանգիստ կյանքը  քո տարիքի տղաներն են ապահովում այսօր սահմանի վրա կանգնած: Եվ իրենց կյանքը վտանգելով` քեզ են պահպանում, իսկ դու եկել ես այսօր այս երկիրը քանդես, որ քո ընտանիքը ավերվի±: Սա± է քո նպատակը: Դրանից հետո մարդիկ հավաքվեցին, իրենք էլ ամոթանք տվեցին ու վերջիվերջո իրենց  իրերը հավաքեցին եւ հեռացան՚:
Ուշագրավ է այն, որ ՙԵհովայի վկաների՚ բողոքների հիման վրա ոստիկանության կողմից բացատրություններ են պահանջվել եւս մի քանի քաղաքացիներից: Հետաքրքիր է, թե վերջին մի քանի շաբաթվա մարդկանց պահանջի ու բողոքի արդյունքում, քանի± աղանդավորից է բացատրություններ պահանջել նույն ոստիկանությունը, երբ ՙԵհովայի վկաները՚ քաղաքի կենտրոնական փողոցներում գործի են դրել իրենց քարոզչամեքենան ու ազատորեն իրականացնում են իրենց սեւ գործը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում