ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԾԱԽՆԴՐՈՐԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ
Չորեքշաբթի ՙՄխիթարիչ՚ բարեգործական ընկերության հիմնադիր, հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ մոտ էին եկել ոստիկանության քննչական վարչությունից ու գրավոր բացատրություն էին պահանջում: Պարզվում է` ՙԵհովայի վկաները՚, ինչպես վերջին շրջանում շատերի, այնպես էլ Խ. Ստամբոլցյանի դեմ բողոք են ներկայացրել: Ինչպես ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց պարոն Ստամբոլցյանը. ՙՙԵհովայի վկաները՚ հատուկ գրականության համար պատվիրված ստենդ են կանգնեցրել քաղաքի տարբեր հատվածներում ու իրենց գրքերն են բաժանում: Ես հունիսի 21-ին անցնում էի եւ տեսա, որ նրանք կանգնած են իրենց ստենդներով: Պահանջեցի, որ հավաքեն ու հեռանան, բայց չլսեցին: Ես էլ, ուղղակի, իրենց սալյակը շուռ տվեցի գետին` ասելով, որ իրավունք չունեք հոգեորսություն անել այստեղ`
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ՙԽղճի ազատության մասին՚ օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա, որովհետեւ սա հոգեորսություն է: Սրանք գետնից հավաքեցին, նորից շարեցին իրենց գրքերը, ես արդեն մի քիչ հեռացել էի, բայց տեսա ու նորից եկա` պահանջելով հեռանալ: Բանավեճ սկսվեց, թե դուք ի±նչ իրավունք ունեք, ո±վ է ձեզ թույլ տվել, ես էլ ասացի, որ իրենք իրավունք չունեն` ես որպես քրիստոնյա, ՀՀ քաղաքացի իրավունք ունեմ, եւ դուք օրենք եք խախտել: Ու արդեն երկրորդ անգամ սայլակը շուռ տվեցի գետին, մի քանի հոգի էլ խառնվեցին: Ես այդ ստենդի մոտ կանգնող տղային ասացի` տղա ջան, երիտասարդ ես, բանակ էլ չես ծառայել, բայց քո ընտանիքի ապահովութունն ու քո հանգիստ կյանքը քո տարիքի տղաներն են ապահովում այսօր սահմանի վրա կանգնած: Եվ իրենց կյանքը վտանգելով` քեզ են պահպանում, իսկ դու եկել ես այսօր այս երկիրը քանդես, որ քո ընտանիքը ավերվի±: Սա± է քո նպատակը: Դրանից հետո մարդիկ հավաքվեցին, իրենք էլ ամոթանք տվեցին ու վերջիվերջո իրենց իրերը հավաքեցին եւ հեռացան՚: Ուշագրավ է այն, որ ՙԵհովայի վկաների՚ բողոքների հիման վրա ոստիկանության կողմից բացատրություններ են պահանջվել եւս մի քանի քաղաքացիներից: Հետաքրքիր է, թե վերջին մի քանի շաբաթվա մարդկանց պահանջի ու բողոքի արդյունքում, քանի± աղանդավորից է բացատրություններ պահանջել նույն ոստիկանությունը, երբ ՙԵհովայի վկաները՚ քաղաքի կենտրոնական փողոցներում գործի են դրել իրենց քարոզչամեքենան ու ազատորեն իրականացնում են իրենց սեւ գործը: