ՙՙՙՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
Հունիսի 28-ին կայացած ՙԺառանգություն՚ կուսակցության հերթական համագումարը ոչ մի նոր բան չտվեց քաղաքական դաշտին, ընդամենը ամառվա շոգին հաստ շարֆով հանրությանը ներկայացած Րաֆֆի Հովհաննիսյանը ՙավետեց՚, որ արձակուրդից վերադարձել է Զարուհի Փոստանջյանը: Այսքանը:Իսկ ՙԺառանգությանն՚ առնչվող հետաքրքիր իրադարձությունները տեղի են ունեցել համագումարից օրեր առաջ: Ինչպես հայտնում են իրազեկ աղբյուրները, այդ ժամանակ Առինջի հայտնի այգիներում Գագիկ Ծառուկյանին են հյուրընկալվել Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Ռուբեն Հակոբյանը: ՙԺառանգականների՚ նախաձեռնությամբ տեղի ունեցած այդ հանդիպումը չի լուսաբանվել լրատվամիջոցներում, անգամ պաշտոնական հայտարարություն չի տարածվել, ինչը Ր.Հովհաննիսյանի պարագայում առնվազն տարօրինակ է, քանի որ նա երբեք էլ բաց չի թողնում հերթական անգամ գովազդվելու ցանկացած հնարավորություն: Հանդիպումը գաղտնիության քողի տակ պահելը պայմանավորված է եղել ոչ թե նրանով, որ քառյակի 2 ներկայացուցիչներ մյուս գործընկերներից գաղտնի հանդիպել են եւ ինչ-ինչ առանձին քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերել, այլ ավելի պարզ պատճառով. վերջերս ՙԺառանգությունը՚ հայտնվել է նեղ ֆինանսական դրության մեջ: Գ.Ծառուկյանն ըմբռնումով է մոտեցել ՙքառյակային գործընկերոջ՚ դարդերին եւ համապատասխան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել` ՙմինչեւ տեսնենք, թե ինչ է լինում՚:
Այս հանդիպումը կազմակերպելու անհրաժեշտությունը Ր.Հովհաննիսյանի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ նա հասկացել է, որ կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական ծախսերը հոգալու համար ինքը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ: Բացի այդ, խնդիրներ են առաջացել նաեւ ՙԺառանգության՚ կենտրոնական գրասենյակի տարածքի վարձակալության եւ աշխատակիցների աշխատավարձի վճարման առումով: Րաֆֆին գոհ է մնացել ոչ միայն տրամադրված գումարի չափից, այլ նաեւ իրեն մատուցված ճոխ հյուրասիրությունից ու ավանդական նվերների առատությունից` խմիչքի տեսքով: Իսկ ստացված գումարի մի մասով Ր.Հովհաննիսյանը մտադիր է ՙԺառանգության՚ գրասենյակներ բացել ՀՀ մարզերի խոշոր քաղաքներում:
Ի դեպ, այդ հանդիպման օրը նույնպես պատահաբար չի ընտրվել: Ր.Հովհաննիսյանը շտապողականություն է ցուցաբերել, որպեսզի հանդիպումը կայանա մինչեւ Զարուհի Փոստանջյանի` Հայաստան վերադառնալը: Հանդիպման ժամանակ գումար խնդրելը Րաֆֆին հիմնավորել է նրանով, որ այդկերպ կարող է որոշակի ժամանակով զսպել Զառային, որպեսզի նա հարվածներ չհասցնի քառյակին, որի գործունեության հանդեպ, մեղմ ասած, բացասաբար է տրամադրված:
Րաֆֆի Հովհաննիսյանի` ամեն գնով գումարներ հայթայթելու ցանկությունը, իհարկե, հասկանալի է, բայց արդո±ք դա կփրկի գաղափարական սնանկությունից եւ որեւէ էական բան կփոխի վերջնականապես պառակտված ՙԺառանգության՚ համար: Մի±թե դա հնարավորություն կտա վերադարձնել համագումարի ժամանակ կուսակցության ղեկավար մարմնից տարբեր պատրվակներով հեռացած գործիչներին: Դժվար թե, քանի որ նույն համագումարի ժամանակ արեւմտամետ հայացքներ ունեցող այդ փորձառու քաղաքական գործիչներին Րաֆֆի Հովհաննիսյանը փոխարինեց ինչ-որ կասկածելի երիտասարդ ակտիվիստներով, ովքեր հայտնի չեն ոչ միայն հասարակությանը, այլեւ հենց ՙԺառանգության՚ շարքերին:
Ս. Բ.

