ՙՙՙՄԱՍՈՆՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼԿՏԻԱԲԱՐ ԱՄԵՆ ՏԵՂ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ՚
Արխիվ 12-16ՙՄԱՍՈՆՆԵՐԸ ԻՐԵՆՑ
ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼԿՏԻԱԲԱՐ ԱՄԵՆ ՏԵՂ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ՚
Պարզվում է, որ մասոնները կամաց-կամաց գրավում են Երեւանը: Ինչպես ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց ՙՄխիթարիչ՚ բարեգործական ընկերության հիմնադիր, հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ. ՙՙՄոսկվա՚ կինոթատրոնի շրջակայքի ծառերը փոխել են ու մասոնական սիմվոլ դրել, որը ակացիան է: Այսինքն, ըստ երեւույթին, պատրաստվում են այս տարվա մասոնական ժողովին եւ միեւնույն ժամանակ դրա մեջ ներքաշված ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնին: Հրապարակի ծառերն էլ փոխեցին դրեցին ակացիա: Ու, փաստորեն, մասոնները միշտ շեշտում են, որ իրենք այստեղ են եւ իրենց ներկայությունը լկտիաբար ամեն տեղ ցույց են տալիս՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

