ՙՙԴՈՒՔ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՆՈՒՅՆԱՑՆՈՒՄ ԵՔ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ՀԵՏ՚

Արխիվ 12-16

ՙԴՈՒՔ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՆՈՒՅՆԱՑՆՈՒՄ ԵՔ
ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ՀԵՏ՚

Կիսում եք արդյոք ՙԺառանգություն՚ խմբակցության կարկառուն ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի այն կարծիքը, որ ԲՀԿ-ն հիմնել է ՀՀ երկրորդ նախագահը, օրերս ԱԺ-ում քառյակի ոգեւորված ասուլիսից հետո մեր այս հարցին ԲՀԿ-ական պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ հոսանքի գնից զայրացած` ասաց. ՙԴուք կարծում եք, որ ես պետք է խորհրդարանում գտնվող 131 պատգամավորների ասածներին գնահատակա±ն տամ: Կարծում եմ, որ չարժե որեւէ բան ասել այս առումով, դրա մասին շատ է ասվել՚: Իսկ ընդունո±ւմ եք այդքան շատ ասված կարծիքը` հարցին պատգամավորը արձագանքեց կտրուկ. ՙՈչ, իհարկե չեմ ընդունում, դրա համար էլ չեմ ուզում գնահատական տալ՚:
Ինչպե±ս եք պատրաստվում համագործակցել մի խմբակցության հետ, հանձին ՙժառանգության՚, որտեղ Զարուհի Փոստանջյանը կասկածի տակ է դնում քառյակի գործունեությունը. ՙԱյսինքն` դուք նույնացնում եք Զարուհի Փոստանջյանին ՙԺառանգության՚ հե±տ: Հենց իրենց կուսակցությունից կհայտնեն պաշտոնական տեսակետ, այդ ժամանակ մենք կպատասխանենք այդ տեսակետին, եղա±վ՚: Իհարկե` չեղավ, պարոն Մելքումյան, Դուք հավանաբար չեք նկատել կամ չնկատելու եք տվել, որ ոչ միայն ԱԺ-ում, այլ անգամ դրանից դուրս  ՙԺառանգություն՚ կուսակցության հարցերը լուծում է բացառապես կամ առավելապես Զարուհի Փոստանջյանը: Այնպես որ, ստիպված եք լինելու մոտ ապագայում, իսկ ավելի կոնկրետ` աշնանը, ճտերը հաշվել տիկին Փոստանջյանի, այլ ոչ թե իշխանությունների հետ:
Դե, իսկ ՙժամանակավորապես՚ խմբակցության ղեկավարի պաշտոնում իրեն լավ զգացող ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ այս հարցին հետեւյալ կերպ արձագանքեց. ՙԿարող է յուրաքանչյուր մեկը մի մեկնաբանություն տալ: Բայց մի բան հստակ է, որ ՙԺառանգությունը՚ շարունակելու է լինել քառյակում, իսկ նա հիմնադիր անդամներից մեկն է: Պարզապես կան պահեր, որ ցանկությունները երեւի ավելի շատ են, որպեսզի արագ տեմպերով փոփոխություններ լինեն, ձեւաչափը ընդլայնվի: Որեւէ մեկի խոսքը չի կարող խաթարել քառյակի գործունեությանը, որովհետեւ վարչության հավաքական մոտեցումը այն է, որ մենք շարունակելու ենք մեր հետագա գործունեությունը քառյակի հետ՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում