ՙՔԱՌՅԱԿԻ՚ ՃՏԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՙՔԱՌՅԱԿԻ՚ ՃՏԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ

Ոչ իշխանական ՙքառյակի՚ տունը կարծես թե կռիվ է ընկնում: Դե, մի կերպ 12 կետ համաձայնեցրին ու արագ-արագ ներկայացրին հանրությանը` դուրս թողնելով սահմանադրական բարեփոխումների եւ իշխանափոխության գերխնդիրները, ձեռի հետ ՙզոնդաժ՚ արվեց, թե ինչպես հանրությունը կընկալի Ռոբերտ Քոչարյանի եւ ՙքառյակի՚ համագործակցությունը, որոշվեց այդ հարցում չշտապել...
Եվ ահա եկավ Զարուհի Փոստանջյանը ու ամեն ինչ ՀԱԿմեջ արեց: ՙԺառանգության՚ ցուցակով պատգամավոր դարձած ՀՀՇ-ական Ալիկ Արզումանյանն էլ, արհամարհանքով նշեց, որ ՙքառյակի՚ 12 կետից էլ լավ կետեր կարող էր կազմել` իրենց բակն ավլող հավաքարարը:

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՔՈՉԱՐՅԱՆ, ԹԵ` ԶԱՐՈՒՀԻ ՓԱՇԻՆՅԱՆ

ԱՄՆ-ում շպիոնական դասընթացներն անցած Զարուհի Փոստանջյանը վերադառնալուն պես անցավ գործի ու սկսեց ՙփչացնել՚ ՙքառյակը՚, հայտարարելով, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կուսակցությունն է: Դե, ՙքառյակում՚ էլ, թեեւ վաղուց եւ սերտորեն կապակցված են ՀՀ երկրորդ նախագահի հետ, քաջ գիտակցում են, որ Քոչարյանի անունը ավելի լավ է իրենց հետ չկապվի, քանի որ օգուտի փոխարեն` դա միայն վնաս է բերում իրենց վարկանիշին:
Ինքը` Քոչարյանն էլ հասկանում է, որ ավելի լավ է առերես ուրանալ ՙքառյակի՚ հետ սերտագույն գործակցությունը, քանզի այդպես ավելի լավ կլինի երկուսի համար էլ: Երկուստեք ուրացումը ձեռնտու է: Դե, եթե սուրբ առաքյալներից մեկը հասցրել էր մինչ լուսաբաց երիցս ուրանալ Քրիստոսին, ՙքառյակն՚ ո±վ դառավ, որ օգտապաշտական նկատառումներով` առերես չուրանա Քոչարյանին, թեկուզ 33 անգամ:
Ինչեւէ, Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունը, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի ստեղծածն է, այսինքն` որ ՙքառյակի՚ ծանր հրետանին, առանց որի ՙքառյակի՚ արժեքը զրո է, արդեն ալեկոծումներ առաջացրել է: Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանն են ստանձնել Փոստանջյանի ասածները հերքելու, սվաղելու գործառույթը, ու բանը հասել է հայտարարությունների, որ Փոստանջյանը չի կարողանալու սեպ խրել ՙքառյակի՚ մեջ: Այսինքն, առնվազն ՙԺառանգությունը՚ արդեն դատապարտված է տրոհման: Իսկ ՀԱԿ-ը նոր չէ, որ տրոհվել է, Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը վաղուց է, որ բանի տեղ չեն դնում ԼՏՊ-ին ու, առավել եւս, Լյովիկ Զուրաբյանին:
Ընդհանուր առմամբ, նման է, որ հեռանկարային տեսակետից հենց Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանն են ՙքեռի Սեմի՚ կողմից դիտարկվում որպես ապագա նախագահացու: Դե, շատ հարմար են, ամբիցիաները շատ են, արգելակներն իսպառ բացակա, երկիր կառավարելու փորձ չունեն, որեւէ ռեալ թելով կապակցված չեն ազգային-ազատագրական պայքարի հետ: Այսինքն, իդեալական են որպես երկրի արտաքին կառավարումը իրականացնող խամաճիկ: Ռոբերտ Քոչարյանը իր ե°ւ փորձով, ե°ւ ազատամարտի հետ կապով, ե°ւ նախագահության 10 տարիների ընթացքում ռուսների հետ ձեռք բերած կապերով պակաս հարմար է, թեեւ կատարյալ խամաճիկին չանցկացնելու դեպքում` ուզած-չուզած նրա վրա պետք է խաղագումար դնեն:
Դե պարզ է, որ 2018-ի համար աճեցվող կադրերը շահագրգռված են զրոյացնել ՙքառյակի՚ վարկանիշը, նույն շահագրգռվածությունը պետք է ունենա եւ ՕԵԿ-ը, որը ձգտում է սեփականաշնորհել ընդդիմադիր դաշտը: ՙՔառյակը՚ տրոհելու շահագրգռվածություն ունեցողները շատ բազմազան են, թեեւ յուրաքանչյուրն ունի հաճախ իրարից տրամագծորեն տարբերվող դրդապատճառներ: Եվ ինչ-որ տեղից անպայման տրոհման ճաքերը դուրս կգան: Առավել եւս, որ ԲՀԿ-ն էլ միաձույլ կառույց չէ: Այնտեղ կա օսկանյանական ՙնարնջագույն՚ թեւ, եւ կա գործարար խավից կազմված ավանդական թեւ: Եվ բիզնես շերտը միշտ էլ առաջնորդվում է ՙնաղդը՚ ՙնիսյայով՚ չփոխելու սկզբունքով: Գործող իշխանության հետ հակամարտելուց եկող վնասներն առավել տեսանելի են, քան նույնիսկ ամենաստույգ երաշխիքները, որ իշխանափոխությունից հետո իրենց դիրքերն ավելի լավ կլինեն:

ՈՒՄ ՃՏԵՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԵՆ ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ


Մաքուր, անթաքույց արեւմտամետ կադրերը, թեկուզ ի դեմս նույն Զարուհու եւ Նիկոլի, չեն կարող հույս դնել կարճաժամկետ արդյունքի վրա: 2015-ի հունվարի 1-ից Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցումը, միեւնույն է, լինելու է անհերքելի փաստ, եւ ժողովրդական զանգվածներին այդ կարճ ընթացքում անհնարին է վերակողմնորոշել դեպի հակառուսականություն: Իսկ ապագա համապետական ընտրություններին հենց արեւմտամետ տեսակետից նախապատրաստվելը պահանջում է համակարգաստեղծ գործողություններ` ամբողջ երկիրը եւ բոլոր խավերը խիտ եւ կարգապահ ՙշպիոնօնիկական՚ ցանցով ծածկելը (ցանկալի է այնպիսի երիտասարդ կադրերով, ովքեր ահավոր սոցիալական վիճակից թռիչքաձեւ հասել են բարեկեցությանը բացառապես արեւմտյան տերերի շնորհիվ), եւ քարոզչական դաշտը խտագույն ուղեղալվացուցիչ պարունակությամբ միշտ լցված պահելը: Բնականաբար, այդ համակարգաստեղծ կառույցների ե°ւ ձեւավորման, ե°ւ կենսագործունեության հնարավորությունները էապես կախված են իշխանության հանդուրժողականության աստիճանից, քանի որ Եվրասիական միության քաղաքակրթական հովանոցի ներքո բավականին բարձր է հավանականությունը դրանց դեմ ամենակոշտ ռեպրեսիվ միջոցներով պայքար ծավալելու:
Ինչ վերաբերում է ՙքառյակին՚, ապա 12 կետից հենց ԼՏՊ-ի ծրագրով դեպի իշխանափոխության պահանջը անցում կատարելը կարծես թե ուրվագծվում է: Պարզ է, որ ՙքառյակը՚ հակառուսական հռետորաբանությամբ հանդես չի գա, այլ կասեն, որ իրենք դեմ են ոչ թե ռուսներին, այլ Սերժ Սարգսյանին: Իսկ ցանկացած գործող իշխանությանը դեմ տրամադրված զանգված, այսինքն` սոցիալական բազա միշտ էլ կա: Դե, եթե անգամ սոցիալիստական բարեկեցիկ դրախտ ստեղծած Քադաֆիի դեմ տրամադրված խավ կար, ապա մեր երկրում կգտնվի ու կգտնվի: Բնականաբար, մտքում ունենալով իշխանափոխության մայդանային-ՙնարնջագույն՚ սցենարը, փորձ կկատարվի եւ ԱԺ-ում տապալել Եվրասիական միության պայմանագրի վավերացումը, դա ներկայացնելով որպես գործողություն` բացառապես գործող նախագահի դեմ: Միայն  թե, հանրությունը գլխի չընկնի, որ ՙքառյակի՚ նախագիծը ամբողջովին քոչարյանական է, որ ԼՏՊ-ն էլ հաշտվել է այն մտքի հետ, որ ՙավազակապետության կազմաքանդում՚ անելու իր երազանքը կարող է կատարել` բացառապես սպասարկելով նույն Ռոբերտ Քոչարյանին: Ճիշտ է, ՀԱԿ-ի թիմում կարող են հուզումներ առաջանալ դրանից, սակայն ծեր ղառղառին երբեք էլ չի հետաքրքրել սեփական թիմակիցների ո°չ ճակատագիրը, ո°չ էլ` առավել եւս, նրանց զգացմունքները: ԼՏՊ-ի համար նրանք բոլորն էլ նպատակին հասնելու ճանապարհին մատաղացու են:
Ճիշտ է, նույն ԼՏՊ-ն է հակաիշխանական աուրայի հիմնական սնուցիչը, եւ հենց նրա ձեռքով է թերեւս ընտրվել սեպտեմբերի 11 կաբբալիստական ամսաթիվը, սակայն մախաթը պարկում թաքցնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ինչքան էլ հանրությանը փորձեն համոզել, որ ՙքառյակը՚ կապ չունի Ռոբերտ Սեդրակիչի հետ, եւ այդ կապի մասին բոլոր պնդումները Բաղրամյան 26-ի քարոզչական հորինվածքն են, ի վերջո, մարդկային շփումները եւ ֆինանսների շարժը հույժ գաղտնի դարձնելը այնքան էլ իրագործելի խնդիր չէ: Հիմա որեւէ մեկը կարո±ղ է երաշխիք տալ, որ մի գեղեցիկ օր ՙքառյակ՚-Քոչարյան կապն ապացուցող ձայնագրություններ չեն հայտնվի համացանցում: Կամ ով կարող է երաշխավորել, որ ՙքառյակին՚ կհաջողվի ՀՀԿ-ից ՙառնետավազք՚ կատարողներ պոկել, այլ ոչ թե նույն ԲՀԿ-ական պատգամավորներից սեփական շահի ու մաշկի գերակայության հանգամանքն օգտագործելով` չեն պոկի նույն ՙքառյակից՚, դրանով իսկ վնասազերծելով ՙմայդանային՚ ցանկացած սցենար: Ի վերջո, չմոռանանք, որ ՀՀ նախագահը իզուր չէ Շախմատի ֆեդերացիայի ղեկավար, նա լավ է տիրապետում քաղաքական շախմատին, այսպես կոչված ՙփափուկ ուժի՚ հնարքներին, որոնք ամենաանսպասելի պահերին համալրվում են այս կամ այն կտրուկ գործողությամբ:
Իրոք, ճտերն աշնանն են հաշվում: Այդ թվում եւ` քաղաքականությունում:  

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում