«ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՐՎԱԾ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ» ԱԳՆ-Ն ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Արխիվ 12-16«ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՐՎԱԾ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ» ԱԳՆ-Ն ՉԻ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ ԲՀԿ-ն լուրջ անհանգստացած է տարբեր երկրներում ՀՀ դեսպանների նշանակումներով. «…Սա լրջագույն խնդիր է, երբ մենք բախվում ենք տարբեր կազուսների, երբ որ Եվրամիության անդամ մի երկրում մեր դեսպանը մտածում է, թե, ասենք, Ղազախստանից տվյալ երկիր ինչպես ձմերուկ ներկրի, մի այլ դեսպանի անուն կապվում է «Ռոլեքսների», ինչ-որ ադամանդների սկանդալի հետ, մի այլ դեսպան այնքան անտեղյակ է դիվանագիտական աշխատանքներից, որ դեսպան նշանակվելուց հետո իր հավատարմագրերը տանում է նոտար թարգմանելու»:
Արդյո՞ք այսօր ունենք ձմերուկ ներկրող, ադամանդների սկանդալի մեջ ներքաշված կամ դեսպան նշանակվելուց հետո իր հավատարմագրերը նոտարում թարգմանող դեսպաններ, եւ, ի վերջո, տիկին Զոհրաբյանի նշած մտահոգությունները ենթադրություննե՞ր են, թե՞ դեռեւս ԱԳՆ-ին անհայտ իրականություն, «Իրավունքը» պարզեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՑ.
- Կարծում եմ` բամբասանքների հիման վրա արված նման եզրահանգումները ոչ միայն մեկնաբանության, այլեւ հերքման կարիք չեն զգում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

