ՇՏԱՊ.«ՎԵՐՆԻՍԱԺԻ ԳՈՐԾՈՎ ՎԿԱՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՆՆԻՉԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Արխիվ 12-16ՇՏԱՊ.«ՎԵՐՆԻՍԱԺԻ ԳՈՐԾՈՎ ՎԿԱՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՆՆԻՉԸ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Քիչ առաջ «Վերնիսաժի» գործով վկաներից մեկի` Վալերի Հովհաննիսյանի փաստաբանը «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանալը գտնվում է ստացիոնար բուժման մեջ է, չի կարող ենթարկվել քննչական գործողությունների, սակայն քննիչը, չարաշահելով իր լիազորությունները, կատարում է քննչական գործողություն չգիտես ում համար:
Փաստաբանի խոսքով`հերթապահ բժիշկը գրել է, որ իր նպատակահարմար չէ կատարել քննչական գործողություններ Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ, բայց քննիչը կատարում է գործողություններ, երբ հիվանդը, ստացիոնար բուժման մեջ գտնվելով, ի վիճակի չէ քննչական գործողություններ կատարել:
Լևոն Բաղդասարյանի հավաստմամբ խնդրի առնչությամբ ինքը պատրաստվում է հեռագիր ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

