ԼՅՈՒՔՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ «ԴԱՏԱՎՃԻՌԸ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
Արխիվ 12-16ԼՅՈՒՔՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ «ԴԱՏԱՎՃԻՌԸ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
«Այս դատավճիռ ընդհանրապես աղերս չունի արդարադատության հետ, սա խայտառակություն է մեր պետության համար»,- այսպես արձագանքեց այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշմումը, ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղավոր ճանաչված եւ 17 տարվա ազատազրկման դատապարտված նրա ծառայակից Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Ապա հավելեց.
-Դատարանը որոշումը կայացրել է առանց հիմնավորման՝ ենթարկվելով հասարակական ճնշումներին եւ հաշվի առնելով, որ բանակում սպանություններին հասարակությունը շատ զգայուն է արձագանքում։ Մենմք բողոքարկելու են առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, իսկ Հայաստանի դատական բոլոր ատյաններում արդյունքի չհասնելու դեպքում դիմելու են Եվրոպական դատարան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

