ՀԷՑ-Ի ՏՆՕՐԵՆԸ «ՔՈՌՈՒՓՈՒՉ» Է ԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ՀԷՑ-Ի ՏՆՕՐԵՆԸ «ՔՈՌՈՒՓՈՒՉ» Է ԱՆՈՒՄ ԿԱՌՈԻՅՑԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բացի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից, որը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության շրջանում, հանրության ուշադրության կենտրոնում էր նաև ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի միլիոնների հասնող աշխատավարձը: Այսօր «Իրավունքի» թղթակիցը Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանից ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին առաջարկներ ներկայացրած ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց` արդյոք ՀԷՑ-ի տնօրենի ու աշխատակիցների աշխատավարձի վերանայման հարցը ևս պետք է ուսումնասիրվի: Տնտեսագետի խոսքով`խնդիրը կոմերցիոն բնույթի է, բայց որքանով ինքը տեղեկացված է, նման խոշոր ընկերությունններում, իսկ տվյալ պարագայում ՀԷՑ-ը գնել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» կազմակերպությունը, և աշխատավարձի չափը որոշում է այդ կառույցը:
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի պարզաբանմամբ էլ ՀԷՑ-ը իմանալով իր մենաշնորհային դիրքի մասին և ինքը ինչ թիվ էլ ներկայացնի, հանձնաժողովը միևնույն է, հաստատելու է, էլցանցերը քոռուփուչ է անում իր ռեսուրները: «Կարծում եմ` աշխատավարձերի խնդիրը ևս պետք է ուսումնասիրվի»,- ասաց Մակարյանը:
Մանրամասները` տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

