«Ազգային արհեստներն իմ արվեստի մեջ են…»

Արխիվ 12-16

«Ազգային արհեստներն իմ արվեստի մեջ են…»


Վանաձորում բնակվող ՍՈՒՍԱՆՆԱ ՕՀԱՆՅԱՆԸ 1990-ական թվականներից պարբերաբար մասնակցում է քաղաքային, հանրապետական ցուցահանդեսների՝ ներկայացնելով փայտարվեստի ոլորտն իր հնարավոր երևակայումներով:

«Զբաղվելով փայտարվեստի զարգացմամբ՝ իմ առաքելությունն եմ համարում ազգային արհեստները իմ արվեստի մեջ ներկայացնելը: Գիտության և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց՝ ժամանակակից մարդու ուշադրությունից օտարվում և անտեսվում է այն ամենը, ինչ նախկինում անհրաժեշտ է եղել, առօրյա  կազմել: Օրինակ, աշխատանքներումս ներկայացնում եմ, թե ինչպես է վարն արվել, գութանը եզներով լծվել, Թումանյանի 15 ստեղծագործություններն եմ փայտարվեստում խտացրել, գելաստ հին հայկական աշխատանքային միջոցին եմ անդրադարձել, որով աղացել են կտավհատը, արևածաղիկը կամ հաճարը, ապա լցրել սալքարե տաշտերի մեջ և եզան օգնությամբ ստացված զանգվածից առանձնացրել ձեթը, ի դեպ, ձեթը կուտակել են մազից կառուցված սփռոցի մեջ, որն իր մեջ զանգվածը չի ներծծել: Մարդը, ապրելով բնության հետ, կարողացել է լուծումներ գտնել, կենցաղը հեշտացնել, ինչի  մասին մենք այսօր անգամ չգիտենք»,- ասում է տիկին Սուսաննան:

Սուսաննա Օհանյանը ունեցել նաև անհատական ցուցահանդեսներ. 2004թ.-ին ՀՀ մշակույթի նախարարության փայտարվեստի թանգարան՝ 33 աշխատանք, 2006 թ. Ստեփանավանի Մշակույթի և ժամանցի կենտրոն՝ 55 աշխատանք, 2007 թ. Երևանի Նարեկացի Արվեստի միություն՝ 50 աշխատանք, 2010 թ. Վանաձորի Սուրբ Գր.Նարեկացի եկեղեցու սրահ՝ 75 աշխատանք, 2012թ. Վանաձորի Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու սրահ՝ 75 աշխատանք: 2005թ. «Եղեգնյա փող» համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում կայացած ցուցահանդեսում «Կին քանդակագործ» անվանակարգում «Հորովել» աշխատանքի համար արժանացել է առաջին կարգի դիպլոմի, 2012թ.-ի մայիսից Բելոռուսիայի Պոլոցկ քաղաքում մեկնարկած եղեռնի 100-ամյակին նվիրված շրջիկ ցուցահանդեսին մասնակցել է «Գաղթ» աշխատանքով և արժանացել պատվոգրի: Վանաձորում կայացած միջմարզային մշակութային 2-րդ ցուցահանդես-մրցույթում ճանաչվել է լավագույնը:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում