ԻՆՉՈ՞Ւ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՆՄԱՆ ԽԵԼԱՑԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՉԷՐ ԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՆՄԱՆ ԽԵԼԱՑԻ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՉԷՐ ԱՆՈՒՄ

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանն օրեր առաջ էլեկտրաէներգիայի  սակագնի թանկացման թեժ քննարկման ժամանակ առաջարկեց սակագնի թանկացման դեմ ընդվզողներին հակափաստարկներով, հիմնավորումներով հանդես գալ և ներկայացնել  առաջարկներ` ինչ միջոցներով կարելի է չթանկացնել հոսանքը:

ԲՀԿ խմբակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանն այսօրվա մամլո ասուլիսում պաշտոնական 6 առաջարկ ներկայացրեց  ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին:

Այն 17մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքը, որն ունի  Հայաստանի էլեկտրացանցերը եւ որի մասին բարձրաձայանում է  Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը, դրա մոտ 1/3-րդը, այսինքն` 5,5 մլրդը, ըստ օրենքի պետք է փակի պետությունը:

Մյուս առաջարկն այն է, որ արտադրող կայանները, որտեղ կատարվում են  ներդրումներ, ազատել հարկերից, տալ հարկային արտոնություններ:

Ըստ Մելքումյանի, պետք է նաեւ Հայաստանի էլեկտրացանցեր եւ արտադրող կայաններ հարաբերակցությունում մշակվի ֆինանսական առողջացման ծրագիր, անցկացվի աուդիտ:

Մնացած երեք տեսակետները պարզապես չենք ներկայացնում, քանի որ եթե պարոն Մելքումյանի մոտ հիշողության հետ խնդիրներ կան, ապա մեզ մոտ բավականին թարմ են հիշողությունները հենց պարոն Մելքումյանի փոխնախարար աշխատած տարիների մասին, ով զբաղեցրել է ժամանակին սեփականաշնորման փոնախարարի պաշտոնը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Հետաքրիր է, տեսնես այսքան խելացի եւ բովանդակային առաջարկներով հանդես գալի՞ս էր նախկին փոխնախարարը այն տարիներին, երբ Հայաստանի Հանրապետությունն իսկապես գտնվում էր էներգետիկ ճգնաժամի մեջ, թե՞ փոխնախարարական փափկասուն աթոռը զգացնել չէր տալիս երկրիս առաջ ծառացած խնդիրները:

 

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում