«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴ ՉԿԱ, ՈՐԸ ԻՐ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԻ»
Արխիվ 12-16«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴ ՉԿԱ, ՈՐՆ ԻՐ ԳՈՐԾՈՎ
ԶԲԱՂՎԻ»
ՀՀ կառավարությունը նախատեսել է Արարատյան դաշտավայրում բացել 100-150 հորատարներ ` արտեզյան ստորգետնյա ջրերը վեր հանելու համար, ինչը առաջացրել է բնապահպանների զայրույթը: Երկրաբանական գիտություննեի թեկնածու ՌՈՒԲԵՆ ՅԱԴՈՅԱՆԻ խոսքով` այս գործով զբաղվում են ոչ մասնագետները, քանի որ եթե մասնագետ լիներ, ամբողջ գործը կկազմակերպեր գիտականորեն եւ կհասկանար, որ հորատարներում այդքան հզոր պոմպակայաններ տեղադրելը կհանգեցնի նրան, որ աղբյուները կցամաքեն եւ ջրի մակարդակը ավելի կիջնի: Այս գործընթացը երկրաբանի համար անհասկանալի է եւ առաջացրել է հարցեր, որոնք պատասխան չունen. նախ`ինչո՞ւ գործընթացը համկարգված չի կատարվում , արտեզյան ավազանի օգտագործողն ո՞վ է, ինչո՞ւ ամեն ինչ հասցրեցին այս վիճակին, որից դուրս գալու համար անհասկանալի քայլեր են առաջարկում: Ռ.Յսդոյանը նաեւ նշեց, որ հորատարներ փորելու համար պետք է տիրապետեն որոշակի ձեւերի ի եւ մեթոդների, որի բացակայության դեպքում կվնասվի բնությունը, ինչը այս հորատարների դեպքում հավանական է:
Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը լրցնելով պրն. Յադոյանի խոսքը, փաստեց. «Հորատաների բացման ամենամեծ հիմնավորումը այն է , որ գյուղացիները չունեն ոռոգման ջուր, որը պետք է լրացվի Արարատյան դաշտավայրի ստորգետնյա արտեզյան ջրերի հաշվին: Նախկինում այստեղ կար առատ ջուր, որտեղ այսօր հակառակ պատկերն է, առանց պոմպակայանի ջուր հանելը անհնար է:Ահա այսպիսի օրի ենք հասել»,- նշեց ՔՆԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Բնապահպանը վստահ է, որ հորատարներում հզոր պոմպակայաններ դնելու փոխարեն հարցի ճիտ լուծում կա, բայց քանի որ երկրում կա մեծ չափերի կոռուպցիա եւ ընտանեկան շահերն ու բիզնեսը վեր է դասվում հանրային շահերից, բնականաբար ոչ ոք չի ցանկանում խնդիրը լուծել հանրությանը չվնասող տարբերակով: Անդրադառնալով «Իրավունքի» այն հարցին, թե ՀՀ Բնապահպանության նախարարությունը, կամ նորանշանակ նախարարը ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս խնդրում ` բնության եւ մարդկանց չվնասելու համար, Ռուբեն Յադոյանը ընդգծեց. «Բնապահպանության նախարարությունում գործից հասկացող միայն մեկ մարդ կա, նախարարի տեղակը, որը չի կարող որեւէ բան անել, քանի որ ձեռը ճար չկա: Թե չէ այնտեղ մարդ չկա, որը իր գործով զբաղվի»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

