Ո՞ՒՐ Է ՀԱՍԵԼ ԹԵՎՈՍԻԿԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ
Արխիվ 12-16Ո՞ՒՐ Է ՀԱՍԵԼ ԹԵՎՈՍԻԿԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ
«Մինչ այս պահը` նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները մեկ անգամ եւս ապացուցում են պաշտպանյալիս անմեղությունը եւ հերքում իրեն առաջադրված մեղադրանքի իսկությունը: Այսինքն` նախաքննական մարմիններն արդեն ունեն ծանրակշիռ ապացույցներ, որոնք փաստում են, որ Իսրայել Սարգսյանը անմեղ է: Թե, կոնկրետ ինչ պացույցներ են, նախաքննության գաղտնիությունից ելնելով, առայժմ չեմ կարող բարձարաձայնել»,- հարցին, թե որ փուլում է քրեական հեղինակություն, Կայարանցի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործը, մեզ հետ զրույցում ասաց գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի պաշտպան ԱՐՍԵՆ ՍԱՐԴԱՐՅԱՆԸ:
Փաստաբանի խոսքով.
- Ձեռք բերված ապացույցները, հաշվի առնելով նաեւ այն, որ նախաքննությունը դեռեւս չի ավարտվել, եւ ընթացքում դեռ ապացույցներ կլինեն, համոզմունք ունենք, որ իմ պաշտպանյալի մասով գործը դատարան չի մտնի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

