ՀԱՄԵՂ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼՈՌՎԱ ՓԱՄԲԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՄԵՂ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼՈՌՎԱ ՓԱՄԲԱԿՈՒՄ


Օրերս Լոռվա Փամբակ համայնքում տեղի ունեցավ «Լոռվա Օրրան»  մշակութի, արվեստի և խոհարարության ժամանցային տան բացման արարողությունը: Միջոցառումը կազմակերպված էր «Սոսե»  բարեգործական ՀԿ-ի կողմից՝ նպատակ ունենալով «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով»  ծրագիրը ծառայեցնել ի նպաստ մարզային բնակչության:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստական, միջազգային կազմակերպություններ, դեսպանատների ներկայացուցիչներ, Լոռվա մարզպետարան աշխատակիցներ:

«Այսօր Լոռիում ենք հատկապես այն պատճառով, որովհետև ըստ ուսումնասիրությունների հենց Վանաձոր, Ալավերդի ճանապարհահատվածն է Հայաստանում զարգացող տուրիզմի հիմնական անցուղին և կենտրոնը Հայաստան-Վրաստան շղթայի կենտրոնը»,- մեկնաբանում է «Սոսե»  բարեգործական ՀԿ-ի տնօրեն ՆԵԼԻ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ:

Միջոցառման ընթացքը ներկայացնող առանձնացված տաղավարներում կարելի էր լսել պատմություններ լավաշի, թոնրի, հայկական խոհանոցի, Լոռվա մարզի ուտեստների ու դրանց առանձնահատկությունների մասին, համտեսել թարմ լավաշ՝ տնական պանրով ու տարբեր գյուղական ուտեստներով, մուրաբաների , թեյերի տեսականիով: Հյուրերը հնարավորություն ունեին նաև նկարվելու հայկական տարազային որոշ աքսեսուարներով, դիտելու տեղի բնակիչների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքերը՝ ինչին էլ առավել նպաստում էր Լոռվա մաքուր օդն ու չքնաղ բնությունը :

«Անչափ հաճելի է լինել Երևանում, միակ տխուր մասն այն է, որ եվրոպական միության կողմից այս ծրագրի հովանավորության փուլն արդեն եզրափակվում է: Սակայն եթե նայենք արված աշխատանքին, կտեսնենք, որ այս համագործակցությունն իսկապես հաջողված էր ու բավականին ամուր հիմքերով: Միայն շուրջը գտնվող բնությանը նայելը բավական է բացարձակ հիացմունք ապրելու համար »,- նկատում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու ՋՈՆ ԲԱՐՔԵՐԸ:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից 150.000 եվրո արժողությամբ: Այն իրականացվում է Լոռու և Տավուշի մարզերում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում