ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅԻ ՄԱՍԻՆ


Գերմանիայից ժամանած փորձագետ ՌԵՅՆԵՐ ԹԻԵՆԵԼՆ առաջին անգամ է Հայաստանում, հասցրել է ծանոթանալ հայոց բնաշխարհի բնությանը, աշխատել  հայկական թիմի հետ ու կազմել հետևյալ կարծիքը. «Իմ առաջին տպավորությունը Հայաստանի մասին ես կազմել եմ ոչ թե Հայաստանում, այլ Ռիգայում կայացած տուրիզմի ոլորտի մի համաժողովի ընթացքում: Այդ տպավորությունը կառուցվեց մի ժպիտից, որը պատկանում էր Հայաստանը ներկայացնող  տուրիստական գործակալին: Դրանից ընդամենը  ամիսներ անց ես եկա Հայաստան՝ ինձ համար բավականին գողտրիկ ու խորհրադավոր այս երկիրը: Մի քանի շաբաթ անց ինձ հետ ժամանած գերմանացի մի լրագրող ծավալուն հոդված գրեց «Քարերի երկիր Հայաստան» վերնագրով, որն, ըստ իս, և՛ ճշմարիտ է, և՛ սխալ. կասկած չկա, որ Հայաստանի հրաշալի բնությունով ճամփորդելիս տեսնում ես բազմաթիվ ու բազմապիսի քարեր, սակայն իմ հիացական տպավորությունն ավելի շատ կապված է այս երկրում ապրող մարդկանց հետ ՝ իմ մտքում ես անընդհատ կրում եմ այն ջերմ, տաք ընդունելությունը, որ գտնում եմ այստեղ ամենուր, մարդկանց հոգին, մոտեցումները, այն, ինչ ամենից շատ է տպավորում տուրիստին այս երկրում: Բնություն, մարդիկ, մշակույթ և պատմություն՝ ահա այս 4 գործոնների համադրումն է, որով կազմվում է հայկական ոգին, հայկական շունչը»:

Փորձագետը Հայաստանը դիտարկում է նաև իբրև տուրիստական գոտի ու փորձում հասկանալ, թե  եվրոպացին այսօր ի՞նչ է ակնկալում Հայաստանից, ինչո՞վ է մեր երկիրը տարբերվում այլ տուրիստական ուղղություններից:

 

«Եվրոպայում մենք այսօր գործ ունենք տուրիստական նոր տեսակի, նոր հաճախորդի հետ: Արդեն տարիքով ու կրթված տուրիստների խումբն ուզում է ավելին տեսնել, քան պարզապես  ծովափերն ու արևը, նրանց նախևառաջ մշակույթն է գրավում: Հայաստանի մեծագույն առանձնահատկությունը հենց մշակույթն է, Հայաստանը կարողացել է  բացառիկ կերպով պահպանել իր հնուց եկող ապրելակերպը, սնունդը, երաժշտությունը, գրականությունը, ճարտարապետությունը: Հայաստանը արժեքավոր է նաև որպես աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած երկիր: Հայաստանի ապրելակերպը բազմաթիվ դարերի ճեղքով անցնելով՝ կարողացել է  պահպանվել, ինչն էլ մեծապես առանձնահատուկ է դարձնում այս երկիրը: Հայկական մշակույթը մեծապես ազդում է ամբողջ աշխարհի մշակութային ձեռագրի վրա, և միայն այդ ազդեցությունը, հնությունն ու մաքրությունը բավարար են, որ հայերն ու Հայաստան ժամանած տուրիստները իրավունք ունենան բարձրաձայն խոսելու և հպարտորեն աշխարհին ներկայացնելու այս չքնաղագեղ երկիրը»:

Իսկ վերջում, պարոն Թիենելը, կրկին հիշելով հայուհու ժպիտը, ամփոփում է. «Ես եկա այս երկիր որպես օտարական  և գնում եմ որպես ընկեր. շատ հնարավոր է, որ դրա պատճառը հայկական ժպիտն է…»:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում